Էդուարդ Խաչիկյան:
Վերջերս կարճ ժամանակով ձեռքս ընկավ պ-ն Խաչկիյանի "Սարգիս Զորավար"-ը ու ես այն հասցրեցի կարդալ, թեև մեծ արագությամբ: Կուզենայի այստեղ կիսվել կարծիքովս:
Միանգամից ասեմ, որ, թեև վեպը սկսեցի կարդալ որոշակի թերհավատությամբ, բայց այն ինձ մեծ հաշվով դուր եկավ: Ամոթ էլ է խոստովանել, բայց այն կարդալ-վերջացնելուց հետո ինքս-ինձ խոստովանեցի, որ այն ավելի լավն էր, քան ես սպասում էի - սա հանուն անկեղծությանԴե, թեման պարզ է, Սարգիս զորավարի (Սուրբ Սարգիս) կյանքի վերջին շրջանը: Կարծում եմ, որ հեղինակին հաջողվել է կերտել Սարգսի բավականին համոզիչ կերպար, ընդ որում, չնայած այն բանին, որ այս մարդը վերջում բնականաբար նահատակվում է, վեպը ամենևին էլ հագեցված չէ միջնադարյան-քրիստոնեական "բարեհավատությամբ" և միամտությամբ - Սարգիսը այստեղ հառնում է որպես որոշակիորեն տարիքն առած, բայց անկասկած հզոր մի ռազմիկ, որը, սկզբնապես լինելով հայերի, իսկ հետո էլ որոշակիորեն արդեն հռոմեացիների կողմում, ի վերջո դեպքերի բերումով հայտնվում է պարսից կողմում, աչքի է ընկնում հռոմեացիների դեմ մարտում և վերջում էլ նահատակվում է: Ինչպես արդեն ասացի, անձամբ ինձ Սարգսի կերպարը դուր եկավ ու կարծում եմ, որ հենց դրանում է վեպի հիմանական առավելությունը: Դրական կողմերից կարելի է խոսել նաև թեև ոչ գերազանց, բայց ոչ էլ վատ նկարագրված "կռվի տեսարաններ"-ի մասին, թեև կարծում եմ, էլի իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Ջոնիկի ու Սուրենի մոտ ավելի լավ է ստացվում: Կռվի տեսարանները Խաչիկյանի մոտ մի տեսակ "հնաոճ" են, նու, մոտավորապես ինչպես "Պապ թագավոր"-ում, այսինքն ժամանակակից էքշնը այնուհանդերձ չկա կամ շատ քիչ է, թեև կրկնվեմ, որ այդ տեսարանները վատ որակվել չեն կարող: Դուրս եկավ նաև հերոսների որոշակի փիլիսոփայական մտածելակերպ ունենալը, թեև որոշ տեղեր այն կարծես թե գերագնահատվում է:
Իսկ այժմ թերությունների մասին: Ամենից առաջ գրքի հերոսների անունները: Դեհ, Սարգիսը պարզ է, այստեղ որևէ խնդիր չկա, բայց... չգիտես ինչու զրահադաշտական Պարսկաստանում հանկարծ հայտնվում են տիպիկի իսլամական Պարսկաստանին բնորոշ անուններ, որոնք ուղղակի ականջ են սղոցում (Ռեզա, Հալաբանի և այլն): Տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը հազիվ է զերծ մնում, որ չգրի օրինակ Մահմեդ կամ Ահմեդ: Նույն թերությունը կա նաև արաբների կամ, ավելի ճիշտ, գրքի միակ արաբի պարագայում, որը կոչվում է... ԱլիՄինչիսլամական արաբների որոշակի թվով անուններ մեզ հասել են և նրանց մեջ ես "Ալի" կարծես թե չեմ հանդիպել: Իհարկե, անունը կարող էր լինել, բայց դե էլի - ականջ է սղոցում: Վիճակը վատ է նաև տերմինների, ինչպես նաև ընդհանուր պատմական փաստերի արտացոլման պարագայում, թեև իհարկե դա չի հասնում ծանր աստիճանի - օգտագծվում է օրինակ. "կենտուրիոն" տերմինը սովորական. "ցենտուրիոնի" փոխարեն, "խիոնիտ" "հիոնիտ"-ի փոխարեն և այլն: Այս առումով տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը ծանոթ է պատմական միջավայրին ավելի շուտ գրքային, բայց ոչ սկզբնաղբյուրային մակարդակով: Բնականաբար վիճելի է նաև Սարգսի ապրած դարաշրջանը, քանի որ մի տեղեկությունների համաձայն նա ապրել է Տրդատ Մեծի օրոք, իսկ մեկ այլնի համաձայն` Շապուհի վերջին տարիներին: Բայց դե չեմ կարծում, որ սրանում կարելի է հեղինակին մեղադրել, քանի որ Սարգիսը ուղղակի կարող էր երկարակյաց մարդ եղած լինել և այստեղ ամեն ինչ հնարավոր է:
Ի դեպ ասեմ, որոշակի, բայց ոչ այնքան նկատելի նմանություն տեսա Ջոնիկ Մելիքյանի հետ, հատկապես Շապուհին նկարագրելիս (օրինակ` շիկահեր հարճի պահը - և Ջոնիկի ու և Էդուարդի մոտ Շապուհը գրեթե նույն կերպ, ընդ որում` գաղտնի, հիանում է նրանով, երկու դեպքում էլ Շապուհը փիլիսոփայական մտքեր է արտահայտում և այլն (վերջին դեպքում, սակայն, պետք է հաշվի առնել, որ Շապուհը իրոք փիլիսոփայական ուղղվածություն ունեցող մի մարդ է եղել և այստեղ հեղինակը, եթե ուզում է պատմությանը մոտ լինել, այլ կերպ գրել ուղղակի չի կարող)):
Այսպիսով` 1-5 բալանոց սանդղակով գնահատելիս ունենք հետևյալ տեսարանը.
պատմական հիմքը – 3
գեղարվեստական հիմքը – 4
Վերջին խմբագրող՝ Lion: 17.09.2011, 14:20:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (29.09.2011)
Լիոն ջան, անկեղխորեն ասեմ, նշածդ գրողներից և ոչ մեկի գործերը չեմ կարդացել, նույնիսկ տեղյակ ել չեմ եղել, որ վերջին տարիներին պատմավեպեր են տպագրվել
Ամեն դեպքում դա արդեն լավ է, թե չե զզվեցինք սիրավեպերից ու կենցաղային բազարների մասին պատմող, կիսագողական գրականությունից: Բայց ցավը նրանումն է, որ ներկայիս երիտասարդությունը համարյա գիրք չի կարդում, ու եթե այդ ինֆորմացիան ինտերնետում չգտնի, ապա այն ոչ մի ազեցություն չի ունենա երեխա-պատանի հասակից պատմական դաստիարակություն-ինքնակրթություն ստանալու համար:
Ճիշտ ես - ինչ-որ տեղ երևի գիրք կամ էլ գոնե պատմավեպ տպագրելը, որպես գաղափար, Հայաստանի համար իրեն սպառել է: Կարծում եմ, որ հեղինակները պետք է փորձեն ինտերնետում տպագրվել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (19.09.2011)
Կարծես թե սկսում եմ ժամանակակից Հայ պատմավեպում նոր ուղղություններ զգալ, տեսնենք ինչ կստացվի![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (29.09.2011)
Lion (29.09.2011)
Այդ մասին առանձին թեմայում քննարկվել է, բայց ինձ դժվարություն չէ մեկ անգամ էլ այստեղ գրել: Առ այժմ երկու գիրք եմ տպագրել:
«20.000 տաղանդ Ծոփքի համար» - 1.000 - օրինակ, գինը՝ 2500 դրամ, վաճառվել է մոտ 500 հատ:
«Տիգրան Մեծ» - 500 օրինակ, գինը՝ 5000 դրամ, վաճառվել է 170 հատ:
Բացի այդ, «20.000 տաղանդ Ծոփքի համար» - ից մի 350 հատ նվիրել եմ, «Տիգրան Մեծից» մոտ 150:
«20.000 տաղանդ Ծոփքի համար» - ը կարդացել են հավանաբար մի քանի հազար մարդ: Շատ շատերին այն դուր է գալիս, որովհետև սյուժեն հետաքրքիր է: Սակայն որպես առաջին գործ լուրջ գեղարվեստական բացթողումներ ունի, որոնց վրա հիմա աշխատանքներ ենք կատարվում, որպեսզի նորմալ տեսքով վերահրատարակենք:
«Տիգրան Մեծ» - ը ավելի քիչ թվով մարդիկ են կարդացել, քանի որ մեկ տարի է ինչ տպագրվել է և բացի այդ ծավալուն է:
Varzor (01.10.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (29.09.2011)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lion (01.10.2011)
Դա խնդիր է - բայց խնդիրը նաև գրքերի շուկայական գներն են...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ