User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ժամանակակից հայ պատմավեպը

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժամանակակից հայ պատմավեպը

    Բարև Ձեզ:

    Այս թեմայում կուզենայի զրուցել ժամանակակից հայ պատմավեպի մասին: Թեման բացեմ ես, իսկ հետո արդեն կլրացնեք դուք:

    Ըստ իս պատմավեպը, որպես արվեստի գործ, ունի 2 բաղկացուցիչ տարր, բուն պատմությունը և դրան գումարած գեղարվեստական մասը: Հենց այս երկու տեսակետից էլ սկսենք պատմավեպերի և դրանք հեղինակների ոճերի քննարկումը: Ես բանկանաբար գրում եմ իմ կարծիքը.

    1. Ժամանակակից հայ ամենահայտնի պատմավեպեր գրողը թերևս ոչ անհայտ Սուրեն Այվազյանն է: Վերջին 2 տասնամյակներում գրված պատմավեպերի շարքում նրա պատմավեպերը լավագույններից են. մասնավորապես “Այր հայրենյաց”-ը հանդիսանում է լրիվ թարմ խոսք չարչրկված պատմավեպերի ժանրում:
    Սուրեն Այվազյանի
    ա) Դրականը: Այս գրողի ոճի անվիճելի դրականը հայ պատմավեպի ժանր մտցրած “էքշոն”-ն է, երբ հեղինակը ուշադրությունը բևեռում է ոչ այնքան բնության ու նրա երևույթների նկարագրման վրա, այլ ասենք ռազմական մանրամասներին: Ընդ որում, առաջիններին էլ ամենևին անտեսված չեն, սակայն իրենց մեծածավալությամբ չեն հոգնեցնում ընթերցողին: Ըստ իս “էքշոն”-ը հայ պատմավեպ Սուրեն Այվազյանի մտցրած նորույթներից է,
    բ) Բացասականը: Բացասականը ընդհանուր է նաև հետագա գրողների պարագայում, սակայն Սուրենի դեպքում այն արտահայտվում է ամենաքիչը: Դա պատմական հիմքի թուլությունն է, պատմական փաստերի շփոթումը: Ընդ որում երևում է, որ դրանք չեն արվել դիտավորյալ, ինչպես ասենք Դյումայի պարագայում, այլ հանդիսացել են ուղղակի գիտելիքի պակաս: Մասնավորապես, նույն “Այր հայրենյաց”-ում տրված են գոյություն չունեցած Ասորեստանի արքաներ, խառնաշփոթ է ներկայացված Հայկազունիների գահացանկը և այլն: Հաջորդ բասացական տենդեցը, որը կրկին ընդհանուր է բոլորի համար, սակայն Սուրենի մոտ, ի տարբերություն մյուսների, հասնում է ծայրահեղություններ, դա աոչ իրական իդեալիզմն է. այս պամաբանի ստեղծագործության մեջ հայերը հանդես են գալիս որպես գեր-մարդիկ, որոնց բնորոշ են մարդկային բոլոր առաքինությունները, իսկ նրանց հակառակորդները, ընդհակառակը, իսկական գազաններ են: Ավելորդ էլ է ասել, որ այս ամենը իրականության մոտ չէ:
    2. Հաջորդը Սասուն վարդանյանն է: Նրա ստեղծագործություններից առավել հայտնի են “Արամ աշխարհակալ”-ը և “Գերագույն քուրմ, արքայից արքա”-ն:
    ա) Դրականը: Այս գրողի ոճի ոնվիճելի դրականը, որը կրկին նորույթ է, հայ պատմավեպ մտցրած “պալատային ինտրիգներ”-ի ժանրն է: Ճիշտ է, այն չի գերակշռում գրքերի մեջ, ինչպես նույն Դյումայի պարագայում, սակայն հաճելի է կարդացվում:
    բ) Բացասականը: Նույնն է, ինչ Սուրենի պարագայում, սակայն առավել վատ աստիճանի. պատմական փաստերի չիմացություն, բացահայտ պատմական սխալներ... Օրինակ, “Գերագույն քուրմ, արքայից արքա”-ում Հայկ նահապետի հակառակորդը Սարգոն Աքքադացին է /անընդունելի է ժամանակագրական տեսակետից/, բայց Հայկը սպանում է ոչ թե նրան, այլ զորավարին` Բել անունով: Վեպում առկա են “դրավիդյանններ” անունով ցեղեր /սա ժամանակակից տերմին է/, Արամ Հայկազունին շփոթվել է Արարատյան թագավորության արքա Արամի հետ, վեպի վերջում... Չինաստանը ընդունում է Արարատյան թագավորության գերիշխանություն և այլն: Բացասական է նաև սեքսուալ տեսարանները, որոնք, թեև և հետաքրքրություն են մտցնում վեպի մեջ, սակայն անընդհատ կրկնվում են նույն տեսարաններով:
    3. Ջոնիկ Մելիքյան: Մեր սփյուռքահայ գրողներից է, որի ոճը հագեցված է խորը ազգասիրությամբ: Հայտնի են նրա վեպերը արիական թեմաներով: Կարելի է ասել, որ մեր “ամենաարիական” գրողն է, թեև “արիականության” թեման մեր պատմավեպ մտցրեց Սուրեն Այվազյանը:
    ա) Դրականը: Այս գրողի ոճի ոնվիճելի դրականը հայ պատմավեպում հետագա զարգացում տված “էքշոն” ժանրն է: Այն վեպերին հաղորդում է մի անգերազանցելի հմայք, քանի որ կարդալուց հաճախ թվում է, թե ինքդ ես ներկա ճակատամարտին: Դրական է նաև “արիական մշակույթ”-ի ցուցադրումը, կրոնական տեսարանների նկարագրումը և այլն:
    բ) Բացասականը: Նույնն է, ինչ մյուսների պարագայում, սակայն ծայրահեղ վատ աստիճանի. պատմական փաստերի չիմացություն, բացահայտ պատմական սխալներ... Շփոթված և ժամանակակից են ներկայացված երբեք նույն ժամանակում չապրած հայ և միջագետքյան արքաները, Խեթթի արքաները, մի քանի հարյուրամյակով սխալ է ներկայացված արիական արշավանքների ժամանակը Բացասական է նաև սեքսուալ տեսարանները, որոնք, թեև և հետաքրքրություն են մտցնում վեպի մեջ, սակայն անընդհատ կրկնվում են ընդ որում նույն տեսարաններով և նույնիսկ նույն արտահայտություններով:

    Այսպիսով` 1-5 բալանոց սանդղակով գնահատելիս ունենք հետևյալ տեսարանը.
    1. Սուրեն -
    պատմական հիմքը – 5 -
    գեղարվեստական հիմքը – 5
    2. Սասուն
    պատմական հիմքը – 3 -
    գեղարվեստական հիմքը – 4
    3. Ջոնիկ
    պատմական հիմքը – 2 -
    գեղարվեստական հիմքը – 4

    Առայժամ այսքանը – հետաքրքիր է Ձեր կարծիքները...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակակից հայ պատմավեպը

    Ի դեպ - ուզում եմ ուղղում մտցնել վերևումս գրած պոստի մեջ: Իրականում Ջոնիկ Մելիքյանը սփյուռքահայ գրող չէ, այլ ապրում է Հայաստանում:

    Հուսով եմ հարգելի պարոն Մելիքյանը շատ չի նեղանա ակամա այս սխալիս համար...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնի նշածներից կարդացել եմ միայն Սասուն Վարդանյանի Արամ աշխարհակալը, և այն էլ միայն առաջին հատորը: Անկեղծ ասած ինձ դուր չի եկել: Գիրքը հաստափոր էր, բայց շատ նյութ չկար մեջը: Նույն բանը կարելի էր մի չորս անգամ բարակ գրքի մեջ տեղավորել: Համաձայն եմ Լիոնի հետ, որ նա շատ վատ գիտե պատմությունը, մինչդեռ գրում է պատմավեպ: Վեպում ամեն բան հայրեին վերագրելը կարող է դուրեկան լինել մարդկանց, բայց եթե դրա ճշմարիտ լինելը , մեղմ ասած, կասկածելի է, ինչ իմաստ ունի դա: Այսպես, Բաքվի նավթը և գազը հենց այս վեպում են հայտնաբերվում: Հենց այստեղ է գցվում նաև Փոթի քաղաքի հիմքը հայ իշխան Փոյթի կողմից: Հեղինակը նաև շատ թեթև է վարվում պատերազմների ու բանակների հետ: Ասենք մի 50.000 մարդ մեկ ճակատամարտում զոհելը սովորական բան է այդ գրքում:
    Պետք է մատնանշեմ, որ թեթև ու կարդացվող գիրք է, իսկ հեղինակը շատ հայրենասեր է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.02.2011)

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճիշտ ես - ես էլ գործնականում նույն կարծիքին եմ, թեև մինչև վերջ կարդացե եմ երկու հատորն էլ: Ստեղ էն իմ ասած իդեալիզմի ամեանավատ տարբերակն է: Ի դեպ, երբ վերջացնեմ կարդալ վեպերդ, այստեղ գրելու եմ նաև քո մասին` ըստ վերը բերված չափանիշների: Հատկապես հետաքրքիր է` "էքշն"-ի պահով կանցնես Այվազյանին, թե ոչ

    Ախ, Աստված, թույլ տուր ինձ ավարտել իմ պատմավեպը... Ափսոս էլի, գրողը տանի, ամիսներով չեմ կարողանում թեկուզ մեկ տող գրել..
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Էքշնը որն է
    Իսկ ինչի մասին է քո վեպը, եթե գաղտնիք չէ: Որ ժամանակներին է վերաբերվում:

  7. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...

  8. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Էքշնը որն է
    Իսկ ինչի մասին է քո վեպը, եթե գաղտնիք չէ: Որ ժամանակներին է վերաբերվում:
    Չգիտեմ, թե տերմինն ինչքան հաջող եմ օգտագործում - այն վերցված է հոլիվուդյան ֆիլմերի ժանրերից: Նկատի ունեմ իրադարձությունների նկարագրման դինամիկան, դրա բարձր կամ ցածր բնույթը, մի խոսքով, այն, ինչը ստիպում է "կպնել գրքին ու պոկ չգալ": Իմ մոտ պատմավեպ է, որը վերաբերվում է Հայոց պատմության որոշ հանգուցային իրադարձություններին` Հայկի ու Բելի ճակատամարտ, գրերի գյուտ, Ավարայր, Անիի կառուցում և այլն: Մոտ 300 էջ արդեն գրել եմ, բայց վերջին ամիսներին ոչ մի կերպ չի հաջողվում շարունակել: Ու ցավն էլ հենց այն է, որ և ցանկություն կա, և "մուսա", բայց... ժամանակ չկա - դե գիտես, էլի, նման գործի համար պետք է, որ օրական գոնե 3-4 ժամ քեզ խանգարող չլինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե տերմինն ինչքան հաջող եմ օգտագործում - այն վերցված է հոլիվուդյան ֆիլմերի ժանրերից: Նկատի ունեմ իրադարձությունների նկարագրման դինամիկան, դրա բարձր կամ ցածր բնույթը, մի խոսքով, այն, ինչը ստիպում է "կպնել գրքին ու պոկ չգալ": Իմ մոտ պատմավեպ է, որը վերաբերվում է Հայոց պատմության որոշ հանգուցային իրադարձություններին` Հայկի ու Բելի ճակատամարտ, գրերի գյուտ, Ավարայր, Անիի կառուցում և այլն: Մոտ 300 էջ արդեն գրել եմ, բայց վերջին ամիսներին ոչ մի կերպ չի հաջողվում շարունակել: Ու ցավն էլ հենց այն է, որ և ցանկություն կա, և "մուսա", բայց... ժամանակ չկա - դե գիտես, էլի, նման գործի համար պետք է, որ օրական գոնե 3-4 ժամ քեզ խանգարող չլինի...
    Կարծում եմ իմ վեպերում իրադարձություններն արագ են զարգանում:
    Քո գրքի պահով մի փաքր զարմացած եմ: Արդյոք շատ չես? խառնել ժամանակաշրջանները: Կկարողանաս արդյոք ի վերջո տակից դուրս գալ: Իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ առանձին առանձին անդրադառնալ:

  10. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տակից դուրս գալու պահով ես էլ եմ կասկածում, բայց հույս ունեմ` կհաղթահարեմ - տեսնենք Պատմավեպը սովորական կառուցվածք չունի... Այսօրվանից որոշել եմ, գոնե շաբաթ կամ կիրակի օրերը 3-4 ժամ գրել, էլի բանա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Տակից դուրս գալու պահով ես էլ եմ կասկածում, բայց հույս ունեմ` կհաղթահարեմ - տեսնենք Պատմավեպը սովորական կառուցվածք չունի... Այսօրվանից որոշել եմ, գոնե շաբաթ կամ կիրակի օրերը 3-4 ժամ գրել, էլի բանա...
    Երևի ժամանակից -ժամանակ ես անցնելու դրա մեջ Հետաքրքիր է, թե ինչ կասեն մեր ակումբակից մասնագետները: Ֆենթզի է դա, թե ոչ

  12. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմավեպ, խիստ չափավոր ֆենթեզիի տարրերով: Ես հաճույքով կտեղադրեի այն ֆորումում` կարծիքների, նույնիսկ անավարտ վիճակում, ուղղակի... չգիտեմ, երբ կկարողանամ վերջացնել ու տպագրել: Հնարավոր է տարիներ տևի, իսկ այդ ընթացքում ես վստահ չեմ, որ իմ ստեղծագործական նախագիծը չի գողացվի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմավեպ, խիստ չափավոր ֆենթեզիի տարրերով: Ես հաճույքով կտեղադրեի այն ֆորումում` կարծիքների, նույնիսկ անավարտ վիճակում, ուղղակի... չգիտեմ, երբ կկարողանամ վերջացնել ու տպագրել: Հնարավոր է տարիներ տևի, իսկ այդ ընթացքում ես վստահ չեմ, որ իմ ստեղծագործական նախագիծը չի գողացվի...
    Ուրեմն պետք է մի ճար գտնես, գիրքն ավարտես ու տպագրես: Կարծում եմ օրիգինալ գիրք կլինի: Հաճույքով կկարդամ:

  14. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, ինձ շատ հետաքրքիր կլինի քո կարծիքը: Արդեն որոշել եմ, վերջ, թեկուզ և շաբաթ-կիրակի օրերը` կշարունակեմ: Առաջ ես հույս ունեի, որ կյանքումս կլինեն ազատ շրջաններ ու կգրեմ, բայց հիմա զգում եմ, որ եթե դրա վրա հույս դնեմ` վեպս երբեք չեմ ավարտի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.02.2011)

  16. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ժամանակ և ցանկություն ունես խնդրում եմ հակիրճ ներկայացրու նաև մյուս հեղինակների ստեղծագործությունները:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.02.2011)

  18. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոնի նշածներից կարդացել եմ միայն Սասուն Վարդանյանի Արամ աշխարհակալը, և այն էլ միայն առաջին հատորը: Անկեղծ ասած ինձ դուր չի եկել: Գիրքը հաստափոր էր, բայց շատ նյութ չկար մեջը: Նույն բանը կարելի էր մի չորս անգամ բարակ գրքի մեջ տեղավորել: Համաձայն եմ Լիոնի հետ, որ նա շատ վատ գիտե պատմությունը, մինչդեռ գրում է պատմավեպ: Վեպում ամեն բան հայրեին վերագրելը կարող է դուրեկան լինել մարդկանց, բայց եթե դրա ճշմարիտ լինելը , մեղմ ասած, կասկածելի է, ինչ իմաստ ունի դա: Այսպես, Բաքվի նավթը և գազը հենց այս վեպում են հայտնաբերվում: Հենց այստեղ է գցվում նաև Փոթի քաղաքի հիմքը հայ իշխան Փոյթի կողմից: Հեղինակը նաև շատ թեթև է վարվում պատերազմների ու բանակների հետ: Ասենք մի 50.000 մարդ մեկ ճակատամարտում զոհելը սովորական բան է այդ գրքում:
    Պետք է մատնանշեմ, որ թեթև ու կարդացվող գիրք է, իսկ հեղինակը շատ հայրենասեր է:
    Ուղղակի թեթև վերաբերվեր, լավ կլիներ - հեղինակը տարրական գիտելիքներ չունի ռազմական պատմությունից, իսկ նրա մոտ Հայոց պետության թշնամի բանակները այն աստիճան հեշտությամբ են ոչնչանում, որ քիչ է մնում դրանց... խղճաս: Չնայած ասեմ - ռազմական պատմությունից թույլ լինելը մեր պատմավեպ գրողների մոտ գրեթե համատարած է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակակից արվեստ
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.12.2016, 20:18
  2. Ժամանակակից հայ լուսանկարիչներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 13.12.2012, 09:19
  3. Ժամանակակից հայ դերասանները
    Հեղինակ՝ Marco, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.02.2010, 14:53
  4. Ժամանակակից գրաքննությունը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2008, 22:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •