Elmo Չէ, ճիշտն ասած՝ բավականին կոպիտ սխալվում ես: 7300GT-ն ուղղակի չի՛ կարող 8800GTS-ի արագությամբ աշխատել: Դրանք տարբեր դասերի սալիկներ են: Տե՛ս, սրանք երկու սալիկների բնութագրերն են.
7300GT
պրոցեսոր՝ 350ՄՀց
հիշողություն՝ 667ՄՀց DDR, 256Մբ DDR-2
հիշողության հոսք՝ 128-բիտ
8 պիքսելային կոնվերտեր
4 գագաթնային կոնվերտեր
ռաստերիզացիայի 8 բլոկ
16 ALU բլոկ
նախնական գին՝ $100
7300-ը, իհարկե, հիմնված է 7600-ի չիպի վրա, սակայն չիպում 4 պիքսելային և 4 ռաստերիզացման բլոկներ անջատած են:
8800GTS
պրոցեսոր՝ 576ՄՀց
հիշողություն՝ 850 (1700)ՄՀց; 320Մբ GDDR-3
հիշողության հոսք՝ 320-բիտ
96 միասնական կոնվերտորներ
նախնական գին՝ $300
Սա կոնկրետ ի՛մ տարբերակն է, կան նաև 640 և 512Մբ-անոց 8800GTS-ներ:
Ընդհանրապես՝ ավելի ճիշտ է նու՛յն դասի սալիկներն իրար հետ համեմատելը. low-end-ը՝ low-ի, middle-ը՝ middle-ի, high-end-ը՝ high-end-ի: Ընդ որում, որպես կանոն, հաջորդ սերնդի low-end-ը արագությամբ մոտավորապես հավասար է լինում նախորդի middle-ին: Եվ իրոք՝ 7300GT-ն, օրինակ, գրեթե նույն արագությունն ունի, ինչ 6600GT-ն: Եվ կամ՝ 8800GTS-ի արագությունը շատ քիչ է ավել 9600GT-ինից:
Տեստը՝ http://www.tomshardware.com/charts/g...d%5B1564%5D=on
Ես բավականին վաղուց է՝ հետաքրքրվում ու զբաղվում եմ hardware-ային նորություններով, տեստերով և այլն, ու հիմա բավականին լավ գլուխ եմ հանում դրանցից: Եթե հանկարծ մի օր որոշես վիդեոսալիկդ փոխել, գրի՛ր, ուրախությամբ կօգնեմ ընտրել՝ ինչքանով ով կկարողանամ:
Ի դեպ՝ ինձ համար «սահուն խաղ» ասվածը ենթադրում է նաև հետևյալը. max settings, 16x AF, 4xAA, HDR-on: Եվ մինիմում 40 FPS:
Հ.Գ. Ի դեպ՝ հուշեք, թե հղումը ո՛նց ավելի ճիշտ ձևաևորեմ, օրինակ՝ սեղմեք այստեղ և այլն:
Ավելացվել է 5 րոպե անց
Հլը չի հելել, Kuk ջանՆոյեմբերի մեջ: Ի դեպ՝ երեկ արդեն պահանջներն էլ են հայտնի դառել.
Windows XP SP2
Dual core processor (Intel Pentium D կամ ավելի լավ)
Օպերատիվ հիշողություն՝ 2Գբ
Ազատ տեղ՝ 18Գբ
Վիդեո՝ 512Մբ, DirectX 10-ով, կամ՝ DX9-ով՝ երրորդ շեյդերների հնարավորությամբ
Ջաններդ յուղեք18 գիգ...
Էջանիշներ