Սիրելի հայեր
2008 թ. հուլիսի վերջից Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում հանրապետության ողջ տարածքով իրականացնում է հսկայածավալ բնապահպանական կրթական ծրագիր:
Ծրագրի առաջին միջոցառումը բնությանը նվիրված մեծ նկարչական մրցույթն է, որին կմասնակցեն մոտ 3000 պատանիներ հանրապետության բոլոր մարզերից ու Արցախից:
«Նկարչական օր» միջոցառումը անցկացվելու է քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով կտեղադրվեն սեղաններ Երևանի կրթօջախներից, որոնց վրա երեխաները կնկարեն բնապահպանական թեմայով նկարներ: Այս միջոցառումը երեխաների` բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքի յուրօրինակ դրսևորումը կդառնա:
Երեխաներին նկարել ու ստեղծագործել կներշնչեն հմուտ ու արհեստավարժ նկարիչները, որոնք կօգնեն պատանիներին բնապահպանական նկարների ստեղծման գործում, ու իրենք էլ կնկարեն փայտից պատրաստված արհեստական ծառերի վրա: Խորհրդանշական ծառերը կահազանգեն օրեցօր անապատացող ու ծառազուրկ Երևանին սպառնացող բնապահպանական խնդիրների մասին:
«Նկարչական օր» միջոցառման հիմնական նպատակներն են` գրավել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա, ձևավորել էկոլոգիական գիտակցություն, ներգրավել երիտասարդներին բնապահպանական գործունեության մեջ:
Օրվա վերջում երեխաները օդ բաց կթողեն 3000 գազով լցված փուչիկներ` մյուս փոքրիկներին հասցեագրված ուղերձներով` «Պահպանիր բնությունը և քո նկարով միացի՛ր մեր շարժմանը»:
Միջոցառմանը ներկա կլինեն հայկական ռոք խմբեր, որոնք կեզրափակեն մեծ միջոցառումը համերգով:
Այս միջոցառումը նախատեսվածէ ողջ հայության համար և որպեսզի այն լինի բացառիկ, մեզ պետք է ձեր բոլորի ներկայությունը:
Եկեք, նկարեք, ուրախացեք և ուրախացրեք:
Սեպտեմբերի 14, Երևան,
Հյուսիսային պողոտա
Միացիր մեզ!!!![]()
Էջանիշներ