Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
Քրայզիզ 2ի մասին լսել եք՞ երեգ են ինձ տվել, հլա դեռ չեմ տեղադրել...1ինը շատ հետաքրքիր էր տենաս ես էլ հետաքրքիր կլինի

Crysis II դեռ չկա, դեռ պլաններ էլ չկան : Կա Crysis-ի էդդ-օնը՝ Crysis: Warhed ա կոչվում, քեզ մոտ պիտի որ էդ լինի: Առաջինը ինձ համար անցած տարվա լավագույն շութերներից էր, բայց շարունակությունը էդքան էլ դուրըս չեկավ: Նախ՝ կարճ ա (չնայած էդ բոլոր էդդ-օնների հիվանդությունն ա), հետո՝ նորություն չկա: Crysis-ի սյուժեն հիշու՞ ես: Psycho-ին հիշու՞մ ես (Nomad-ի ջոկատից էր, էն գիժ բրիտանացին): Խաղի կեսերից կորում էր, չէ՞, ու մեկ էլ մենակ վերջում էր հայտնվում: Warhead-ում պատմվում ա, թե ինքը էդ ընթացքում ուր ա եղել, ինչ ա արել, ու վերջում կրեյսերի վրա էն գրավված այլմոլորակային ութոտնուկը որտեղից հայտնվեց (ինքն էր վիզ դրել ): Crysis-ի համարյա բոլոր պլյուսները պահպանված են (մենակ՝ մի քիչ ազատությունն ա պակասել. խաղը ավելի գծային-«միջանցքային» ա դառել), գրաֆիկան է՛լ ավելի են լավացրել, կոմպի վրա դրվող պահանջներն էլ իջել են գրագետ օպտիմիզացիայի հաշվին (բայց մինիմում մի 8800GT կամ 3780HD աչքիդ տակ ունեցի): Հաստատ չես փոշմանի, եթե առաջինը խաղացել ես :