ԿԳԴ (27.02.2009)
1. 2.
3.
1. մորեխ (արևմտահայերեն՝ մարախ), 2. ծղրիդ, 3. լուսատտիկ
1. кузнечик, саранча, 2. сверчок, 3. светлячок, светляк
1. grasshopper, locust, 2. cricket, 3. firefly, lightning bug
1. sauterelle, locuste 2. grillon, criquet, 3. luciole, lampyre
1. Heuschrecke, Kurzfühlerschrecken, 2. Grille, Heimchen, 3. Leuchtkäfer
1. cavalletta, locusta, 2. grillo, 3. lucciole
1. saltamonte, caelifera, locusta 2. grillo, 3.luciérnaga, gusano de luz
саранча, locust, locuste, Heuschrecke և locusta բառերն օգտագործվում են մորեխների (кузнечик, grasshopper, sauterelle, Kurzfühlerschrecken, cavalletta, saltamonte) որոշ տեսակների համար, որոնք, համապատասխան պայմանների դեպքում, արագորեն բազմանում են և մեծաքանակ խմբերով թռչելով՝ «հարձակվում» դածտերի վրա՝ մեծ վնասներ պատճառելով: Հայերենում, ինչպես երևում է այս տեսակների համար հատուկ անուն չկա. դրանք ևս կոչվում են մորեխ (խնդրում եմ ուղղել, եթե սխալվում եմ):
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ԿԳԴ (27.02.2009)
Վանա կատու (Ванская кошка, Van cat): Բազմացվում է աշխարհում միայն մի տեղում՝ Վանա լճի ափին գտնվող հատուկ բուծարանում։ Վանա կատվի ամբողջ մորթին սպիտակ է աչքերից մեկը կապույտ մյուսը կանաչ, եթե նորածին ձագերը չեն բավարարում այս պայմաններին ապա չեն մասնակցում տեսակի բազմացմանը։ Օրենքով արգելվում է այս կենդանուն դուրս հանել երկրի(Թուրքիա) տարածքից։
Վանա տառեխ (Alburnus tarihi լատ.) բնակվում է միայն Վանա լճում, ճիշտ է նաև հակառակը։ Հատկանշական է այն, որ Վանա տառեխի մի կողմը ունի կապտավուն, իսկ մյուսը կանաչավուն երանգ։
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Խնդրում եմ օգնեք իմանալ խայտակզաքիսը ինչես է այլ լեզուներով (շատ ցանկալի է լատիներեն)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Մի գուցե ուշ եմ պատասխանում, բայց կարող է օգտակար լինել։
խայտակզաքիս չգտա, բայց փոխարենը գտա կզաքիսը։ Դա թանկարժեք բաց շագանակագույն մորթի ունեցող գիշատիչ փոքր գազան է։ Դրա անգելերեն համարժեքն է՛marten բառը։ Եթե այս տեղեկությունների միջոցով չգտնեք կփորձեմ ինքս փնտրել
ars83 (22.01.2009)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ars83 (23.01.2009)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Կարծում եմ , հետաքրքիր կլինի իմանալ, թե որոշ կենդանիների ու թռչունների ձագերն ինչպես են անվանվում:
Հավ-ճուտ
Ծիտ-ճնճղուկ
Աղավնի-դոխ, աղավնյակ, վարուժնյակ( որձ)
Արծիվ-արծվաձագ
Բազե- գավազ
Տավար-հորթ
Գոմեշ -գոմշաձագ( էգ)
Ձի-մտրուկ
Էշ- քուռակ
Ոչխար-գառնուկ
Այծ- ուլ, ալոջ(էգ)
Խոզ-խոճկոր, գոճի
Կատու- փիսիկ
Ուղտ-ուղտաձագ
Փիղ- փղորդի
Առյուծ, վագր- կորյուն
Շուն , գայլ- լակոտ
Բորենի- կոռնակ
Արջ- քոթոթ, թոժյուն
Այծյամ- այծեմնիկ
Եղնիկ- եղնորթ
Օձ- օձակորյուն
Իսկ հիմա կենդանիների արձակած ձայները...
Առյուծ, վագր- մռնչյուն
Ուղտ- կառաչյուն
Կով, եզ, ցուլ- բառաչյուն
Հորթ- պոռչյուն
Շուն- հաչոց, ոռնոց, կաղկանձ
Եղջերու, փիղ- թառանչյուն
Արջ-մռթմռթոց
Կատու- մլավոց
Ոչխար- մայուն
Ձի- վրնջոց, խրխնջյուն, խրխինջ
Ձիու քթի- փնչոց
Էշ- զռռոց
Սագ- կղկղոց
Կարապ- կռինչ
Բադ- կականում
Ծիծեռնակ- ճչյուն
Կռունկ- կռնչյուն
Ագռավ- կռինչ
Արագիլ- կափկափյուն
Սիրամարգ- գոչում
Սկյուռ- գանչյուն
Աքաղաղ- ծուղրուղու
Հավ-կչկչոց
Աղավնի- ղունղունոց
Կաքավ- կղկղոց
Ծղրիդ- ճռճռոց
Սարյակ, օձ- սուլոց
Թռչուններ- ճռվողյուն, ծվծվոց
Սոխակ- գեղգեղանք
Մեղու- բզզոց
Ճանճ- տզզոց
Բու- գույժ
Գորտ- կռկռոց
Մուկ- ծվծվոց
Խմբերի անվանումը
աղվեսներ- ճահուկ
այծեր- հորան
ոչխարներ- հոտ, գիհ, սուրու, օդիք
տավար- նախիր, պաճար, պախրե
խոշոր ընտանի կենդանիներ- արջառ
կովեր- կովյան
ձիեր- երամակ, ջոկ
խոզեր- բոլուկ, խոզյան, խոզերամակ
որսաշներ- ասպականի
թռչուններ- երամ, տարմ, հույլ
կռունկներ- խորդերամ, խորդապար
ձկներ, սողուններ- վտառ, նքողակ
մեղուներ- պարս
ձագեր- ձագերամ
գազաններ- ոհմակ
փղեր- փղերամ
ուղտեր- ուղտերամակ
ars83 (28.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ