User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)

    Սիրելի հայեր

    2008 թ. հուլիսի վերջից Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում հանրապետության ողջ տարածքով իրականացնում է հսկայածավալ բնապահպանական կրթական ծրագիր:

    Ծրագրի առաջին միջոցառումը բնությանը նվիրված մեծ նկարչական մրցույթն է, որին կմասնակցեն մոտ 3000 պատանիներ հանրապետության բոլոր մարզերից ու Արցախից:

    «Նկարչական օր» միջոցառումը անցկացվելու է քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով կտեղադրվեն սեղաններ Երևանի կրթօջախներից, որոնց վրա երեխաները կնկարեն բնապահպանական թեմայով նկարներ: Այս միջոցառումը երեխաների` բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքի յուրօրինակ դրսևորումը կդառնա:
    Երեխաներին նկարել ու ստեղծագործել կներշնչեն հմուտ ու արհեստավարժ նկարիչները, որոնք կօգնեն պատանիներին բնապահպանական նկարների ստեղծման գործում, ու իրենք էլ կնկարեն փայտից պատրաստված արհեստական ծառերի վրա: Խորհրդանշական ծառերը կահազանգեն օրեցօր անապատացող ու ծառազուրկ Երևանին սպառնացող բնապահպանական խնդիրների մասին:

    «Նկարչական օր» միջոցառման հիմնական նպատակներն են` գրավել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա, ձևավորել էկոլոգիական գիտակցություն, ներգրավել երիտասարդներին բնապահպանական գործունեության մեջ:

    Օրվա վերջում երեխաները օդ բաց կթողեն 3000 գազով լցված փուչիկներ` մյուս փոքրիկներին հասցեագրված ուղերձներով` «Պահպանիր բնությունը և քո նկարով միացի՛ր մեր շարժմանը»:

    Միջոցառմանը ներկա կլինեն հայկական ռոք խմբեր, որոնք կեզրափակեն մեծ միջոցառումը համերգով:

    Այս միջոցառումը նախատեսվածէ ողջ հայության համար և որպեսզի այն լինի բացառիկ, մեզ պետք է ձեր բոլորի ներկայությունը:
    Եկեք, նկարեք, ուրախացեք և ուրախացրեք:

    Սեպտեմբերի 14, Երևան,
    Հյուսիսային պողոտա
    Միացիր մեզ!!!
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.09.2008, 16:05:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեպտեմբերի 1-ը շնորհավոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 02.09.2011, 15:43
  2. Համահայկական Նկարչական օր
    Հեղինակ՝ Համահայկական Նկարչական օր, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.08.2011, 15:56
  3. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2009, 00:25
  4. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 10.09.2008, 08:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •