Ես սպասում էի երեկվա դաշնակների պահանջներին: Հերթական անգամ դաշնակցությունը ապացուցեց որ ինքը ընդունակ չի տեսնելու երկարաժամկետ պռոցեսները ու շատ հանգիստ կարող է դառնալ գործիք այլ ուժերի ձեռքին: Դե դա միայն դաշնակների ցավը չի: Մի «ընդդիմադիր» լիդեր ունենք որը ընդանրապես իրեն հռչակեց ամենայն հայոց գործիք, դե իշխանությունների մակարդակն էլ այս բոլորի մեջ այնքան էլ չի տարբերվում:
Հիմա իրականում ինչ է կատարվում:
Ուրեմն ինչպես տեսնում ենք Ռուսաստանը որոշել է ջախջախել Կովկասյան էներգետիկ կորիդորը:
Դրա միջոցով լուծում է կենսական շահեր, այնպիսին ինչպիսին Կենտրոնական Ասիայի լիակատար վերահսկողությունը: Ադրբեջանի կողմնորոշման փոփոխումը և էներգետիկ մոնոպոլիստի դիքերի գրավումը:
Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է լիովին ջնջխի Վրաստանը որպես պետություն: Թե ոնց հետո կբացատրեմ: Բայց մի բան կա որ նրան կաշկանդում է դա Հայաստանի կախվածությունն է Վրաստանից: Հայաստանը չի կարող ապրել առանց Վրաստանի, և եթե Վրաստանին պատժի ապա կկորցնի Հայաստանը, որը կարող է ստիպված լինի մտնել Ամերիկո-Թուրքական հովանու ներքո եթե երկարատև փակվեն վրացական ճանապարհները:
Եվ որպեսզի Հայաստանը թեկուզ ժամանակավոր ապահովված լինի ապա պետք է նրան այլընտրանք տալ: Դա Թուրքիայի ճանապարհն է: Եվ պետք է ժամանակավոր Ռուս-թուրքական միություն: Եվ դրա համար էլ Լավրովը երեկ Թուրքիայում էր, իսկ Թուրքիան այդքան ոգևորվել է Կովկասյան ալիանսով:
Որպեսզի Թուրքիան նույնպես շահագրգիռ լինի ապա Ռուսաստանը ինչ որ բաներ է տալու Թուրքիային որի մասին մենք կիմանանք հետո:
Ուրեմն այսպես ինչ է՞ կատարվում է երբ կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը:
Կատարվում է այն որ Մառնեուլիում ու Ջավախքում սկսվում են ավտոնոմիաներ պահանջներ:
Դա լինում է շոկ Վրաստանի ու ԱՄՆ-ի համար: Վրաստանը լրիվ զրկվել է զենքերից ու նա կկրի լիակատար ռազմական պարտություն: Վրաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ:
Ռուսաստանը կլուծի Կենտրոնական Ասիայի ու Ադրբեջանի հարցերը: Եվ նրանց հարստությունների:
Հայաստանը կբավարարվի նրանով որ կունենա Ջավախք: Դրա համար էլ Դաշնակները երեկ ավելի շատ հակավրացական ելույթներ ունեցան քան թե հակաթուրքական
Ադրբեջանը կբավարարվի Մառնեուլիով:
Իսկ Թուրքիան ևս մի քայլով կմոտենա իր պան-թուրքիստական երազանքներով և միգուցե կարողանա ստանալ Աջարիան:
Բացի դրանից Հայաստանը ունենալով այլընտրանք արդեն կկարողանա ճանաչել Աբխազիան ու Օսիան, նույնը կանի երևի Թուրքիան :
Իհարկե ԱՄՆ-ը կանխատեսել է այս բոլորը և դրա համար են Ամերիկյան նավերը դիրքավորվել Բաթումիում:
Բայց դա շատ քիչ է: Պարզ է որ սովորական ԱՄՆ զինվորը չի գա կռվելու Մառնեուլիում կամ Ջավախքում: Նա ընդամենը կարող է տալ լրտեսային ինֆո ու մի երկու հատ էլ հրթիռ, բայց տեղում հաղթանակ ապահովելու համար դա քիչ է:
Ըստ որոշ տվյալներով: Երեկ Բուշը կատաղած զանգել է Գյուլին ու ինչ որ ցուցումներ է տվել: Երևի խոսքը այն մասին որ ոչ մի դեպքում Թուրքիան չկնքի դաշինք Ռուսաստանի հետ ու նաև չբացի հենց այս պահին հայ-թուրքական սահմանը:
Կապրենք կտեսնենք հայեր:
Ուղղակի մի բան հասկացեք: Մինչև վերվեր թռնելը մի երկու կոպեկի համար հասկացեք վերջապես թե ՈՐՏԵՂ եք դուք ապրում:
հ.գ. Ի դեպ ԼՏՊ-ն էլ շատ հավանական է որ ինչ որ բան տեղյակ է: Այլապես ինչպես բացատրել այն որ Կոնգրեսում կան քաղաքական ուժեր որոնք բացահայտ ասում են որ Ջավախքը պետք է ազատագրենք:
Էջանիշներ