User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Ինչո՞ւ բոլոր ազգերը իրենց տառերը կոչում են անուններով, իսկ մենք` ոչ։
    Օրինակ անգլերենում դրանք են «Էյ, Բի, Սի...»։ Երբեւե լսե՞լ եք, որ անգլիացին ասի «Ա, Բը, Սը, Դը...»։ Կամ, ասենք, հունարենը` «Ալֆա, Բետա, Գամմա», ոչ թե «Ա, Բը, Գը...»։
    Ինչո՞ւ մենք չենք օգտագործում մեր տառերի անունները, որոնք ե՛ւ գեղեցիկ են, ե՛ւ կարճ (ի տարբերություն, օրինակ, հունական որոշ տառերի` Էփսիլիոն, Օմիկրոն, Օմեգա)։

  2. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Ազ, Բուկի, Վեգի… մենակ մենք չենք

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,342
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Արևմտահայերը, օրինակ, լավ էլ օգտագործում են: Հենց այնպես, ինպես, օրինակ, ռուսն ասում է «էմ, էն, կա» կամ հույնը՝ «ալֆա», կամ հրեան՝ «ալեֆ»: Իսկ Հայաստանում, իրոք որ, շատ տհաճ է, գոնե ինձ համար, որ «Միլիոնատիրոջ» ժամանակ ասում են՝ պատասխան գե: Ասեք «գի՛մ», է՛լի:
    DIXI
    carpe noctem

  4. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,979
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Հայերն էլ, որպես կրթված ազգ, օգտագործում են լատինական տառերը` Ա, Բե, Ցե, Դե ...
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևմտահայերը, օրինակ, լավ էլ օգտագործում են: Հենց այնպես, ինպես, օրինակ, ռուսն ասում է «էմ, էն, կա» կամ հույնը՝ «ալֆա», կամ հրեան՝ «ալեֆ»: Իսկ Հայաստանում, իրոք որ, շատ տհաճ է, գոնե ինձ համար, որ «Միլիոնատիրոջ» ժամանակ ասում են՝ պատասխան գե: Ասեք «գի՛մ», է՛լի:
    Ո՞նց կլնի ասեն գիմ, էտի ԱՄՈԹ ա։

  6. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,342
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Ըստ իս՝ դա էլ է ռուսաբանության մի տեսակ: Եթե մարդ առավոտից երեկո հեռուստացույցով «Ա, Բե, Ցե» է լսում, ուղեղից «Այբ, Բեն, Գիմ»-ը ինքն իրեն ջնջվում-կորում է: Օգտագործել է պետք, պարբերաբար ու շատ:

    Rammstein Ես կասեի՝ էդի զապադլո ա
    DIXI
    carpe noctem

  7. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս՝ դա էլ է ռուսաբանության մի տեսակ: Եթե մարդ առավոտից երեկո հեռուստացույցով «Ա, Բե, Ցե» է լսում, ուղեղից «Այբ, Բեն, Գիմ»-ը ինքն իրեն ջնջվում-կորում է: Օգտագործել է պետք, պարբերաբար ու շատ:

    Rammstein Ես կասեի՝ էդի զապադլո ա
    Բացի հեռուստացույցը...Որ նայում ենք խանութների, ու գովազդավին վահանակների վրա, երեւի կեսից ավելին անգլերեն ա գրած։

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,058
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Ինձ փոքրուց Այբ, Բեն, Գիմ են սովորեցրել: Երբ փոքր ժամանակ մորս հարցնում էի, թե տվյալ բառը հինգերորդ, թե յոթերորդ «է-ով» է գրվում, զայրանում էր, ասում, որ «է» մի հատ կա, մյուսը «եչն» է:
    Մայրս նաև զայրանում էր, երբ առաջին դասարանում մոռանում էի իմ սովորած «Այբ, բեն, գիմը», «Ա, բ, գ» էի ասում: Ափսո՜ս, որ մեծացա ու բթացա: Սակայն երբեք «գե» չեմ ասել ու չեմ ասի: Իմ ականջին ահավոր խորթ է հնչում:

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,126
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Եթե ենթադրենք ցուցակ եմ կարդում.

    ա) տարբերակ 1
    բ) տարբերակ 2
    ...
    է) տարբերակ 7

    Ապա առանց մտածելու կարդում եմ. «Այբ, տարբերակ մեկ, բեն, տարբերակ երկու...»: Ու ընդհանրապես շատ սիրում եմ հայերեն տառերի անունները, այբուբենն արտասանելիս նախընտրում եմ արտասանել անուններով: Կարծում եմ, որ գեղեցիկ ու լավ է այդպես, բայց ոչ պարտադիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ենթադրենք ցուցակ եմ կարդում.

    ա) տարբերակ 1
    բ) տարբերակ 2
    ...
    է) տարբերակ 7

    Ապա առանց մտածելու կարդում եմ. «Այբ, տարբերակ մեկ, բեն, տարբերակ երկու...»: Ու ընդհանրապես շատ սիրում եմ հայերեն տառերի անունները, այբուբենն արտասանելիս նախընտրում եմ արտասանել անուններով: Կարծում եմ, որ գեղեցիկ ու լավ է այդպես, բայց ոչ պարտադիր
    +1

    Բայց իմ կարծիքով նաեւ պարտադիր է։ Չեմ ասում ով որ տենղ չասեց գնդակահարել, ուղղակի պետք է Ա, Բը, Գը-ն չհամարել գրական ձեւ։
    Իսկ մեր մոր դպրոցներում, ինչքան գիտեմ, Ա, Բը, Գը են էրեխեքին սովորացնում։

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Չգիտեմ, եթէ երբէք կարեւոր է, սակայն՝ ԱՄՆ (ամընը) թուրքերէն շատ անպարկեշտ խօսք է: Լաւ է ասել՝ «Միացեալ Նահանգներ», կամ՝ Այբ Մեն Նու:

  12. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, եթէ երբէք կարեւոր է, սակայն՝ ԱՄՆ (ամընը) թուրքերէն շատ անպարկեշտ խօսք է: Լաւ է ասել՝ «Միացեալ Նահանգներ», կամ՝ Այբ Մեն Նու:
    «Այբ Մեն Նու՞» Միայն թուրքերի խաթե՞ր։ Ոչ մի դեպքում Բա ԽՍՀՄ ասելու համար, օրինակ, ինչքան պիտի տանջվենք։ Թող թուրքերն իրենց բառերը փոխեն

  13. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Ճիշտ է, պետք է ասել «Այբ Մեն Նու», բայց ոչ թե թուրքերի պատճառով, այլ մեր լեզուն չաղավաղելու համար։ Կներեք կոպտության համար, բայց ես թքած ունեմ, թե թուրքերենում որ բառը ինչ ա նշանակում։
    ԽՍՀՄ-ն կարդացվում է «Խէ Սէ Հո Մեն», էդքան դժվար ա՞։ Թե՞ պետք ա տենց չկարդալ, որովհետեւ մարդկանց ականջը սովոր չի։

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    «Այբ Մեն Նու՞» Միայն թուրքերի խաթե՞ր։ Ոչ մի դեպքում Բա ԽՍՀՄ ասելու համար, օրինակ, ինչքան պիտի տանջվենք։ Թող թուրքերն իրենց բառերը փոխեն
    ԽԵՍԵՀՈՄԵՆ
    Հապա «յեաըհըկը» ո՞նց է հնչում:

  15. #15
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ա, Բը, Գը...», թե՞ «Այբ, Բեն, Գիմ...»

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԽԵՍԵՀՈՄԵՆ
    Հապա «յեաըհըկը» ո՞նց է հնչում:
    Ինձ թւում է «Եչ Այբ Հո Կեն»։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •