Շատ կենդանիներ կան, որոնց հայերեն անունները մենք չգիտենք։ Առաջարկում եմ այս թեմայում տեղադրենք այդպիսի կենդանիների մասին տեղեկատվություն։ Եթե որևէ կենդանու մասին նոր գրոռում եք անում (հարց չեք տալիս, կամ չեք մեկնաբանում ուրիշի գրածը), խնդրվում է.
ա. Տեղադրել կենդանու նկարը
բ. Գրել կենդանու հայերեն անունը
գ. Գրել կենդանու անունն այլ լեզուներով, օրինակ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, և այլն։ Սա անհրաժեշտ է, որովհետև որոշ մարդիկ (ես, այդ թվում գիտեն կենդանիների անուններն այլ լեզուներով, իսկ հայերեն՝ ոչ
)
դ. Եթե կենդանու ձագը ինչ–որ հատուկ անուն ունի, գրել նաև դա (օրինակ, ուղտի ձագը կոչվում է կոզռակ)
ե. Եթե կենդանու մարմնի մասերը ինչ–որ հատուկ անուն ունեն, նշել դրանք (օրինակ, ձիերն ու առյուծները բաշ ունեն, բայց թռչունների գլխի այդ մազերն այլ կերպ են կոչվում՝ չգիտեմ ինչպես (ռուսերեն՝ хохолок))
զ. Գրել կենդանուն վերաբերող կամ բնորոշ այլ հայերեն բառեր (օրինակ, այծ նկարագրելիս կարելի է գրել, որ այծերի խումբը կոչվում է հորան, ձիու մասին գրելիս կարելի բացատրել, թե ինչ է թամբը, պախուրցն ու ասպանդակը)։
Տեղադրված նկարները կօգնեն ավելի լավ հիշել նոր բառերը։
Էջանիշներ