Assassin's Creed-ը շատ սիրուն ու շատ դատարկ խաղ ա: Խաղալ արժեր մենակ էդ միջնադարյան-խաչակրային մթնոլորտի ու Երուսաղեմը, Ակրան ու Դամասկոսը տեսնելու համար: Ալտայիրի անիմացիան անթերի ա. մոտ յոթ հարյուր ունիկալ ու չկրկնվող շարժումներ են իր համար սարքել MC-ով: Ուղղակի էդ հրաշալի ու գեղեցկագույն աշխարհը մի տեսակ... դատարկ ա: Ո՛չ թե՝ որովհետև մարդ չկա, ընդհակառա՛կը՝ ամբոխը մեծ ա: Լավ մշակված կերպարներ չկան՝ մեկ, ու երկրորդ ու ամենակարևորը՝ էդ աշխարհում համարյա անելու բան չկա: Երկու պատվեր կատարեցիր, հաշվի, թե բոլորը արդեն կատարել ու տեսել ես: Չափազանց միապաղաղ խաղ ա: Ի դեպ՝ Յուբիսոֆթի անցած տարվա գլխավոր թերությունը հենց դատարկությունն ու միապաղաղությունն է եղել: Իրար հետևից երեք խաղ հանեցին, երեքում էլ՝ հրաշալի, հանճարեղ, գեղեցկագույն, հսկայական աշխարհ ու երեքում էլ՝ խաղային՝ fun բաղադրիչի պակաս: Սկզբից՝ Assassin's Creed-ը, հետո՝ Far Cry 2-ը, հիմա էլ՝ Prince of Persia-ն (որոշ վերապահումներով): Չնայած՝ Assassin's Creed-ի վերջը բավականին խոստումնալից էր...
Էջանիշներ