Elmo դու 7300GT-ով ո՞նց ես կարողանում խաղալ: Ախր էդ արդեն նախանցած սերնդի low-end ա: Իմը 8800GTS ա, բայց արդեն զգում եմ, որ մեկ-մեկ խեղճանում ա: Հիմա AMD Radeon 4870 եմ ուզում բերել տամ:
Elmo դու 7300GT-ով ո՞նց ես կարողանում խաղալ: Ախր էդ արդեն նախանցած սերնդի low-end ա: Իմը 8800GTS ա, բայց արդեն զգում եմ, որ մեկ-մեկ խեղճանում ա: Հիմա AMD Radeon 4870 եմ ուզում բերել տամ:
DIXIcarpe noctem
Ճիշտն ասած էդ կոմպը որ հավաքեցի չէի ուզում վիդեո-ի համար շատ ծախսեմ: Դե խաղ էդքան չեմ խաղում: Վերցրեցի GT 7300: Բայց անկախ ինձնից շատ ճիշտ բան արեցի: Երբ մինիմում 80 սերիայի վիդեո ուզուղ խաղերը կատաղած աշխատում էին կոմպիս վրա՝ նույինսկ սկսեցի կասկածել, որ սխալմամբ ավելի լավ վիդեո են տվել: Քանդեցի նայեցի չէ 73 00:
Հետո նոր շատ լավ մասնագետ բացատրեց բանն ինչում ա: Պարզվում ա մայր պլատան ու վիդեոն որ նույն Asus -ն ա հավաքել, իրար հետ իդեալական են աշխատում + դրան մի նորություն էլ իմացա: 70 սերիայի GT վիդեոքարտը շատ ու շատ անգամ ավելի լավն ա քան 80 սերիայի այլ ինդեքսով վիդեոն, օրինակ 8400 GS: Նենց որ 8800 GTS -ից ինքը տարբերվում ա մենակ RAM -ի չափով, տիպով՝ 7300 = DDR2 , 88 00 DDR3, DirectX -ի տարբերակով՝ 9,0 10,0 openGL,...: Կարճ ասած 70 սերիայի GT -ն 8800 -ի ոչ ավելի թույլ ա, քան 80 սերիայի մնացած բոլոր ինդեկսներով վիդեոները:
էսպես չի մնա
Elmo Չէ, ճիշտն ասած՝ բավականին կոպիտ սխալվում ես: 7300GT-ն ուղղակի չի՛ կարող 8800GTS-ի արագությամբ աշխատել: Դրանք տարբեր դասերի սալիկներ են: Տե՛ս, սրանք երկու սալիկների բնութագրերն են.
7300GT
պրոցեսոր՝ 350ՄՀց
հիշողություն՝ 667ՄՀց DDR, 256Մբ DDR-2
հիշողության հոսք՝ 128-բիտ
8 պիքսելային կոնվերտեր
4 գագաթնային կոնվերտեր
ռաստերիզացիայի 8 բլոկ
16 ALU բլոկ
նախնական գին՝ $100
7300-ը, իհարկե, հիմնված է 7600-ի չիպի վրա, սակայն չիպում 4 պիքսելային և 4 ռաստերիզացման բլոկներ անջատած են:
8800GTS
պրոցեսոր՝ 576ՄՀց
հիշողություն՝ 850 (1700)ՄՀց; 320Մբ GDDR-3
հիշողության հոսք՝ 320-բիտ
96 միասնական կոնվերտորներ
նախնական գին՝ $300
Սա կոնկրետ ի՛մ տարբերակն է, կան նաև 640 և 512Մբ-անոց 8800GTS-ներ:
Ընդհանրապես՝ ավելի ճիշտ է նու՛յն դասի սալիկներն իրար հետ համեմատելը. low-end-ը՝ low-ի, middle-ը՝ middle-ի, high-end-ը՝ high-end-ի: Ընդ որում, որպես կանոն, հաջորդ սերնդի low-end-ը արագությամբ մոտավորապես հավասար է լինում նախորդի middle-ին: Եվ իրոք՝ 7300GT-ն, օրինակ, գրեթե նույն արագությունն ունի, ինչ 6600GT-ն: Եվ կամ՝ 8800GTS-ի արագությունը շատ քիչ է ավել 9600GT-ինից:
Տեստը՝ http://www.tomshardware.com/charts/g...d%5B1564%5D=on
Ես բավականին վաղուց է՝ հետաքրքրվում ու զբաղվում եմ hardware-ային նորություններով, տեստերով և այլն, ու հիմա բավականին լավ գլուխ եմ հանում դրանցից: Եթե հանկարծ մի օր որոշես վիդեոսալիկդ փոխել, գրի՛ր, ուրախությամբ կօգնեմ ընտրել՝ ինչքանով ով կկարողանամ:
Ի դեպ՝ ինձ համար «սահուն խաղ» ասվածը ենթադրում է նաև հետևյալը. max settings, 16x AF, 4xAA, HDR-on: Եվ մինիմում 40 FPS:
Հ.Գ. Ի դեպ՝ հուշեք, թե հղումը ո՛նց ավելի ճիշտ ձևաևորեմ, օրինակ՝ սեղմեք այստեղ և այլն:
Ավելացվել է 5 րոպե անց
Հլը չի հելել, Kuk ջանՆոյեմբերի մեջ: Ի դեպ՝ երեկ արդեն պահանջներն էլ են հայտնի դառել.
Windows XP SP2
Dual core processor (Intel Pentium D կամ ավելի լավ)
Օպերատիվ հիշողություն՝ 2Գբ
Ազատ տեղ՝ 18Գբ
Վիդեո՝ 512Մբ, DirectX 10-ով, կամ՝ DX9-ով՝ երրորդ շեյդերների հնարավորությամբ
Ջաններդ յուղեք18 գիգ...
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 16.09.2008, 12:19: Պատճառ: Գրառման ավելացում
DIXIcarpe noctem
Ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ 80 սերիայի մնացած բոլոր ինդեկսներից՝ մասնավորապես 8400 GS -ից: Ու չեմ էլ ասել, որ նույն արագությամբ են աշխատում ես ասել եմ 73 00-ն ենքան ա թույլ 88 00-ից ինչքան 8400-ն: Համենայն դեպս տենց ինձ մասնագետ ա ասել, ես ինքս ցանցային մասնագետ եմ, ու ժեշըից շատ բան չեմ հասկանում: Բայց լավ հասկանում եմ, որ 7300 -ն ու 8800 խնձոր ու անանաս են: Ես պարզապես 7300-ն ու 80 սերիան առանց GT ինդեկսի համեմատել եմ 8800 GTS -ի հետ:
Ես էլ եմ մինչև հիմա զարմացած եմ, ոնց ա իմ կոմպը Assasin's Creed -ը տենց լավ խաղում:
Նույինսկ թեսթ եմ արել: Մի օր ընկերոջս կոմպը մոտս էր: Ամեն ինչը նույնն էր ինչ իմ կոմպինը, մենակ վիդեոն էր 8400 GS: Call of Duty 4 -ը երկուսի վրա էլ դրեցի նույն դիսկից ու բարձր գրաֆիկակյով սկսեցի խաղալ: Իմը ավելի լավ էր աշխատում:
էսպես չի մնա
Հիմա ինձ ասեք, ով կարա ետ SPORE-ը տա??????????????????????????????????????
Big Doberman
life goes on
Fifa08-ի մրցույթ:
Ցանկացողները այցելեն www.wcg.am:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ