Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Փշաքաղվելը ( եւ ոչ միայն փշաքաղվելը. ուրախության պահերին արտասվելը, վշտի ժամանակ երբեմն «ժպտալն» ու «ուրախանալը», վախի ու տագնապի պահին թվացյալ հիմար վարքագիծը եւ նման «անբնական» ու «անտրամաբանական» թվացող այլ երեւույթները) արդյունք է մարդու գլխուղեղի հուզական ոլորտի համար պատասխանատու կենտրոնի վրա ուժեղ ազդակի ներգործության, որն ի հայտ է բերում «սթրես»՝ իր բոլոր սոմատիկ կամ ֆիզիոլոգիական եւ հոգեկան հետեւանքներով ու դրսեւորումներով: Հետեւանքները լինում են բազմաթիվ ու բազմապիսի…

Սերն ու սեքսը մի կողմ…
Տխուրն էլ մի կողմ:

Ինքս փշաքաղվում եմ մարզադաշտում գտնվելու ժամանակ, երբ մեր թիմը գոլ է խփում՝ հաղթական կամ կարեւոր…
Փշաքաղվում եմ եւ ուրախությամբ արտասվում եմ, երբ տեսնում եմ ազգիս միասնական ու վճռական…
Փշաքաղվում եմ, երբ դիտում եմ այսպես ասած «հոգեցունց» ֆիլմ՝ ուրախ, տխուր թե սարսափ…

Կհիշեմ կասեմ…
Հա, փշաքաղվում եմ մրսելիս:
Շնորհակալություն Մարկիզ ջան,

Իսկ ինչ եք կարծում հետեւյալի մասին։ Երբ մի մարդ, որը չունի ոչ մի երաժշտական ընդունակություն, շատ է ուզում շեփոր նվագել, բայց չի ստացվում իր մոտ, ու հենց որ նա լսում է մի երաժշտություն, որում կա շեփորի ձայնը, նա փշաքաղվում է։ Հնարավո՞ր է արդյոք այդ ժամանակ կարգավորել նրա զգացմունքը։ Չէ՞ որ նա գիտի որ իրենից երաժիշտ դուրս չի գա։ Հն՞, ի՞նչ կասեք