Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ, այս հարցում պետք չէ գերագնահատել պուտինյան Ռուսաստանի դերը` այս միության նախաձեռնությունը գուցեև իրոք գալիս է Թուրքիայից, որը հավակնում է ստանձնել վերջապես /Պարսկաստանի ու Ռուսաստանի հետ 300-ամյա պայքարից հետո/ տարածաշրջանային գերտերության դերը: Չի բացառվում որ մոտ ժամանակներում Ռուսաստանը ինքը “խրվի” իր կովկասյան ռեգիոնների անկախական գործընթացների երկարամյա շրջապտույտի մեջ, որի համեմատ վրացական “փայլուն” բլից-կրիգը ուղղակի խաղ ու պար կարող է թվալ իրեն համար: Իսկ Թուրքիան այդ ընթացքում կարող է ապահովել իր եւրոպական "սմոկինգը":
Ախ Հայեր Հայեր…

Դուք Սատանայի եւ Հայի պատմությունը լսել ե՞ք։ Էն որ գնում են ոսկու խանութը թալանելու։ Ցենզուրայից դուրսա, եստեղ չեմ կարող գրել… Բայց անհատական կգրեմ։

Այ այսպիսի վիճակի մեջ ենք հայտնվում ամեն անգամ։ Էս միություն, դաշնություն, տո չգիտեմ ամերիկյան կոնգրեսի բանաձեւ, ընդիմություն, թոզ ու դուման անող շինարարներ… սրանք մի կողմ. Բա մեկը չկա, որ հարցին,–Հա լավ, ասենք թե էս էլ ձեր ուզածով արեցինք, բա հետո՞՞՞