User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հնարավո՞ր է չտարբերվել...

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հնարավո՞ր է չտարբերվել...

    Եկեք խոսենք արտասահմանցիներին մեր հայերենը լավ սովորացնելու թեմայով: Օրինակ, շատ մարդիկ կան, որոնք ահավոր շատ են ցանկանում սովորել հայերեն և խոսել մեզ նման: Սակայն էստեղ ուզում եմ տալ մի հարց. ձեր կարծիքով, հնարավո՞ր է սովորել այնքան, շփվել այնքան, որ մի օր գա նրանց համար այն ժամանակը, որ նրանք սկսեն չտարբերվել մեզնից իրենց հայերեն խոսակցականով: Օրինակ, մեզնից՝ հայերից շատերը սովորում են օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն և որոշ ժամանակ անց, կարողանում են այնպես խոսել, որ ամերիկացին հաստատ չի տարբերի... էտ ո՞նց է էդպես. միգուցե անգլերենն ավելի հեշտ լեզու է, կամ մեր լեզուն լինելով որոշ չափով կոշտ... մենք կարողանում ենք փափուկ լեզուներին հեշտ տիրապետել:
    Թեմայի իմաստը սա է.
    հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
    Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անհնար է, քանի որ հայերենը բավականին բարդ լեզու է և մի քիչ դժվար է պատկերացնել էդպիսի բան: Իսկ ձե՞ր կարծիքով...

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Օրինակ, մեզնից՝ հայերից շատերը սովորում են օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն և որոշ ժամանակ անց, կարողանում են այնպես խոսել, որ ամերիկացին հաստատ չի տարբերի...
    Ադա՛մ ջան, դու չարաչար սխալվում ես Ես ինքս դեռ Հայաստանում ծնված-մեծացած այնպիսի հայի չեմ տեսել, որ էդքան տիրապետի անգլերենին: Ծայրահեղ դեպքում գոնե առոգանությունն իրենն անում է:

    հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
    Այո՛, հնարավոր է, եթե հենց Հայաստանում սովորեն

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Օրինակ՝ Ուկրաինայի (կարծեմ) դեսպան Բոժկոն ընտիր հայերեն էր խոսում: Շատ սահուն ու հաստատ՝ հայերի մեծագույն մասից էլ գրագետ: Հալալ ա էդ մարդուն, որովհետև հայերենն իրոք շատ բարդ լեզու ա սովորելու տեսանկյունից: Նոր սովորողի համար մանավանդ ֆոնետիկան՝ հնչյուններն են դժվար: Ֆրանսիացին, օրինակ, մեռնի՝ նորմալ «ծառ» չի ասի:
    DIXI
    carpe noctem

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ Ուկրաինայի (կարծեմ) դեսպան Բոժկոն ընտիր հայերեն էր խոսում: Շատ սահուն ու հաստատ՝ հայերի մեծագույն մասից էլ գրագետ: Հալալ ա էդ մարդուն, որովհետև հայերենն իրոք շատ բարդ լեզու ա սովորելու տեսանկյունից: Նոր սովորողի համար մանավանդ ֆոնետիկան՝ հնչյուններն են դժվար: Ֆրանսիացին, օրինակ, մեռնի՝ նորմալ «ծառ» չի ասի:
    Հա, Սաշկոն Բոժկոն իսկապես արտակարգ ա հայերեն խոսում, ու տեղացիներից ավելի գրագետ: Ի դեպ մի քանի օր առաջ իրա մասին Ուլուանային է ասում, չէր հավատում, որ կարող ա տենց գրագետ խոսել: Ի դեպ Սաշկո Բոժկոն սովորել է ԵՊՀ-ում, բանասիրության ֆակուլտետում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Մեջբերում TerroR!ST-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք խոսենք արտասահմանցիներին մեր հայերենը լավ սովորացնելու թեմայով: Օրինակ, շատ մարդիկ կան, որոնք ահավոր շատ են ցանկանում սովորել հայերեն և խոսել մեզ նման: Սակայն էստեղ ուզում եմ տալ մի հարց. ձեր կարծիքով, հնարավո՞ր է սովորել այնքան, շփվել այնքան, որ մի օր գա նրանց համար այն ժամանակը, որ նրանք սկսեն չտարբերվել մեզնից իրենց հայերեն խոսակցականով: Օրինակ, մեզնից՝ հայերից շատերը սովորում են օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն և որոշ ժամանակ անց, կարողանում են այնպես խոսել, որ ամերիկացին հաստատ չի տարբերի... էտ ո՞նց է էդպես. միգուցե անգլերենն ավելի հեշտ լեզու է, կամ մեր լեզուն լինելով որոշ չափով կոշտ... մենք կարողանում ենք փափուկ լեզուներին հեշտ տիրապետել:
    Թեմայի իմաստը սա է.
    հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
    Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անհնար է, քանի որ հայերենը բավականին բարդ լեզու է և մի քիչ դժվար է պատկերացնել էդպիսի բան: Իսկ ձե՞ր կարծիքով...
    Անհնար է... Երկրորդ լեզվին ինչքան էլ գերազանց տիրապետես, միևնույնն է, երբեմն ենթագիտակցաբար այնպիսի սխալներ ես անում, որ այդ լեզվի բնական լեզվակիրը երբեք չի անի... Մենակ թե այդ սխալները շատ դժվար է նկատել, սովորաբար միայն մասնագետներն են այն նկատում:
    I may be paranoid but no android!

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Չգիտեմ՝ իրոք արտասահմանցիներն ուզում են սովորել հայերեն, թե ոչ։ Սակայն դա մեկ այլ թեմա է։
    Հիմա ինչ վերաբերում նրան, թե արդյոք արտասահմանցին կարող է սովորել հայերեն այնպես, որ չտարբերվի հայի տիրապետած հայերենից։
    Կարծում եմ, որ ցանկացած լեզու էլ կարելի է սովորել մինչ այդ մակարդակը, բայց միայն ու միայն այն դեպքում, եթե տվյալ մարդը մի քանի տարի ապրի տվյալ երկրում։ Երևանում հանդիպել եմ պարսիկների և հնդիկների, որոնք այնպես են խոսում հայերեն, որ ոչ մի տեղացի հայից չես տարբերի։ Ու դա միայն նրա շնորհիվ է, որ տարիներով ապրել ու շարունակում են ապրել Հայաստանում։
    Սակայն միայն այդ երկրում ապրելը նույնպես բավական չէ լեզուն այդ մակարդակի հասցնելու համար. անհրաժեշտ ուզենալ ինտեգրվել տվյալ հասարակության մեջ։ Թե չէ այստեղ՝ Գերմանիայում էլ, կան թուրքեր, որոնք արդեն երրորդ սերունդն են ապրում այս երկրում, բայց ինտեգրված չեն, դժվարությամբ են խոսում գերմաներեն, ապրում ու շփվում են միայն իրենց ազգակիցների շրջապատում։
    Բայց եթե մարդը ապրում է մի օտար երկրում՝ անպայմանորեն նպատակ ունենալով ներգրվել տվյալ հասարակության մեջ, ապա կարծում եմ, լեզուն էլ, լինի դա հայերեն, թե չինարեն, ժամանակի ընթացքում կարող է սովորել այն աստիճանի, որ մայրենիից չտարբերվի։

  7. #7
    Սկսնակ անդամ Երևան Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Մենք կարողանում ենք խոսել օտար լեզուներով առանց ակցենտի որովհետև ունենք շատ հնչյուններ,և տառեր, մեզ համար հեշտ է:
    Հայերը ոչ միայն անգլերեն են լավ խոսւոմ այլ նաև մի շարք լեզուներ
    Սակայն ոչ բոլորը

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Ի դեպ Ալեքսանդր Բոժկոն նաև հայերենից ուկրաիներեն թարգմանիչ է, հրաշալի գիտի Նարեկացի, և համենայն դեպս մի քանի տարի առաջ թարգմանում էր Նարեկացու մատյանը... վերջացրե՞լ է, թե՞ ոչ, չգիտեմ: Այս առումով նրան նաև պետք է շնորհակալություն հայտնել հայ մշակույթն ուկրաինացիներին ներկայացնելու համար:

    Մի ժամանակ եղել է հրաշալի ավանդույթ, երբ ռուս կամ ուկրաինացի թարգմանիչները (հրաշալի բանաստեղծներ) իրենց հանգիստն անցկացնում էին կամ ծաղկաձորի կամ Սևանի գրողների ստեղծագործական տներում և այնքան վարժ էին խոսում հայերեն, որ բացի արտաքինից ուրիշ ոչինչ չէր մատնում նրանց այլազգի լինելը: Տեղացիներն էլ (նկատի ունեմ Սևանի կամ Ծաղկաձորի բնակիչներին) նույնիսկ գլխի չէին ընկնում, որ նրանք հայ չեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Շվարցենեգերը մինչև այժմ առոգանությամբ է խոսում անգլերեն , բայց դա չխանգարեց նրան ԱՄՆ-ում հաջողակ մարդ , հայտնի դերասան և նահանգապետ դառնալ:
    Չտարբերվելը ,իմ կարծիքով, պարտադիր չէ , կարևորը լեզվին լավ տիրապետելն է: Չտարբերվելու մասին թող հետախույզները մտածեն:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  10. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Մեջբերում TerroR!ST-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի իմաստը սա է.
    հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
    Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անհնար է, քանի որ հայերենը բավականին բարդ լեզու է և մի քիչ դժվար է պատկերացնել էդպիսի բան: Իսկ ձե՞ր կարծիքով...
    Իմ կարծիքով, այնպես սովորեցնել, որ խոսակցականը չտարբերվի, հնարավոր չէ։ Խոսակցականի մեջ միշտ կան ժողովրդական, բարբառային արտահայտություններ և բառեր, որոնք սովորում ես բնիկների հետ շփման արդյունքում. բառարաններում դրանք հազվադեպ են հանդիպում կամ չեն հանդիպում։ Իմ մասին կարող եմ ասել, որ իմ թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն նախադասությունները երբեմն բավականին ֆորմալ են ստացվում. քերականորեն ամեն ինչ ճիշտ է, հասկանալի, բայց դա խոսակցական լեզուն չէ, դա էլ հենց մատնում է օտարազգի լինելը։ Միևնույն միտքը ռուսը կամ շոտլանդացին շատ ավելի պարզ ձևով է արտահայտում։

    Ես մի հարց ունեմ. արդյո՞ք անհրաժեշտ է սովորեցնել օտարազգի մարդուն քո լեզուն (կամ քեզ սովորել օտարինը) այնպես, որ նրա խոսակցականը չտարբերվի լեզվի կրողինից։ Ամեն մի փոքր այլ կերպ արտասանվող հնչյուն, մի քիչ ծուռ կառուցված նախադասություն իր հմայքն ունի և բնավ ամաչելու բան չէ։

  11. #11
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է չտարբերվել...

    Ամեն ինչել հնարավոր ա... Անգամ արջերն են պարել սովերում...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանում նորմալ հոգեբան ճարել հնարավո՞ր է
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 16.03.2014, 23:22
  2. Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 09.05.2011, 17:17
  3. Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.08.2010, 17:22
  4. Հնարավո՞ր է արդյոք Freelance Հայաստանում։
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.01.2010, 23:36
  5. Երկու SIM մեկ հեռախոսում, հնարավո՞ր է
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 10.12.2009, 01:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •