Chrome-ը վերջինիս լրացումների շարքը համալրվեց ֆուտբոլային լրացումներով, որոնք առաջարկում է FireFox-ը։ Դրանցից առաջինը՝ FIFA.com կայքի պաշտոնական լրացումը հնարավորություն է տալիս հետևել աշխարհի առաջնության նորություններին, ստանալ տեղեկություններ սպասվող և ընթացիկ խաղերի մասին, ինչպես նաև պատմել դրանց մասին Twitter-ի, facebook-ի և Buzz-ի ձեր հետևողներին։ Լրացումն ունի նաև ֆուտբոլային հանդիպումների աղյուսակը, որտեղ լրացվում են անցած խաղերի հաշիվները։ Աշխարհի առաջնության առիթով բացված էջում, էլ ինչպես առաջարկում էր նաև FireFox-ը, հնարավոր է «ներկել» բրոուզերը ձեր նախընտրելի թիմի դրոշի գույն։ Իսկ եթե այդքանը ձեզ բավական չէ, կարելի է օգտվել նաև անհատ ծրագրավորողների կողմից առաջարկվող լրացումներից։ Դրանց շնորհիվ հնարավոր է. ստանալ ֆուտբոլային հանդիպումների աղյուսակներն ու լուրերը, հետևել սպասվող և ընթացիկ խաղերի հաշիվներին, դիտել լուսանկարներ մարզադաշտերից և կարդալ նորությունները, կարդալ BBC-ի ֆուտբոլային նորությունները և այլն…
Աշխարհը ֆուտբոլ է խաղում![]()
Էջանիշներ