Դու ինձ ներիր, իմ անգին,
Խռովեցի քո հոգին,
Չեմ հիշում՝ ի՞նչ ասացի,
Որ ինձ պոետ սարքեցիր:

Բայց ցավոք, անհույս եմ ես,
Ես ի՜նչ պոետ, մի ի՛նձ տես,
Մարդ տուր՝ մեջտեղից ճղեմ,
Ուտեմ, այլ ոչ հանգ գրեմ:

Մարդակեր եմ, իմացիր,
Դու իզուր մի նեղացիր,
Պիտի գնաս մոմ վառես,
Որ ընթրիքին չուտեմ քեզ: