Այն օրը, երբ ես ծնվեցի, անձրև էր գալիս,
Աստված էր լալիս,
«Գթասիրտ» աստված...
Այն օրը, երբ ես ծնվեցի, ես ինքս էի լալիս,
Շատերն էին լալիս,
Եվ մութն էր լալիս, և լույսն էր լալիս:
Այն օրը, երբ ես ծնվեցի, Մայրս նայեց ինձ ,
Բայց ինձ չշոյեց,
Մայրս նայեց ինձ, բայց ինձ չտեսավ:
Բայց նայե՞ց արդյոք...
Այն օրը, երբ ես ծնվեցի, ես որբ էի արդեն...
Էջանիշներ