User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Smiley կամ emoticon. հայերեն թարգմանությունը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Smiley կամ emoticon. հայերեն թարգմանությունը

    Կան մի շարք ընդունված տերմիններ, որոնց հայերեն թարգմանությունը առայժմ չկա, կամ էլ կա, բայց տարածված չի, կամ էլ պարզապես չպետք է լինի:

    Այս թեմայում եկեք խոսենք smiley կամ emoticon տերմինի մասին: Ֆորումը թարգմանելիս ես պարզապես հայերեն տառերով սմայլ գրեցի: Արդյոք ճի՞շտ եմ արել: Թե՞ այնուամենայնիվ գոյություն ունի հայերեն թարգմանությունը: Իսկ գուցե՞ մենք ինքներս այս թեմայում միացյալ ուժերով հարմար թարգմանություն կգտնենք:

    Օրինակ Uluanan մի բավական հետաքրքիր տերմին է առաջարկում, որն անձամբ ես հավանում եմ, բայց չգիտեմ, թե որքանով է նպատակահարմար այն օգտագործելը: Թողնում եմ, որ իր առաջարկությունը հենց ինքն էլ անի այս թեմայում ու միասին քննարկենք:

    Եթե դուք էլ առաջարկներ ունեք, խնդրում եմ կիսվեք մեզ հետ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2006, 20:28:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, որ ասեցիր, ես էլ ասեմ։
    Ես առաջարկում եմ smiley կամ emoticon բառը թարգմանել հույզիկ։ Կարծում եմ՝ այս բառն ամբողջությամբ արտահայտում է այդ երևույթի իմաստը։ Կարելի է ասել, որ հույզիկ բառը ճիշտ և ճիշտ համապատասխանում է հենց emoticon-ին։ Դուք ի՞նչ եք կարծում։
    Կարելի է նաև օգտագործել հուզապատկեր բառը, բայց, իմ կարծիքով, հույզիկն ավելի հարմար է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2006, 20:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հուզապատկեր - ավելի նախընտրելի է...

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,055
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմսի հետ համաձայն եմ...

  5. #5
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    32
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    emoticon - հուզապատկեր
    իսկ smiley` - հույզիկ

    թող որ երկուսնել լինեն..
    չգիտեմ.. սմայլիկ ել կարա մնա..

    ամեն դեպքում հույզիկ սազումա..

  6. #6
    Սկսնակ անդամ NINOK-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երեվան,
    Տարիք
    28
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ ,որ պետք ե մնա Սմայլ.

  7. #7
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկություններ նաեւ իմ կողմից.

    Smiley, emoticon կարելի է թարգմանել հուզադիմակ, ժպտադիմակ ...

    իսկ ահա avatar կարելի է թարգմանել "դիմապատկեր" ...

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Avatar - Դիմապատկեր
    Սա իմ դուրն եկավ, երևի թե հաջորդ քննարկումը կնվիրենք սրան:

    Ակումբի մյուս անդամներին կխնդրեի ավելի ակտիվ մասնակցել քննարկմանը: Այս քննարկումից է կախված լինելու, թե ֆորումում ինչ բառ է օգտագործվելու: Մի քանի օրից հարցում կբացեմ, որի արդյունքներից կախված կլինի որոշումը: Բայց մինչ հարցում բացելը լավ կլիներ, որ քվեարկողները յուրաքանչյուր տերմինի մասին ավելի շատ հիմնավորումներ լսեին:

    Եկեք նայենք մեր "հարևաններին":
    Օրինակ ռուսներն ու վրացիները հիմնականում չեն թարգմանում, այլ իրենց լեզվի տառերով գրում են սմայլ: Արդյոք իմաստ ունի՞ մեր թարգմանելը:

    Նաև հաշվի առնենք, որ ինտերնետային հաղորդակցությանը քիչ թե շատ ծանոթ մարդը հայերեն տառերով գրված "սմայլ" բառը կարդալիս անմիջապես կհասկանա թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ "հուզապատկերը", "հույզիկը" կամ "հուզադիմակը" կարող է չհասկանալ: Եվ այս տեսանկյունից միանշանակ առավելությունը պետք է "սմայլին" տալ:

    Մյուս կողմից ամեն ինչ սովորելու վրա է: Առաջին անգամը չի հասկանա, բայց կնայի, կտեսնի թե ինչի մասին է խոսքը, ու կհիշի: Ավելին, նույնիսկ կարող է ընկերներին պատմել. "Իսկ գիտե՞ք թե հայերեն smiley-ն ինչպես են թարգմանել": Գուցե անգամ ծաղրաբար ասի, կարևորը վերջնական արդյունքն է:

    Դե ի՞նչ: Ձեր կարծիքները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ինքս դեմ եմ հայտնի ու տարածված բառերը թարգմանելուն: եթե դա մերը չի և մենք վերցրել ենք ուրիշներից, թող այդպես ել մնա, ու դա բոլորովին չի տգեղացնում կամ նվաստացնում մեր առանց այն ել հարուստ հայերենը, երբեմն անգամ այդ թարգմանություննeրն են ծիծաղելի ու ավելի անհասկանալի դառնում...
    ի՞նչ պակաս գեղեցիկ է Avatar բառը:
    Չնայած հույզիկը դուրս եկավ

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով հայերեն թարգմանելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.
    1.Պետք է փնտրել տվյալ բառի իմաստն արտահայտող, բնութագրող հայերեն բառ և ոչ թե փորձել զուտ բառի արմատից և կազմությունից ելնելով «տառացի» թարգմանություն անել։ Այսինքն՝ պետք է այնպիսի բառ գտնել, որ բառի հայերեն համարժեքը լսելիս մարդ ինտուիտիվ հասկանա, զգա, թե ինչի մասին է խոսքը։
    2.Պետք է ձգտել, որ բառը բարեհունչ, կարճ և հեշտ արտասանվող լինի։ Հակառակ դեպքում բառը կամ գործածության մեջ չի մտնի, կամ էլ ժամանակի ընթացքում դուրս կմղվի գործածությունից։
    3. Պետք է խուսափել բազմիմաստություններից, քանի որ բազմիմաստ բառերը հաճախ բազմաթիվ թյուրիմացությունների պատճառ են դառնում։

    Ի դեպ, իմ կարծիքով, այս սկզբունքները ոչ միայն այլ լեզուներից տերմինների թարգմանություններին են վերաբերվում։ Կարծում եմ, որ արտաքին ներգործությունների բացակայության դեպքում ցանկացած ժողովուրդ (նույնիսկ հաճախ անգիտակցաբար) իր լեզուն նման սկզբունքներով է հղկում, զարգացնում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.03.2006, 17:55:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով սմայլ բառը ճիշտ չի ընտրված, քանի որ իրական իմաստին չի համապատասխանում։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է սրանց՝ սմայլ ասել
    emoticon-ը իմաստային առումով ավելի լավն է, բայց սա էլ համեմատաբար դժվար արտասանվող է ու երկար։ Դրա համար էլ այդքան շատ օգտագործվող բառի համար այնքան էլ հարմար չէ։
    Իսկ հույզիկ-ը նշված թերությունները չունի ։ Համ էլ մի տեսակ ուրախ է հնչում
    հուզապատկերemoticon-ի նման երևի իմաստն ավելի լավ է բնութագրում, բայց երկար է, և հետևաբար շատ օգտագործվող բառի համար այնքան էլ հարմար չէ։
    հուզադիմակ, ժպտադիմակ-ը դուրս չեն գալիս։ Դիմակ արմատը մի տեսակ կեղծ ժպիտի իմաստ է ներշնչում

    Մի խոսքով հույզիկ-ը ինձ ամենաշատն է դուր գալիս
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե նախընտրելի են հնարավորինս կարճ ձեւերը, ապա մեկ առաջարկ եւս.

    Smiley – ժպիտիկ կամ ժպտիկ /ժպտիկներ/

    Avatar - դիմակ

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,055
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, ես դեմ եմ ամեն ինչն այսպես համառորեն հայերեն թարգմանելուն: Եթե բառը բնական ու գեղեցիկ է հնչում հայերեն, թող թարգմանվի, իսկ եթե "զոռով" է թարգմանվել, ապա երբեմն կարող է ծիծաղելի լինել:

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Koms-ի խոսքերից
    Եթե նախընտրելի են հնարավորինս կարճ ձեւերը, ապա մեկ առաջարկ եւս.

    Smiley – ժպիտիկ կամ ժպտիկ /ժպտիկներ/

    Avatar - դիմակ
    Բայց չե՞ք կարծում, որ հենց թեկուզ անգլերեն Smiley բառը այնքան էլ ճիշտ չի արտահայտում տվյալ հասկացությունը, այսինքն՝ շատ նեղ է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ խոսքը միայն ժպիտ արտահայտող պատկերի մասին, չէ, այլ մարդկային զանազան հույզերի՝ ժպիտից մինչև լաց ու տխրություն։ Այնպես որ անգլերենից բառացիորեն թարգմանելը միշտ չէ, որ ճիշտ է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Իմ կարծիքով սմայլ բառը ճիշտ չի ընտրված, քանի որ իրական իմաստին չի համապատասխանում։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է սրանց՝ սմայլ ասել
    Այս մտքի հետ իհարկե համաձայն եմ: Բայց մյուս կողմից սմայլ բառը հիմա լայնորեն գործածվում է (ավելի ճիշտ smiley բառը), ու կարելի է ասել որ այն հիմա ժպիտ չի նշանակում, այլ այս պատկերների անվանումն է՝ :

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (24.01.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Դար» ակումբի թարգմանությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 14.06.2010, 00:56
  2. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  3. Smiley կամ emoticon. ընտրեք ձեր նախընտրած թարգմանությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 03.05.2008, 15:57
  4. Թարգմանությունը
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.01.2008, 20:31
  5. Միայն հայերեն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 24.07.2006, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •