User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    Սիրելի հայեր

    2008 թ. հուլիսի վերջից Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում հանրապետության ողջ տարածքով իրականացնում է հսկայածավալ բնապահպանական կրթական ծրագիր:

    Ծրագրի առաջին միջոցառումը բնությանը նվիրված մեծ նկարչական մրցույթն է, որին կմասնակցեն մոտ 3000 պատանիներ հանրապետության բոլոր մարզերից ու Արցախից:

    «Նկարչական օր» միջոցառումը անցկացվելու է քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով կտեղադրվեն սեղաններ Երևանի կրթօջախներից, որոնց վրա երեխաները կնկարեն բնապահպանական թեմայով նկարներ: Այս միջոցառումը երեխաների` բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքի յուրօրինակ դրսևորումը կդառնա:
    Երեխաներին նկարել ու ստեղծագործել կներշնչեն հմուտ ու արհեստավարժ նկարիչները, որոնք կօգնեն պատանիներին բնապահպանական նկարների ստեղծման գործում, ու իրենք էլ կնկարեն փայտից պատրաստված արհեստական ծառերի վրա: Խորհրդանշական ծառերը կահազանգեն օրեցօր անապատացող ու ծառազուրկ Երևանին սպառնացող բնապահպանական խնդիրների մասին:

    «Նկարչական օր» միջոցառման հիմնական նպատակներն են` գրավել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա, ձևավորել էկոլոգիական գիտակցություն, ներգրավել երիտասարդներին բնապահպանական գործունեության մեջ:

    Օրվա վերջում երեխաները օդ բաց կթողեն 3000 գազով լցված փուչիկներ` մյուս փոքրիկներին հասցեագրված ուղերձներով` «Պահպանիր բնությունը և քո նկարով միացի՛ր մեր շարժմանը»:

    Միջոցառմանը ներկա կլինեն հայկական ռոք խմբեր, որոնք կեզրափակեն մեծ միջոցառումը համերգով:

    Այս միջոցառումը նախատեսվածէ ողջ հայության համար և որպեսզի այն լինի բացառիկ, մեզ պետք է ձեր բոլորի ներկայությունը:
    Եկեք, նկարեք, ուրախացեք և ուրախացրեք:

    Սեպտեմբերի 14, Երևան,
    Հյուսիսային պողոտա
    Միացիր մեզ!!!
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.09.2008, 16:05:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Painting Day, September 14!

    Մոդերատորական: Հարգարժան SunChild, ակումբում չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումներն ու թեմաները: Խնդրում եմ թարգմանել ու նոր թեմա բացել: Այս մեկը շուտով ջնջվելու է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Painting Day, September 14!

    Ես շաաատ եմ սիրում նկարել, բայց նկարել չգտիեմ, համ էլ երեխա չեմ, ոչինչ որ գամ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Painting Day, September 14!

    Կանցնենք անպայման

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    SunChild, նախ շնորհակալություն հայտարարության տեքստը հայերեն թարգմանելու ու տեղադրելու համար: Հաշվի առնելով, որ այս մի թեմայում արդեն արձագանքներ կային, ես պարզապես նոր թեմայի նյութերը պատճենեցի այստեղ՝ փոխելով անգլերենի հետ:

    Ես ամենայն հավանականությամբ կայցելեմ, ներկա կլինեմ միջոցառմանը:

    Բայց մի հարց հետաքրքրեց. արդյոք ինչո՞վ է պայմանավորված միջոցառումը Հյուսիսային պողոտայում անցկացնելը: Սա մի յուրատիպ հիշեցում ու բողո՞ք է իշխանություններին, որ Հյուսիսային պողոտայում ծառեր չկան, թե՞ պարզապես համընկնել է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    Ոչ, սիրելի Chuk,
    դա բոլորովին կապ չունի իշխանություններին բողոքի ակցիա անելու հետ, պարզապես դա ամենից հարմար վայրն է նման միջոցառման համար, որտեղ կա մեծ բազմություն: Բացի այդ, ժամանակն է, որ Հյուսիսային պողոտայից հանվի այդ տխրահռչակ պիտակը:

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    Մեջբերում SunChild-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, սիրելի Chuk,
    դա բոլորովին կապ չունի իշխանություններին բողոքի ակցիա անելու հետ, պարզապես դա ամենից հարմար վայրն է նման միջոցառման համար, որտեղ կա մեծ բազմություն: Բացի այդ, ժամանակն է, որ Հյուսիսային պողոտայից հանվի այդ տխրահռչակ պիտակը:
    Սիրելի SunChild, եթե բնապահպանական ակցիա է արվում, որտեղ կա խնդիր մեծացնել մարդկանց էկոլոգիական գիտակցությունը, և այդ համատեքստում չի շոշափվում այնպիսի խնդիր, ինչպիսին է ծառազուրկ Հյուսիսային պողոտան (իշխանության դեմը հանգիստ կարող եք հասկանալ կամ փոխվի ճարտարապետների հակաէկոլոգիական գործողությունների դեմ պիտակով), ապա ինձ թվում է, որ այդ ակցիան պտիչկա ստանալու ձև է միայն: Այսօրվա էկոլոգիական մեծ խնդիրներից մեկը Երևան քաղաքի կանաչ տարածությունների վերացումն է, ինչպես նաև նման ծառաազուրկ փողոցների, պողոտաների ստեղծումը:

    Մեջբերում SunChild-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի այդ, ժամանակն է, որ Հյուսիսային պողոտայից հանվի այդ տխրահռչակ պիտակը:
    Իսկ գուցե ակցիայի իրական նպատակը սա՞ է:
    Հակառակ դեպքում փոքր-ինչ անհասկանալի է, թե ու՞ր էին այս ակցիայի կազմակերպիչները, երբ դրվում էր Թեղուտի անտառահատման խնդիրը, կամ Սևանը ջրազրկելու, ջրադատարկելու խնդիրը: Թե ե՞ս տեղյակ չեմ:

    Հ.Գ. Տեղյա՞կ եք, որ «Ազատության» հրապարակի ծառերը սկսել են կտրել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2008, 12:54:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի SunChild, եթե բնապահպանական ակցիա է արվում, որտեղ կա խնդիր մեծացնել մարդկանց էկոլոգիական գիտակցությունը, և այդ համատեքստում չի շոշափվում այնպիսի խնդիր, ինչպիսին է ծառազուրկ Հյուսիսային պողոտան (իշխանության դեմը հանգիստ կարող եք հասկանալ կամ փոխվի ճարտարապետների հակաէկոլոգիական գործողությունների դեմ պիտակով), ապա ինձ թվում է, որ այդ ակցիան պտիչկա ստանալու ձև է միայն: Այսօրվա էկոլոգիական մեծ խնդիրներից մեկը Երևան քաղաքի կանաչ տարածությունների վերացումն է, ինչպես նաև նման ծառաազուրկ փողոցների, պողոտաների ստեղծումը:
    Չուկ, անկապ թեմայից, այս մի բանում համաձայն եմ քո քաղաքական կարծիքին, լիովին։

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    Սիրելի ֆորումի անդամներ,

    Տեղի է ունեցել տեղի փոփոխություն: Սեպտեմբերի 14-ին մեր միջոցառումը տեղի կունենա Անգլիական այգում, Սունդուկյանի անվան թատրոնի հարևանությամբ:
    Շնորհակալություն ուշադրության համար:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեպտեմբերի 1-ը շնորհավոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 02.09.2011, 15:43
  2. Համահայկական Նկարչական օր
    Հեղինակ՝ Համահայկական Նկարչական օր, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.08.2011, 15:56
  3. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2009, 00:25
  4. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 10.09.2008, 08:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •