Հարգելի Արտակ, այո՝ ընտանիքը հիմնական դաստիրակման օջախն է։ Հատուկ դաստիրակման հաստատությունները հիմնականում ստեղծվում են եղբայրասեր տղամարդկանց ջանքերով։ Իսկ նման հաստատություններում կանայք ոչ միայն չեն կարող ուժ գործադրել, այլ ընդհանրապես, կանայք դուրս են այդտեղից։ Իմ ասած «հատուկ դաստիրակման հաստատությունը» պետք չէ շփոթել ընտանիքի հետ։
Կրկին խորհուրդ կտամ, թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց հեռու մնալ ծեծից ու այլ վայրագություններից. դրանք վատ եւ ցնցող ազդեցություն կունենան ընտանիքի մատղաշ անդամների հոգեկանի վրա։



Մեջբերել
Բայց ..... բայց դա առնվազն վայրենություն է, որովհետև որոշակի տարիքից հետո նույիսկ ծեծը չի օգնի դաստիարակել, առավել ևս՝ փոխել մարդուն... Իսկ եթե գործը հասել է ամուսնուն ծեծելուն, ապա ընտանիքի մասին խոսք գնալ չի կարող.... մանավանդ, որ դրան ականատես կարող են լինել ձեր սեփական երեխաները: Դուք պատկերացնու՞մ եք, թե որքան թույլ պետք ա լինի տղամարդը, որ գործը հասնի ծեծին, որքան նա պետք ա կամազուրկ կամ սրիկա լինի
իսկ նման մարդու հետ ապրելը, ըստ ինձ, չարժե, քանի որ կյանքդ կխորտակես, երեխաներիդ հոգեբանությունը կխեղաթյուրես, և ընդհանրապես, անտանելի մթնոլորտ կստեղծվի ընտանիքում: Ես նաև դեմ եմ կնոջը ծեծելուն / ոչ այն պատճառով, որ ինքս Եվայի ցեղից եմ

:





Էջանիշներ