Կան մի շարք ընդունված տերմիններ, որոնց հայերեն թարգմանությունը առայժմ չկա, կամ էլ կա, բայց տարածված չի, կամ էլ պարզապես չպետք է լինի:
Այս թեմայում եկեք խոսենք smiley կամ emoticon տերմինի մասին: Ֆորումը թարգմանելիս ես պարզապես հայերեն տառերով սմայլ գրեցի: Արդյոք ճի՞շտ եմ արել: Թե՞ այնուամենայնիվ գոյություն ունի հայերեն թարգմանությունը: Իսկ գուցե՞ մենք ինքներս այս թեմայում միացյալ ուժերով հարմար թարգմանություն կգտնենք:
Օրինակ Uluanan մի բավական հետաքրքիր տերմին է առաջարկում, որն անձամբ ես հավանում եմ, բայց չգիտեմ, թե որքանով է նպատակահարմար այն օգտագործելը: Թողնում եմ, որ իր առաջարկությունը հենց ինքն էլ անի այս թեմայում ու միասին քննարկենք:
Եթե դուք էլ առաջարկներ ունեք, խնդրում եմ կիսվեք մեզ հետ
Էջանիշներ