Գիտեմ, հենց դա եմ ասում: Իսկ գործից հասկացող մարդիկ ինձ միշտ ասում են, որ, սկսած 1000 դրամից, ամեն մի ավելացող 10 դրամի հետ գրքի վաճառքի հնարավորությունները ընկնում են![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (01.10.2011)
Lion ջան, հավատա, եթե կարողանաս զգաս այսօրվա պահանջը և ստեղծես դրան համապատասխան գիրք, ապա այդ գիրքը կվաճառվի անգամ 6000 դրամով, ինչպես հիմա վաճառվում են ռուսական գրքերը: Անձամբ ես, վերջին անգամ գիրք գնել եմ մի քանի օր առաջ` գիտաֆանտաստիկ ժանր, Դմիտրի Գլուխովսկի "Մետրո 2033", արժեքը 5800 դրամ, ու չեմ փոշմանել, ահավոր հետաքրքիր ու կլանող գիրք ա: Ինչ վատ կլիներ, եթե մենք էլ ունենայինք այդպիսի մակարդակի գրականություն, հավատա կվաճառվեր:
Lion (02.10.2011)
բարև ձեզ ես մի խնդրանք ունեմ մասնակցում եմ մի մրցույթի մեջը այսպիսի հարց կա կորողա իմանաք
.Որ ստեղծագործությունն է սկսվում<Մի Կորած Բարդու Հիշատակարանից> Խորագրով
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բաժանիր երեք, նույնիսկ չորս մասի, որոնցից յուրաքանչյուրը իրենից որոշակի ամբողջական պատում ներկայացնի, տպագրիր բարակ կազմով, բայց հետաքրքիր նկարով, թեման այնպիսին է, որ կարելի է լավ, հրապուրիչ կազմ մտածել: Եթե կարողանաս էնպես անել, որ տեղավորվես 1000 դրամի սահմաններում, հրաշալի է, եթե ոչ՝ գոնե ոչ ավել, քան 1500-ը: Լավ գովազդ կազմակերպիր, հիմնականում դպրոցականների՝ միջին և բարձր դասարանների շրջանում: Եթե հույսդ դնես աշխատող, տարիքով մարդկանց վրա, գիրքդ չի վաճառվի, բայց այդ նույն մարդիկ ինչ-որ 1000-1500 դրամի համար չեն մերժի իրենց երեխաներին: Էնպես արա, որ մոդա լինի էդ գիրքը կարդալ, լավ տղեն պիտի "Հավերժության դատապարտվածը" կարդա: Աղջիկները կկարդան, որ ցույց տան, որ տղաներից պակաս չեն: Եթե գիրքդ լավն եղավ, մնացած գովազդը կանեն առաջին 200 գնորդները, դժվարը էդ 200-ին հասցնելն է: Առանց գովազդի, ամենահանճարեղ գիրքն էլ չես կարող վաճառել, բայց վատն գիրքն էլ հոյակապ գովազդով մեր ունեցած շուկայում եթե 100 օրինակ վաճառես, արդեն լավ է, հետո արդեն կարդացողները կսկսեն արտահայտվել: Իմ կարծիքով: Ակումբն ամենալավ բեմը չի գիրք գովազդելու համար: Կակտուսոուլը մի գրառում ունի, թե ինչպես էր գրախանութում ինչ-որ մի գիրք օրը մի քանի էջ կարդում, ես իրեն հասկանում եմ: Ուսանողները այն շուկան չէ, որի շրջանում արժե փորձել գովազդել, ուսանողները շատ գրքեր կա, որ պետք է, ստիպված են առնել, բայց չեն առնում: Ով ով, իրենք գիտեն, թե ինչպես կարդալ առանց գիրքը առնելու, իսկ ուսանողներից ավելի ավագ սերունդը արդեն հազար ու մի գործ ունի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լիոն ջան, Եթե Ա4 ֆորմատով 700 էջ է, ապա կարող եմ խորհուրդ տալ ավելի մեծ ֆորմատի անցնել: Դառնում է մոտ 500 էջ ու թղթի ծախսը զգալիորեն պակասում է. Այսինքն տպագրությունը ավելի էժան է նստում: «Տիգրան Մեծ» գիրքը քեզ մոտ ունես: Ա4 ֆորմատով 650 էջ էր, իսկ ավելի մեծով՝ ֆորմատի անունը չեմ հիշում ուղղակի, ընդամենը 410: Այդ օրինակով մոտավորապես կտեսնես, թե ինչքան է գիրքդ, իսկ մանրամասները քեզ կասեն տպագրատանը![]()
Lion (03.10.2011)
Lion ջան իմ կարճ խելքով մի խորհուրդ տամ. եթե ուզում ես գիրքդ վաճառվի ամենամեծ ուշադրությունը կենտրոնացրու արտաքին ձևավորման վրա: Մարդիկ, մանավանդ հիմա, սիրում են հետաքրքիր, ինտրիգային, հոլիվուդյան բլոքբաստերների պոստեռ հիշեցնող, այսպես ասած "թույն" ձևավորմամբ ամեն ինչ: Այդպիսի գիրքը գրախանութում միանգամից աչքի կզարնի, ու շատերը կգնեն հենց թեկուզ անձնական գրապահարանում դա ունենալու համար: Գրքի հաջողության երևի 60%-ը հենց ձևավորումից ա կախված, անձնական փորձից եմ ասում: Մանավանդ տվյալ դեպքում թեման այնպիսին է, որ կարելի է բավականին հետաքրքիր ու գրավող դիզայն հորինել: Ասենք բուրգերի ու Սֆինքսի ֆոնին երկնաքերեր, գերձայնային կործանիչներ ու մարտակառքեր, սաղավարտով ու զրահով ռազմիկ ու ժամանակակից հատուկջոկատայինի համազգեստով զինվոր ու էս ամեն ինչը իրար համակցված, կամ նմանատիպ հազար ու մի բան կարելի է հորինել, կարևորը` ոչինչ չխնայել արտաքին ձևավորման համար:
Ի դեպ` մի միտք հղացա:
Ինչ կլինի, եթե գիրքը էլ. լինի` սկավառակների կամ ֆլեշկաների վրա?
Կազմը և տուփը կլինեն գրքի նման (կամ DVD-ի նման):
Դա այնքանով հետաքրքիր կլինի, որ կարող է պարունակել նաև տեսանյութեր` վավերագրական, կինոֆիլմերից, թանգարաններից և այլն:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ճիշտն ասած կարելի է անօրիկնական տարածման դեմն էլ առնել, դա ձևեն էլ կան
Գրքում սկավառակ ներառելն էլ վատ միտք չի: Ու սկավառակում ոչ թեպիտի ներառվեն հենց բուն նյութերը, այլ լրացուցիչ տվյալները (մեկնաբանություններ, կարծիքներ, տեսագրություններ, փաստաթղթեր, նկարներ և այլն): Այսինքն գրքի լրացումը կատարել էլ. կերպով:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lion (03.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ