GriFFin (14.12.2015)
Մայքրոսոֆթը ցույց ա տարիս, թե ինչքան վատ ա քրոմը նոթբուքի մարտկոցի համար:
Իհարկե ռեկլամին տրվել էլ պետք չի, քանի որ Edge-ը որպես հիմնական բրաուզեր հեչ հարմար չի, չունի որոշ կարեւոր հնարավորություններ, բայց օգտակար հետեւություններ կարելի ա անել:
Քրոմիումի հետ կապված երեւի էս թեմայում գրելն ա հարմար։
Աչքերիս չեմ հավատում, պատի մեջ չոփ ա պետք խրել, Քրոմիումի բազմամյա բագը վերջապես ուղղել են։
Խոսքն էն մասին ա, որ դեռ ոնց որ մի 8-9 տարի առաջվանից մինչեւ վերջերս JavaScript-ի click իվենթի դեպքում մկնիկի Middle Click-ը աշխատում էր սովորական ձախ click-ի նման։ 2008-ի սեպտեմբերին քրոմիումի բագ թրեքերում ա գրվել «Middle click fires onclick in WebKit/Blink, but not Trident/Gecko»։
Էս նոյեմբերին դեռ բագը կար, իսկ հիմա վերջապես ուղղել են։
Ես դա Opera 15-ից եմ հիշում, երբ Օպերան նոր էր անցել chromium-ին, ակումբում որ ուզում էի որեւէ գրառումը մեջբերելով պատասխանել, middle click էի անում «Մեջբերել» հղման վրա ու ինքը նույն թաբում՝ արագ պատասխանի տեղում էր մեջբերում։ Տենց քանի անգամ գրածս կորցրել եմ, երբ ուզել եմ մեկ այլ գրառումից էլ մեջբերում պատճենեմ, ինքը գրածիս վրա ա մեջբերել։
Աթեիստ (28.01.2017)
Քրոմագանգատ)))
Հարգելիներ, հոգնելով հոգնեցի Քրոմից, մի տեսակ ծանր է աշխատում, տեսքն է թեթև միայն, կամ էլ Ագենտով գրվելու համար կողքից մի Օպերա եմ բացում, որ կարողանամ օգտվել: Մի խոսքով մի նորմալ, համեստ, բանիմաց ու արագաշարժ բրաուզեր խորհուրդ տվեք, որ էլ Քրոմը չհիշեմ:
IVI Art (02.11.2017)
Vivaldi
Արագ աշխատելը իհարկե քո համակարգչի պարամետրերից ա կախված։ Իմ վիճակագրության համաձայն Քրոմից մի քիչ պակաս ա RAM ուտում։
Բարև ձեզ: Որտեղից կարող եմ քաշել "Facebook Friend Mapper" Քրոմի համար?
Ինչքան հասկացա Քրոմի ինտերնետ-խանութում կար ինչ-որ մի ժամանակ, հիմա չկա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ