Պահո՜... Սկսենք սկզբից, բռա՛տ:
Ուրեմն՝ կոմպս. Athlon64 X2 3800+, 2Gb OCZ Ram, GeForce 8800GTS և այլն:
Ստալկերը մահ ա: Ես որ խաղում էի, խաղում էի օրական 6-8 ժամ: Ու հենց ամբողջ էֆեկտը էդ իրա RPG-ոտ լինելու մեջ էր՝ նոր բռոնյաներ, մոդիֆիկացվող զենքեր, մե՜ծ, ազատ տարածքներ... Կարոտեցի: Ամենա«ատմոսֆերնի»՝ խիտ, թանձր մթնոլորտով խաղն էր էդ տարի:
Assassin's Creed-ը մի տեսակ կիսատ՝ թերի խաղ ա: Սյուժեն ինչ-որ կցմցած բան ա: Разнообразие չկա... Չնայած՝ ինչ էլ կա, արդեն հերիք է, որ հրաշալի խաղ լինի: Մենակ կռվի ու պարկուրի անիմացիան ամեն ինչ արժեն: Ու սիրու՜ն ա, սիրու՜ն: Երուսաղեմ... Համ էլ մեջը ինչ-որ ինտրիգ կա ու շարունակության խոստում... Եթե լրիվ չես անցել՝ չասեմ:
Հիթմենը իմ կուռքն աՄինչև Silent Assassin-ով չէի անցնում (առանց սպանություն-աղմուկի), չէի հանգստանում: Նույնը՝ Splinter Cell-ը: Բոլոր 4-ն էլ խաղացել եմ, ամենալավը 1-ն ու 3-ն էին: Double Agent-ը էնքան լավը չի, ինչքան կարող էր լինել: Գիշերն ու երեք կանաչ աչքերը level-ների կեսում չկան...
Ստրատեգիաներից մենակ Down of War II-ին եմ սպասում: Սքրինշոթներն ու վիդեոները լավն են:
Call of Duty-ն հրաշք ա: Երկրորդ համաշխարհայինի համը արդեն հելել էր, ինչքա՞ն կարելի ա նավերով Նորմանդիա իջնել... Էդ խաղին պիտի նայես ոչ թե որպես խաղի, այլ որպես հոլիվոիդյան մեծ բյուջեյով թանկ բայեվիկի: Մինչև հիմա խաղում եմ:
BioShock-ը ընտիրագույն խաղ ա, եթե կարողանում ես գնահատել իսկական դիզայնն ու մթնոլորտը: Դրանից լարված, հետաքրքիր, տխուր ու վախենալու խաղ քիչ կա: Gears of War-ը TPS ա, անտանելի սիրուն (Unreal Engine III) ու անտանելի արյունոտ: Մեծ ավտոմատներով մեծ մաչոնեի մասին: Crysis-ը համարվում ա մինչև հիմա եղած բոլոր խաղերից ամենասիրունը, ու էդ իզուր չի: FPS ա: Բայց լավ կոմպ ա պետք: Ես կասեի՝ շա՜տ լավ:
Dead Space-ը TPS ա, Կտուլհուի նման չի: Տիեզերանավեր, անկշռելիություն, մթություն, հրեշներ, զզվելի բաներ, արյուն ու մահ: Ու վակուում: Շատ խոստումնալից պրոեկտ ա երևում:
Էջանիշներ