Դա արդեն տվյալ կնոջ մակարդակից է կախված ու մաքրության աստիճանից, հիգիենայի պայմաններին հետևել-չհետևելու հանգամանքից: Մինչդեռ ավելն այսպես թե այնպես նույն վիճակում է, եթե ինքն օգտագործվող ավել է: Իհարկե կարելի է առանձին ավել առնել հատուկ այդ նպատակների համար, սակայն հաշվի առնելով մեր երկրի ու բնակչության ընդհանուր սոցիալական վիճակը, պետք է պնդեմ որ առնվազն հայաստանյան հասարակության համար դա այնքան էլ պրակտիկ չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.09.2008, 05:27:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երբ կինն է ամուսնուն ծեծ ուտացնում, ուրեմն ամուսինը չի սիրում կնոջ պատրաստած կերակուրը եւ նախնտրում է ծեծն ուտել։
Իսկ ընդհանրապես, ոչ ոքի էլ չի կարելի ծեծել։ Ընտանիքը հատուկ դաստիրակման հաստատություն չէ։ Ընտանիքը մի փոքրիկ համայնք է, որը կազմավորվում է սիրո շուրջ։ Սերը հավատք է, որը չի կարելի պղծել։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ընտանիքը հիմնական դաստիարակման հաստատությունն է: Յուրաքանչյուր մարդ իր հիմնական դաստիարակությունը ստանում է հենց ընտանիքում. մնացածը կողքից են: Այդ դաստիարակությունը կլինի ծեծի միջոցով, թե ոչ, սա արդեն ուրիշ հարց է: Հաճախ ծեծը լինում է հենց սիրո արտահայտում: Երբ չկարողանալով դիմանալ ամուսնու այս կամ այն նվաստացմանը, ենթադրենք, նրան խելք բացատրելու համար դիմում է ծայրահեղ քայլին: Իսկ ընդհանրապես ծեծը, հատկապես կնոջ կողմին տղամարդուն տված ծեծը նաև առողջական նշանակութուն ունի. հրաշալի մերսում է, կոփում է տղամարդու լավագույն արժանիքները, պատրաստում դրսի կյանքին: Ըստ որոշ ուսումնասիրությունների այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուն պարբերաբար ծեծում է, լինում են շատ հավատարիմ և ամուր, երեխաների կյանքն էլ որպես կանոն լավ է դասավորվում: Եթե չեմ սխալվում այս թեմայով առաջին աշխատություններից մեկը հայ գիտնականի է պատկանում, գրվել է 16-րդ, թե 17-րդ դարերում: Ափսոս անունը չեմ հիշում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Նյուտ, ցիտեմ իմ կողմից շատ հարգված քաղաքական գործիչներից մեկին, այն է գործող վարչապետ, մեծարգո Տիգրան Սարգսյանին. «Երբեք ուշ չէ սովորելու համար: Ուսանել կարելի է կյանքի բոլոր տարիքներում»: Ամուսնանալուց հետո ամուսինները միշտ ստիպված են լինում նորանոր գիտելիքներ քաղել, սովորել: Ամենատարբեր բնագառներից, սկսած երեխա... հըմ.. ո՞նց ասեմ.. դե ստեղծելու պրոցեսից, մինչև միմյանց նկատմամբ համապատասխան հանդուրժողականության և անհանդուրժողականության ցուցաբերում: Եթե այդ ամուսիններն ուզում են հավատարիմ և ամուր ընտանեկան կապ, ապա չպիտի ալարեն և պետք է սովորեն այդ նոր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչը: Այդ թվում դու՛, Նյուտ, եթե ամուսինդ այնպիսի վարք կցուցաբերի, որ նրան պետք կլինի ծեծել՝ ելնելով ընտանիքի շահերից, պիտի հաղթահարես քո ներքին բոլոր անհամաձայնություններն ու սովորես ծեծելու արվեստը: Ընդ որում եթե լավ խոհարար լինես, ապա շերեփը բռնելը քո համար դժվար չի լինի, կմնա միայն հարվածելը սովորել: Նաև սրա համար է, որ ասում եմ, որ շերեփով ծեծը լավագույն տարբերակն է: Այնպես որ ընտրությունը քոնն է. ունենա՞լ ամուր ընտանիք, թե՞ չծեծել ամուսնուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
աաաաաա, ոնց եմ ձեզ սիրում
սփոփեցիք, կարամ արխային ամուսնանամ… իսկ եթե ուժս չպատեց, կդիմեմ փորձառու ակումբցիների օգնությանը…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Չէ, տենց մի հուսահատվի, նման դեպքերում, երբ սեփական հնարավորությունները չեն բավարարում ամուսնու առողջ մկանունքն ու կոփումն ապահովելու համար, կարելի է հատուկ մասնագիտացած ծեծողներ վարձել կամ, ծայրահեղ դեպքում, դիմել առավել եռանդուն հարևանուհիների օգնությանը։ Այդպես ձեռի հետ կարելի է կոփել նաև ձեր հարևանությունը։
Ավելացվել է 4 րոպե անց
Չէ, գաղտնի չի, բայց, օրինակ, ես, ակումբցի ամուսին ունենալով հանդերձ, քվեարկել եմ, հետևաբար դու ընդհանրապես մտածելու բան չունես. արխային քվեարկի։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.09.2008, 05:52: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չգիտեմ խելքիս ինչ փչեց, որ քվեարկությունը բաց արեցի: Ոչինչ, իմ քվերկություն մոգոնելու առաջին անգամն է, արի էս անգամ էլ կիսաթաքուն քվեարկիր![]()
Հարգելի Արտակ, այո՝ ընտանիքը հիմնական դաստիրակման օջախն է։ Հատուկ դաստիրակման հաստատությունները հիմնականում ստեղծվում են եղբայրասեր տղամարդկանց ջանքերով։ Իսկ նման հաստատություններում կանայք ոչ միայն չեն կարող ուժ գործադրել, այլ ընդհանրապես, կանայք դուրս են այդտեղից։ Իմ ասած «հատուկ դաստիրակման հաստատությունը» պետք չէ շփոթել ընտանիքի հետ։
Կրկին խորհուրդ կտամ, թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց հեռու մնալ ծեծից ու այլ վայրագություններից. դրանք վատ եւ ցնցող ազդեցություն կունենան ընտանիքի մատղաշ անդամների հոգեկանի վրա։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Երեխեք բայց դուք ինչ սադիստն եք,իյա բա մեղք չեն
ԷՆ կատակով ծեծել մեծելը հեչ, ուշքս գնումա, բայց իսկականից ծեծե՞լ, կարելիա կռիսի դեղ տալ, ավելի էֆֆեկտնի կլինի
![]()
Чеширский КотЭ
միանգամից օձի թաթեր, գորտի պոչ, կրիայի լյարդ վերցրա, սպիրտով եռացրու, մի քանի օր փակած պահի, բաժակով դիր մարդուդ անկողնու կողքը, որ գիշերը ուզենա հելնի ջուր խմի, կասես ջուրը անկողնուդ կողն ա, կկռանա որ վերցնի խմի, կացինով կտաս գլուխը կջարդես
դրա համար են տղամարդիկ իրանց կնանիքին փակում խոհանոցում ու առանց վիզայի դուրս չեն թողում
առաջ գիտեի կոպիտ վերաբերմունք ա, էն էլ հիմա իրանց հասկանում եմ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ