Աթեիստ-ի խոսքերից
1. Հարցը մի քանի քլիքը չի, այլ մենյու փոխարեն մի կոճակի դեպքում նոր «մենյու»-ի անտրամաբանական դասավորությունը, ես ամեն անգամ ժամանակ եմ ծախսում, որ հասկանավ, որ էջի կոդավորումը ինչ որ մեկի մտքով անցել ա տեղավորել tools բաժնում։ Մինիմալիստականի պահով էլ ասեմ, որ Օպերան էլ շատ վաղուց մենյու անջատելու հնարավորություն էր տալիս, բայց մարդիկ նաև հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը տենց չի ուզում, պտի ունենա մենյու միացնելու հնարավորություն։
2. հարցը ձև չի, աշխատանքի որակն ա, Ռամշն արդեն ասեց, ահավոր ա աշխատում, շարքային օգտվողին, որը հատուկ ծրագիր չունի, ասում ես 3Մբ բան քաշի, ստիպված ա IE կամ այլ ինսթալլ առած բռաուզեր բացի, որ կարանա քաշի։
3. արդեն գրեցի, վիճակագրորեն համարյա 10%
4. շարքային օգտվողը ոչ էդ ծիտիկի մասին գիտի, ոչ էլ կարում ա մի բան քաշելուց հետո 2-րդ անգամ բացի իրա Download պապկեն։ Ես էդ շարքային օգտվողները հետ հեռախոսով շատ եմ շփվում, ու ամեն անգամ հայհոյում եմ էդ ծիտիկը հորինողին ու դեֆոլթով դնողին։
5. Դե, դա փաստարկ չի, որտև ռեալ արի աշխատանքի որոշ սկզբունքների պատճառով կա էդ խնդիրը։ Կոմպը սկսում ա դանդաղել, բայց որ բացում ես Task manager, ոը տեսնես թե քրոմն ինչքան ռեսուրս ա ուտում, ևս մեկ անգամ հայհոյում ես ստեղծողին, որտև էդքան պրոցեսները հաշվելու գումարելը կես ժամ կքաշի։
6. Էլի նախընտրի, բայց նույն Adblock-ը կամ նման մի բան ավելացրած կլնես։ Հարցն էն ա, որ օպերան իրա 3 անգամ փոքր չափով անում ա ավելի շատ, քան քրոմը էքստենշններով։ Հիմի մեջտեղի թաբերից մեկում մի հղման վրա MIddle click արա, նոր թաբը կբացվի դրանից անմիջապես հետո, ոչ թե ամենավերջում։ Եթե իմ մոտ բացված ա 30 թափ, բայց էս էդ պահին աշխատում եմ 2-ի ու 17-ի վրա, ես դրանց մեջ շատ արագ անցում եմ հենց ctrl+tab-ով։ Թաբերն ենքան փոքր են, որ մկով դրանց գտնելը դառնում ա պրոբլեմատիկ։
7. Քո իրավունքն ա, ես պարզապես ցույց եմ տալիս, որ ինքը մյուսներից էդ հարցում հետ ա։
8. Իմ չափ որ ինստալլ անես, ու ստիպված լինես ամեն ծրագրի միջից հանել թաքնված ծիտիկները, որ քրոմ չքաշի, կսկսես նկատել ։)
9. Էական ա, միայն երբ կոմպը թույլ ա, ընկած անպետք սերվիսներն են անջատում, ու հերիք չի աչք ա ծակում, անջատելուց էլ թարմացում չի լինի, իսկ իրանց մոտ դա ամենահաճախ արվող բանն ա։
10. Հաշվի առնելով Hangouts-ի «լայն տարածումը», էդ ծիտիկը պետք ա լինի ավելի հասանելի ու լավ երևացող տեղում, ու նույնիսկ դեֆոլթով անջատված։ Բայց Գուգլի էսորվա քաղաքականությունը չի զիջում Mail.ru-ի զզվեցնող gruad-երին ու մյուս աղբերին։ Սաղ արվում ա թաքուն, ֆոնում։
Շատերը քո նման ասում են, որ լավն ա, կամ դրան են սովոր, իսկ դրան են սովորել հենց էդ ծիտիկի հաշվին։
Հ.Գ.
Օպերայի մի երկու հնարավորություն էլ նշեմ, որոնցից շատ հաճախ օգտվում եմ.
11. էջը որոշակի պարբերության ինքնիրեն թարմացնելու ֆունկցիան։
12. Ամեն էջի համար ինդիվիդուալ մոտեցումը, մի էջում Content blocker-ը խանգարում ա, անջատում եմ, մյուսում ջավան պետք չի, դա եմ անջատում, 3-րդը Օպերայի տակ նորմալ չի աշխատում, կա mast as IE,
13. F12-ի միջից շատ արագ ջավա սկրիպտները միացնել/անջատելու հնարավորությունը։ Անփոխարինելի ա շատ էջերից տեքստը պատճենելիս, էն դեպքում երբ դրանցում սրիպտի միջոցով արգելված ա պատճենումը։
14. Նույն մենյույից արագ proxy-ի միացնել անջատելը (էս Քրոմը ընդհանրապես չունի, սիստեմից ա վերցնում), մոտս դրած ա ռուսական պրոքսի անջատած վիճակում։ Ինչ որ բան ռուսական FTP-ից քաշելու դեպքում, միանգամից միացրեցի, տվեցի քաշել, ու առանց ավարտին սպասելու անջատեցի, որտև քաշելը շարունակելու ա պրոքսիով։
Էջանիշներ