User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Բույսերի անունները հայերեն

  1. #16
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Mitre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապար

    capers- անգլերեն
    alcaparras - իսպաներեն
    cappari - լատիներեն
    каперс - ռուսերեն
    Հոմնաիշ - Կորաք

  2. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոմնաիշ - Կորաք



    պղպեղասունկ
    груздь
    milk mushroom, milky cap
    lactaire à lait abondant
    Milchpilz
    lattario
    lactario

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.05.2010)

  4. #18
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն



    խոլորձ
    орхидея orchid orchidée Orchidee orchidea orquídea

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.05.2010)

  6. #19
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Դրախտավարդ
    hydrangea- անգլերեն
    hortensie- գերմաներեն
    hortensia- ֆրանսերեն, իսպաներեն
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  7. #20
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոմնաիշ - Կորաք
    Կորաք բառը գրած էր մի հատ սովետական «Ռուս-Հայերեն բառարանում»։ Շատ հաստ, գիրք է, մոտ 1500 էջ։ Հեղինակ չգիտեմ, չի գրած։

  8. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Խնդրեմ, ծառերի մասին էլ գրէ'ք:

  9. #22
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    1.

    2.

    3.


    4.


    1. կեչի, 2. կաղամախի, 3. բարդի, 4. թխկի
    1. берёза, 2. осина, 3. тополь, 4. клён
    1. birch, 2. aspen, 3. poplar, 4. maple, acer
    1. boleau, 2. tremble, 3. peuplier, 4. érable
    1. Birke, 2. Espe, 3. Pappel, 4. Ahorn
    1. betulla, 2. tremolo, 3. pioppo, 4. acero
    1. abedul, 2. abela, 3. álamo, 4. arce
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ ars83: 01.10.2008, 12:05:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.05.2010)

  11. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Շատ շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Ապրելով Սփիւռքում, օտարութեան մէջ, հեռու եմք հայրենի բնական միջավայրից:
    Հաճարենի, սօս, կաղնի ... անունները գիտենք, տեսքը՝ ո'չ:

  12. #24
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Ապրելով Սփիւռքում, օտարութեան մէջ, հեռու եմք հայրենի բնական միջավայրից:
    Ձեզ շնորհակալություն ցուցաբերած հետքրքրության համար
    Ես ինքս էլ շատ բույսերի ո՛չ անունները գիտեմ, ո՛չ տեսքը։ Կամ էլ անունները գիտեմ այլ լեզվով։ Կամաց–կամաց սովորում եմ։

    1.

    2.

    3.


    4.

    1. սոճի, 2. նոճի, 3. սոսի, չինար 4. բոխենի, բոխի
    1. сосна, 2. кипарис, 3. платан, чинара 4. граб
    1. pine, 2. cypress, 3. plane (Եվրոպայում), sycamore (Հս. Ամերիկայում), 4. hornbeam
    1. pin, 2. cyprès, 3. platane, 4. charme
    1. Kiefer, 2. Zypresse, 3. Platane, 4. Hagebuche
    1. pino, 2. cipresso, 3. platano, 4. carpinus
    1. pino, 2. ciprés, 3. plátano, 4. ojaranzo
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.05.2010)

  14. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Ողջո՜յն,
    -Կեչին, ոնց որ ռուսական տայգաների ծառը լինի: Կեղեւը սպիտակ է եւ մասամբ սահուն:
    -Կաղամախիի անունը օտար լեզուներում արձանագրել ես.- ռուս. осина, անգլ. aspen, ֆրանսերէն tremble, գերմ. espe, իտալերէն tremolo, սպաներէն abela ձեւերով:
    Տեսնում ենք անգլերէն եւ գերմաներէն ձեւերը իրար մօտ են, իսկ ռուսերէնը osina ձեւով այդ երկուսին մօտ: Լատինական լեզուներն էլ. tremble, tremolo ձեւերով նոյն բառն են, իսկ սպանականը թէեւ ֆրանսականին մօտ է abela ձեւով, սակայն նոյն բառը չէ:
    Աճառեանի Արմատականից մէջբերում.
    Կաղամախ «անտառային մի բարձր ծառ. populus tremula (ըստ Կէտիկեանի), populus alba (ըստ Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 34. իսկ Տիրացուեան, Contributo) § 71-73 իբրեւ ընդհանուր անուն դնում է populus-կաղամախ
    Անգլերէն գերմաներէն եւ ռուսերէն անունները լատինական ձեւերից չեն առաջացել: Ֆրանսերէնն ու իտալերէնը populus tremula-ից, սպաներէնը՝ populus alba-ից:
    Շարունակեմ մէջբերումը Արմատականից.
    = Փոխառեալ է խալդերէնից: Հայ. Բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k‘älämbur «կաղամախ», Թաւրիզի թուրք բարբառով qälämä «բարտի» եւ միւս կողմից լակերէն [b]կալախի[ /b], ռուտուլերէն կալախ «կաղամախ»: Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայրենիքը՝ յայտնի չէ: Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արեւելք: Այսպէս՝ Թեհրանի պրս. Բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». Ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստացել է Ատրպատականից: Կարող է այս բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի եւ միեւնոյն ժամանակ կովկասեան լեզուներին: Բայց կարող է նաեւ ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատրպատական եւ միւս կողմից Կովկաս: Գաւառական ձեւերից.- Մուշ կաղմխի, Խոտորջուր գախմխի
    Աճառեանը խալդերէն ասելով. Նկատի ունի Ուրարտուի պաշտօնական լեզուն, սեպագրերի լեզուն: Սալմաստի թուրքերէն բարբառը ազդուած է Բուն Ատրպատականի բնիկների լեզուից՝ մարերէնից: Այդ պատճառով, երբ գտնում է այս բառը (k‘älämbur) Սալմաստում, ու տեսնում որ Թեհրանում թաւրիզի է կոչւում նոյն ծառը, հասնում է այն եզրակացութեան, որ բառը պատմական Մարաստանից ու նրա լեզուից եկած կարող է լինել ու փոխ տուել հայերէնին ու կովկասեան վերոյիշեալ լեզուներին: Կամ՝ ինչպէս ինքն է հաւատում, բառը Ուրարտուից է անցել հայերին, ու վերջիններիս միջոցով՝ կովկասեան մի շարք լեզուներին եւ մարերէնին:
    -Ինչպէս տեսնում ենք, բարդու եւ կաղամախի տերեւները շատ են նման իրար, ու հենց այդ պատճառով շփոթ է առաջացել,-ենթադրում եմ,- ինչպէս Աճառեանն է վկայում. «Բառիս նշանակութեան վրայ մի ընդարձակ վէճ Հ. Կէտիկեանի եւ Բնապատումի (=Մէնէվիշեան) միջեւ՝ տե՛ս ՀԱ 1905, 51-53, 221-2, 285-6, 319-320 եւ 350-2: Բնապատումը համարում էր բառս «populus pyramidalis», մինչ բարտին դնում էր «populus tremula», հակառակ Հ. Կէտիկեանի»:
    Բարդու կոճղը ճաքճքած է, մինչ կաղամախինը սահուն է:
    Աճառեանից մէջբերում.
    Բարտի «մի բարձր ծառ է. լտ. populus pyramidalis», կովկասահայ գրականում յաճախ գրւում է բարդի՝ նոր գաւառականների հնչման համաձայն: Բառիս նշանակութիւնը ճշտելու համար ընդարձակ մի վէճ Հ. Թովմաս Կէտիկեանի եւ Բնապատումի (=Հ. Գ. Մէնէվիշեանի) միջեւ: Ուղիղ է Հ. Կէտիկեանի տեսութիւնը, որ հաստատում է թէ բարտի = populus pyramidalis եւ կաղամախի= populus tremula. նոյնը հաստատում նաեւ Արթինեան, Տունկերը էջ 24 եւ Ածաշունչի տունկերը էջ 34: Նոր գրողները սխալմամբ բարտին համարում են populus tremula եւ կաղամախին՝ populus pyramidalis: Մորթման ZDMG 31, 414 բառս կապում է Խորշապատի ասոր. արձանագրութեան 76-րդ տողում յիշուած bagbartu աստծու հետ, հիմնուելով այն բանի վրայ, որ բարտին էլ պաշտւում էր Արեւորդիներից: Patrubány SA 1, 311 ցեղակից է համարում ռումիներէն bradu «շոճի, pin»: Lidén IF 18. 490 համեմատում է հսլ. brĕstŭ, բուլգարերէն brest, սերբերէն brïjest, brijes, սլով. brést, չեխ. břest, լեհերէն brzost, ռուսերէն бересть, որոնք առհասարակ նշանակում են «ulmus, կնձնի». Հայ ձեւը դնում է հնդեւրոպական նախալեզուի bhŗstiā-: Այս մեկնութիւնը մերժում է Berneker 52, սլաւական ձեւերի կցելով հին բարձր գերմաներէն beraht, գոթ. bairts «փայլուն, ցոլուն, պայծառ», բառերին եւ դնելով հնդեւրոպական նախալեզուի bherek՛tos ձեւից: Հայերէնից է փոխառել վրաց ბარდი բարդի
    :
    Թիւ 22 գրառումիդ 4րդ ծառը, թխկի կամ թղքի ծառի տերեւը, շատ է նման թիւ 23 գրառում արձանագրուած 3րդ ծառի՝ սօսի տերեւին: Ինչպէ՞ս զանազանենք իրարից, պտուղի՞ տեսքից:
    Կանադայի դրօշի վրայ կայ տերեւի ուրուագիծ, որին եթէ ուշադիր նայես. կտեսնես իրար գոռացող երկու մարդու դէմքի կողմնակի ուրուագիծ: Սա խորհրդանշում է Կանադայի երկլեզու լինելը՝ ֆրանսերէն ու անգլերէն, ու այդ լեզուներով խօսողների իրար չհասանալը:
    Արմատականից մէջբերում.-
    Թղքի «լեռնային ծառ է, acer, ֆրանսերէն érable, գերմաներէն Ahorn, ռուսերէն . клёнъ, որի գլխաւոր տեսակներն են acer campestre L, acer platanoides L եւ acer tataricum L» (Տես Տիրացուեան, Contributo § 303-4) Յաղագս ծառոց ուր գրուած է դղքի արդի գրականում թղքի. -ՀԲուս. § 794 ունի թղկի, թղկենի, թխկի, դղքի, տխկի. Նորայր ՀԱ 1923, 55 ամենաստոյգ ձեւի համարում է դղքի, միւսները գաւառական: Արդի բարբառներից թղքի (իմա՝ թխկի) ձեւն ունին Լոռուայ, Ղազախի, Ղարաբաղի, Ղարադաղի, Ղարաքիլիսայի որի հետ նոյն է թղքենի Ղազախ իսկ դխկի ձեւը Բալու Մուշ (արտասանւում է դ-ով եւ ո՛չ թէ դ' նախաձայնով):
    Ծանօթ.
    -Ղարաբաղը Արցախն է:
    -Ղարադաղը Վասպուրականի Պարսպատունիք գաւառն է, այժմ Իրանում:
    -Ղարաքիլիսան Վանաձորն է:
    Յետագիր. Կնձնի (ulmus) ծառի մասին լսե՞լ էք: Ես նոր լսեցի այս անունը:

  15. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    arsիկ ջան, 24րդ գրառումումդ տեղադրուած առաջին երեք լուսանկարները սոճի ծառն է լինելու, իսկ 4րդ եւ 5րդ լուսանկարները նոճի պէտք է լինեն:
    Այս երկու տեսակի ծառերը, սոճին եւ նոճին, շա՜տ եմ տեսնել, ամեն օր տեսնում եմ: Սոճին աւելի չոր կլիմայի յատուկ է, տերեւները փշաձեւ են, որպէսզի միջի ջուրը հեշտաբար չգոլորշիանայ: Նոճին շատ եմ սիրում: Մեր լեռներում՝ Միջերկրական արեւելեան ափին, շատ են այս ծառատեսակները:
    Կեչին, կաղամախին, բարտին, թխկին, սօսին եւ բոխենին նոյնիսկ եթէ տեսել եմ, ապա մոռացել եմ իրենց տեսքը, այս նշանանում է, թէ շատ չկան այս ծառերից մեր կողմերում:
    Բոխենիի տերեւը նման է «նոր աշխարհ» ծառի եւ ընկեզունու տերեւին:
    Արմատականից մէջբերում.
    Սոճի «վայրի պիստակենի, pinus». որ եւ շոճ, -շոճի ձեւի մէջ շ ծագած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցութեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստիճան>աշտիճան, *պատսաճ>պատշաճ, եւ մինչեւ անգամ գաւառական սուջուխ>շուջուխ: Թուի թէ մի կապ կայ սոճի, փիճի, նոճի եռեակ ծառանունների –ճի վերջաւորութեան մէջ: Գաւառականներից կայ Խոտորջուրի բարբառում շօջի: Հայերէնից փոխ է առել վրացերէնը իմերելերէնը օսերէնը սոճի՝ նոյն նշանակութեամբ:
    Նոճ «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, 2. այս ծառի փայտից: =ծագում է պահլաւերէն *nōč ձեւից. հմմտ պարսկերէն نوج nōĵ, nōž, nōz, nāzō, nāĵō, nāžō, nōžan «շոճի, pinus». սրանցից են փոխառեալ նաեւ վրաց. ნაძვი նաձվի «ель, кедръ մայրի, եղեւին», ნაუვი նաժվի «пихта, cocнa եղեւին», անդի nuži, չեչեներէն naž, ինգուշերէն nazi «կաղնի», թուշերէն նաձ «եղեւին», մինգրելերէն nuzu «եղեւին, շոճի»: Երեւան եկաւ բառիս հնագոյն իրանեան ձեւը, որ է հին պարսկերէն nauċaina «cèdra, եղեւին» (տե'ս Meillet, BSL № 103, էջ 44):-Հիւբշ. 207:
    Սօս «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը 51 եւ Տիրացուեան, Contributo § 80), Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշանակութեամբ», սօսանուէր «հին Հայոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած»: Գաւառականներից կայ Սվեդիայի բարբառում սուսա «սօսի ծառը»:
    Բոխիի մասին Արմատականը շատ կարճ է գրել, այն էլ՝ ոչ ծառ իմաստով: Հետաքրքիր է, որ եւրոպական լեզուներում, այս ծառը միատեսակ անուն չունի, այսինքն՝ ակնյայտօրէն իւրաքանչիւր անունը առանձին ծագում ունի: Ռուսերէն՝ գրաբ, անգլերէն՝ Հոռնբիմ, ֆրանսերէն՝ շարմ, գերմաներէն՝ հագեբուխէ, իտալերէն՝ կարպինուս, սպաներէն՝ օխարանսո:
    Նկատելի է գերմանական անուան նմանութիւնը հայ բոխի անուան:
    Մէջբերում.
    Բոխ «փորոքեալ արմատ ծառոց». ունի միայն Քաջունի
    Եղեւին, մայրի եւ կաղնի ծառերը ի՞նչ են:

  16. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղեւին, մայրի եւ կաղնի ծառերը ի՞նչ են:
    Խնդրուի ասել, եթէ կայ, eucalyptus ծառի հայերէն անունը:
    Ստորեւ eucalyptus-ից լուսանկարներ.-
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 04.10.2008, 19:44:

  17. #28
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրուի ասել, եթէ կայ, eucalyptus ծառի հայերէն անունը:
    eucalyptus - նիվենի, նաև՝ տենդածառ
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (10.09.2010)

  19. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    eucalyptus - նիվենի, նաև՝ տենդածառ
    Մէջբերում ԺՀԼԲ բառարանից.
    Նվենի, նու, մրտենիների կարգին պատկանող արագ աճող աւստրալիական ծառ կարծր ռետնային փայտով, անուշահոտ ծաղիկներով (eucalyptus):
    Արմատականը չունէր այս բառը, հաւանաբար՝ բառի գաւառական լինելու պատճառով, քանզի Արմատականը աւելի շատ հին ու նոր հայ գրականութիւնից վերցուած արմատ բառերից է կազմուած:
    «Ժամանակակից»-ում արձանագրուած նու ձեւը, ասում է թէ բառի աւանդական ուղղագրութիւնը պէտք է լինի. նուենի: Ենի-, ծառի անուն կերտող ածանց է: Հետաքրքիր է՝ ինչպէ՞ս այս բառը ունինք, երբ ծառը աստրալիական է: Աւստրալիան համեմատաբար նոր յայտնաբերուած ցամաքամաս է:

  20. #30
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բույսերի անունները հայերեն

    Ողջույն, Պանդուխտ եղբայր
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    arsիկ ջան, 24րդ գրառումումդ տեղադրուած առաջին երեք լուսանկարները սոճի ծառն է լինելու, իսկ 4րդ եւ 5րդ լուսանկարները նոճի պէտք է լինեն:
    Երրորդն, իրոք, նոճի է, այլ ոչ՝ սոճի, եթե ուշադիր նայես, տերևներից երևում է։ Նոճու տերևներ–փշիկները մանր են և ճյուղավորվում են մեկ առանցքից և իրարից, իսկ սոճունն ավելի երկար են, նման ասեղների և իրարից չեն ճյուղավորվում։
    Ես նկարները փնտրում եմ ռուսալեզու կամ անգլալեզու google-ում, հնարավոր է, իհարկե, որ սխալվեմ, չնայած փորձում եմ նախքան տեղադրելը շատ նկարներ համադրել, համեմատել։

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենդանիների անունները հայերեն
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 30.06.2017, 19:26
  2. Գույների անունները հայերենում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.08.2015, 14:01
  3. Ակումբցիների անունները (ուղեցույց նորեկների համար)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 10.07.2015, 02:14
  4. Երևանյան ֆուտբոլային ակումբների անունները
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.07.2011, 15:36
  5. Աշխարհագրական անունները հայերեն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •