User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Կոլետ
    Բնապատկերը

    Մեռնել ցանկացող նկարիչը ինքնասպանությունից առաջ մի քանի տող գրելու համար հանկարծաբուխ և միաժամանակ թատերական շարժում արեց։ Նա մոտ քաշեց վատմանի մի մեծ թերթ, վերցրեց մատիտը, հետո գրելու պահին միտքը փոխեց. «Մի քանի տո՞ղ։ Ու՞մ համար։ Դռնապանուհին գիտի, որ ես մենակ եմ ապրում, ընտանիք չունեմ, որ սիրուհիս լքել է ինձՆրա՛ն թողնենք այս անկարևոր դեպքը մեկ անգամ ոստիկանին, քսան անգամ հարևաններին պատմելու հաճույքը։ Կտավնե՞րս։ Թող վաճառե՛ն։ Հաճույքով կայրեի, ափսո՜ս շատ հոգնեցուցիչ է։ Նաև այս լավ եղանակին վառվող յուղի և կանեփի հոտըԹու՛հ, երկրային վերջին հուշս գարշահարո՞ւյց լինի։ Չե՛մ ուզում»։
    Այնուամենայնիվ, նա տատանվում էր` տանջվելով երեխայական խանդավառությունից, ինչ-որ սնափառությունից ու տպավորիչ պարկեշտությունից. ցանկանում էր իր հետևից թողնել իր երբեմնի ներկայության հետքերը, նշել իր անէացման ժամը. ձգտում, որն ի վերջո համարժեք էր դավաճանված սիրեկանի իր թշվառ կյանքը պատմելու տենչին։ Նա նետեց մատիտը։
    «Կկարծեն, թե մահվանիցս հետո կարեկցանք եմ փնտրում։ Մահացի՜ր անխոս։ Դժվա՞ր է, ինչ է, պարզապես մեռնելը»:
    Նկարիչը ճանկեց ատրճանակը, լիցքավորեց, աջ ձեռքով բնազդաբար փնտրեց իր մեծ բազկաթոռի արմնկակալը։ Առջևում նկարակալին ամրացված մաքուր կտավից նրա դեմքին էր արտացոլվում գարնանային ցերեկվա դեղին, մեղմ լույսը։ Նա զենքը դրեց սեղանիկին, հանդարտ վեր կացավ։
    «ԱյոԿարող եմ և նկարել։ Գրեթե պարտավոր եմ։ Ներսումս տեսնում եմ այդ բնանկարը, որ ասես իմ կյանքը լինի, որ ասես հիմնավորում է իմ մահը»։
    Նա սկսեց նկարել` արագ, իրեն խորթ եռանդով ու անկաշկանդ վրձնահարվածներով։ Նա կանգ էր առնում` սոսկ որպեսզի հոգու խորքում սքանչանար իր բնորդով` իր նորելուկ, խառնաշփոթ ցավից կերտված բնապատկերով, որը մերթ պարզ էր, մերթ ծածկված ամպերով, որոնք սահում էին` կտավին լոկ կուրացուցիչ հստակություն և մի քիչ պայմանական, խորհրդապաշտական երանգ հաղորդելու համար։
    Նա նկարեց մի ճահճոտ հարթավայր, մի տեսակ սոլոնյան տափաստան, որտեղ սևականաչ եղեգները խուրձ-խուրձ ծլարձակում էին կապարագույն ջրափոսերում։ Առաջին պլանից, ուր մի քանի խեցեձև տերևներ լողում էին նավակների պես, մինչև փետրավոր ամպերի անթափանց շերտով պատված հորիզոնը միայն եղեգնածածկ ճահիճ էր, համատարած թախիծ, հողմից կնճռոտված արտացոլանքը երկնքի, ուր ամպերի ծփանքը առաջ էր սահում զուգահեռ երիզներով։
    Առաջին պլանում մենավոր, մերկ մի ծառ ճկվում էր քամու պոռթկումներից այնպես, ինչպես գետի խոտերն են խոնարհվում հոսանքի առաջ։ Հիմնական ճյուղը` կտրված, սակայն կենդանի, բաց կեղևի տակից երևան էր հանում սպիտակ, փշոտ բնափայտը։
    DIXI
    carpe noctem

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Անզուսպ ձեռքը վերջապես անշարժացավ, լարված թևն անուժ ընկավ։ Մի ջերմ հոգնություն քաղցրացնում էր կյանքի այդ վերջին ժամը։
    «Լավ է,– ինքն իրեն ասաց նկարիչը,– դիմանկարս նման է ինձ։ Ես գոհ եմ։ Այժմ ինձ ոչինչ հետ չի պահում։ Շուտով կյանքիս վերջ կտամ»:
    Լուսամուտից անդին երկնքի քառանկյուն հատվածը դեղինից փոխվում էր վարդագույնի` ազդարարելով գարնանային երկար մթնշաղը։ Հանկարծ շատ մոտիկից երիտասարդ կնոջ ձայնով բաց պատուհանից սենյակ ներխուժեցին այնքա՜ն զրնգուն, այնքա՜ն գունեղ երգի առաջին նոտաները, որ նկարիչը, շունչը պահած, հայացքը հառեց լուսամուտին` ասես ակնկալելով տեսնելու, թե ինչպես են հնչյունները պղնձե գնդակների, բոլորաձև ծաղիկների, հյութեղ պտուղների նման թափանցում ներսԱտրճանակը ձեռքին` հետաքրքրված թեքվեց դեպի բակը։ Այտեղ նա չտգավ այն թարմ շուրթերը, որոնք իր մահվանն ընդառաջ էին ուղարկում այդքա՜ն մեծահոգի մնաս բարովը։ Բայց բակի մյուս ծայրում` մի փոքրիկ, խավար բնակարանում, շիկահեր մի ծոծրակ էր փայլում` ասես ցորենի խուրձը մութ ձեղնահարկում։
    Նկարիչը վերադարձավ կտավի մոտ, նստեց, աջ ձեռքով շոշափեց արմնկակալըԵրկարաձիգ սի բեմոլին դաշնաձայն` նրա կողքին բաժակի զգայուն բյուրեղը թրթռաց։
    «Այս կտավում ինչ-որ բան պակաս էՄի ուղենիշ, մի հատկորոշ մասնիկ, որն ասես կտավի յուրաբնույթ մեկնությունը կլինի»։
    Նա վայր դրեց ատրճանակը և սկսեց ծառի հիմնական ճյուղին նկարել գորշ, երգեցիկ մի թռչնակ, որը, մեղեդիով պարուրված, գլուխը շրջած դեպի ամպամած երկինքը, դայլայլում էր։
    Նկարչին գոհացրին փետուրների փայլը, մարգարտահատ, ասես գիշերասաթե աչքի առկայծումըԵրբ իջավ երեկոն, սպասուհին բարձրացավ` բերելու ընթրիքը և նկարչին գտավ կտավի առջև կանգնած, կողքին` մոռացված մի զենք։ Այժմ նա օգտվում էր օրվա յասամանագույն վերջին ճառագայթներից` մերկ ծառի տակ ուրվագծելու համար նորածիլ մի ծաղիկ, որը ճահճի միջից վերև էր ձգում ծաղկաթերթիկներով պսակված իր վտիտ, բայց համառ դեմքը։




    Թարգմանել եմ 2003 կամ 2004 թվականին, արդեն լավ չեմ հիշում: Տպագրվել է:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (12.01.2014)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,328
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Երևի կարդացածս հազվագյուտ հաջող հայերեն թարգմանություններից մեկն էր։
    Բայց մի հատ փոքրիկ թերություն նկատեցի. «նա» դերանունը շատ ես օգտագործել։ Հայերեն շարադրելիս շատ դեպքերում առանց այդ դերանվան էլ պարզ է լինում, թե ով է ենթական, իսկ հաճախակի գործածվելու դեպքում դերանունն անբարեհնչություն ու մի տեսակ արհեստականություն է հաղորդում տեքստին։ Օրինակ, հետևյալ հատվածում՝ «նա»–ի գործածությունն, իմ կարծիքով, ավելորդ է.
    Նա սկսեց նկարել` արագ, իրեն խորթ եռանդով ու անկաշկանդ վրձնահարվածներով։ Նա կանգ էր առնում` սոսկ որպեսզի հոգու խորքում սքանչանար իր բնորդով` իր նորելուկ, խառնաշփոթ ցավից կերտված բնապատկերով, որը մերթ պարզ էր, մերթ ծածկված ամպերով, որոնք սահում էին` կտավին լոկ կուրացուցիչ հստակություն և մի քիչ պայմանական, խորհրդապաշտական երանգ հաղորդելու համար։
    Նա նկարեց մի ճահճոտ հարթավայր, մի տեսակ սոլոնյան տափաստան, որտեղ սևականաչ եղեգները խուրձ-խուրձ ծլարձակում էին կապարագույն ջրափոսերում։
    Ի դեպ, նույն երևույթը նկատեցի նաև մյուս տեքստում՝ «Կոլետ – Մարդասպանը»։
    Համաձայն չե՞ս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Համաձայն եմ, իհարկե : Տեղադրելուց առաջ կարդալիս ինքս էլ նկատեցի նույն բանը հենց նույն հատվածում, դիտմամբ ձեռք չտվեցի: 3-4 տարի առաջ եմ թարգմանել, ինչքան չլինի, ու հիմա արդեն շատ բան դուրըս չի գալիս: Ի դեպ, ոչ միայն դա կուզեի փոխել. որոշ այլ բաներ էլ են արդեն աչք ծակում: Սակայն կուզենայի լսել (կարդալ) հենց կողքից դիտողի կարծիքը (ցանկալի է՝ այնպիսի մարդու, ով ֆրանսերեն բնագրին ծանոթ չէ)՝ իմանալու համար հենց հայերե՛ն թարգմանությանս գբահատականը: Ես թարգմանիչն եմ, ինձ համար աշխատանքն օբյեկտիվորեն գնահատելը մի քիչ դժվար է
    DIXI
    carpe noctem

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,328
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, իհարկե : Տեղադրելուց առաջ կարդալիս ինքս էլ նկատեցի նույն բանը հենց նույն հատվածում, դիտմամբ ձեռք չտվեցի: 3-4 տարի առաջ եմ թարգմանել, ինչքան չլինի, ու հիմա արդեն շատ բան դուրըս չի գալիս: Ի դեպ, ոչ միայն դա կուզեի փոխել. որոշ այլ բաներ էլ են արդեն աչք ծակում: Սակայն կուզենայի լսել (կարդալ) հենց կողքից դիտողի կարծիքը (ցանկալի է՝ այնպիսի մարդու, ով ֆրանսերեն բնագրին ծանոթ չէ)՝ իմանալու համար հենց հայերե՛ն թարգմանությանս գբահատականը: Ես թարգմանիչն եմ, ինձ համար աշխատանքն օբյեկտիվորեն գնահատելը մի քիչ դժվար է
    Դե որ էդպես է, վաղը մի հատ էլ թարմ ուղեղով կկարդամ, գուցե էլի բաներ գտնեմ։ Ես էլ եմ թարգմանիչ, դրա համար հետաքրքիր է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Սպասում եմ ձեր քննադատությանը:
    DIXI
    carpe noctem

  8. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    27 դիտում ու ոչ մի կարծի՞ք:
    DIXI
    carpe noctem

  9. #8
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    27 դիտում ու ոչ մի կարծի՞ք:
    Թարգմանության մասին բան չեմ կարող ասել, ոչ ֆրանսերեն գիտեմ, ոչ էլ ուրիշ լեզվով եմ կարդացել: Նկարչի տեսակետից ասեմ ՝ Կոլետը նկարչությունից բան չի հասկացել:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  10. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Չէ՛, դու հայերենի մասին ասա, հայերենի՛: Կարդալիս «դարուփոսեր» չկայի՞ն: Եթե չիմանայիր, որ թարգմանություն է, գլխի կընկնեի՞ր: Ինչի՞ց:
    DIXI
    carpe noctem

  11. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Մեջբերում Mitre-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարգմանության մասին բան չեմ կարող ասել, ոչ ֆրանսերեն գիտեմ, ոչ էլ ուրիշ լեզվով եմ կարդացել: Նկարչի տեսակետից ասեմ ՝ Կոլետը նկարչությունից բան չի հասկացել:
    Ինչու՞ չի հասկացել:
    DIXI
    carpe noctem

  12. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,328
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՛, դու հայերենի մասին ասա, հայերենի՛: Կարդալիս «դարուփոսեր» չկայի՞ն: Եթե չիմանայիր, որ թարգմանություն է, գլխի կընկնեի՞ր: Ինչի՞ց:
    Լավ, որ էդպես է, սկսեմ մանրուքներից «կառչել»։ Ընդհանուր առմամբ բավական սահուն է, եթե չիմանայի, որ թարգմանություն է, երևի գլխի չէի ընկնի, քանի որ շատ բնագրերից ավելի հայերեն էր։
    Այնուամենայնիվ, մի անգամ էլ կարդացի ու այսքանը գտա.

    Մեռնել ցանկացող նկարիչը ինքնասպանությունից առաջ մի քանի տող գրելու համար հանկարծաբուխ և միաժամանակ թատերական շարժում արեց
    Առաջ կարծեմ սա սխալ չէր համարվում, բայց այժմ համարվում է, որ երբ հաջորդ բառը ձայնավորով է սկսվում, որոշյալ հոդը պետք լինի –ն, ոչ թե –ը՝ բարեհնչության համար։ Հաստատ չգիտեմ՝ դա սխալ համարվում է, թե ոչ, բայց որ գերադասելի է համարվում՝ դա հաստատ։

    Ասածդ «դարուփոսերի» շարքից.
    Նրա՛ն թողնենք այս անկարևոր դեպքը մեկ անգամ ոստիկանին, քսան անգամ հարևաններին պատմելու հաճույքը։
    Էս նախադասությունը, թեև լեզվականորեն ճիշտ է, բայց, ինձ թվում է, այս շարադասությամբ ընկալումն ավելի դժվար է, քան եթե լիներ այսպես.
    Այս անկարևոր դեպքը մեկ անգամ ոստիկանին, քսան անգամ հարևաններին պատմելու հաճույքը նրա՛ն թողնենք։
    Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց կարդալիս ինձ էդպես թվաց...

    Առաջին պլանից, ուր մի քանի խեցեձև տերևներ լողում էին նավակների պես, մինչև փետրավոր ամպերի անթափանց շերտով պատված հորիզոնը միայն եղեգնածածկ ճահիճ էր, համատարած թախիծ, հողմից կնճռոտված արտացոլանքը երկնքի, ուր ամպերի ծփանքը առաջ էր սահում զուգահեռ երիզներով։
    Կարծում եմ՝ այստեղ երկու դեպքում էլ «ուր» բառի փոխարեն պետք է լինի «որտեղ», քանի որ «ուր»–ը ցույց է տալիս ուղղություն, իսկ տվյալ դեպքում խոսքը կարծես ուղղության մասին չէ։

    Հանկարծ շատ մոտիկից երիտասարդ կնոջ ձայնով բաց պատուհանից սենյակ ներխուժեցին այնքա՜ն զրնգուն, այնքա՜ն գունեղ երգի առաջին նոտաները, որ նկարիչը, շունչը պահած, հայացքը հառեց լուսամուտին` ասես ակնկալելով տեսնելու, թե ինչպես են հնչյունները պղնձե գնդակների, բոլորաձև ծաղիկների, հյութեղ պտուղների նման թափանցում ներս…
    Կարծես թե պետք է լինի «...ակնկալելով տեսնել...», քանի որ ու–ն տվյալ դեպքում իմաստ չունի։

    Նա վայր դրեց ատրճանակը և սկսեց ծառի հիմնական ճյուղին նկարել գորշ, երգեցիկ մի թռչնակ, որը, մեղեդիով պարուրված, գլուխը շրջած դեպի ամպամած երկինքը, դայլայլում էր։
    Էստեղ էլ, ինձ թվում է, ավելի բարեհունչ կլիներ հետևյալ շարադասությունը.
    Նա վայր դրեց ատրճանակը և սկսեց ծառի հիմնական ճյուղին նկարել գորշ, երգեցիկ մի թռչնակ, որը, մեղեդիով պարուրված, դայլայլում էր՝ գլուխը շրջած դեպի ամպամած երկինքը։

    Բայց դե նման աննշան անճշտություններ ու նրբություններ գրեթե ցանկացած տեքստում էլ երևի կարելի է գտնել, նույնիսկ բնագիր։

    Դու էլ գրի՝ համաձայն ես դիտողություններիս, թե չէ, ինձ համար էլ է հետաքրքիր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոլետ - Բնապատկերը (Colette - Le paysage)

    Ուլուանա Շնորհակալություն արձագանքի համար
    Առաջին դեպքն, ըստ իս, սխալ չէ, սակայն ճիշտ ես ասում, ն-ն գերադասելի է:

    Երկրորդի մասին ոչ մի բան չեմ կարող ասել... «Որտեղ», ուրեմն «որտեղ»

    Երրորդը միանշանակ սխալ է: Պարզապես կարծեմ սկզբում «ակնկալելով»-ի փոխարեն «ակնկալիքով»-էի գրել, իսկ հետո երևի ու-ն մոռացել եմ ջնջել:

    Չորրորդն իսկապես գո գրած տարբերակով շատ ավելի լավն է: Թույլ տուր գրագողություն անել
    DIXI
    carpe noctem

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոլետ - Մարդասպանը (Colette - L'assassin)
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.09.2008, 03:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •