Ընտանիքը հիմնական դաստիարակման հաստատությունն է: Յուրաքանչյուր մարդ իր հիմնական դաստիարակությունը ստանում է հենց ընտանիքում. մնացածը կողքից են: Այդ դաստիարակությունը կլինի ծեծի միջոցով, թե ոչ, սա արդեն ուրիշ հարց է: Հաճախ ծեծը լինում է հենց սիրո արտահայտում: Երբ չկարողանալով դիմանալ ամուսնու այս կամ այն նվաստացմանը, ենթադրենք, նրան խելք բացատրելու համար դիմում է ծայրահեղ քայլին: Իսկ ընդհանրապես ծեծը, հատկապես կնոջ կողմին տղամարդուն տված ծեծը նաև առողջական նշանակութուն ունի. հրաշալի մերսում է, կոփում է տղամարդու լավագույն արժանիքները, պատրաստում դրսի կյանքին: Ըստ որոշ ուսումնասիրությունների այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուն պարբերաբար ծեծում է, լինում են շատ հավատարիմ և ամուր, երեխաների կյանքն էլ որպես կանոն լավ է դասավորվում: Եթե չեմ սխալվում այս թեմայով առաջին աշխատություններից մեկը հայ գիտնականի է պատկանում, գրվել է 16-րդ, թե 17-րդ դարերում: Ափսոս անունը չեմ հիշում:
Էջանիշներ