User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08

  1. #1
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08

    Այսօր կարդում էի այս հոդվածն ու մտահոգվեցի։ Որքան հիշում եմ ավարտվել էին քաղաքային շինարաությունները։ Բայց արի ու տես որ չեն ավարտվել։

    Ինչ եք կարծում, ինչպե՞ս օգտակար լինել այս հարցին։ Կա՞ արդյոք մի լուծում, որի մասին հենց ժողովուրդն ասի այդ փնթի շինարարության կազմակերպիչներին։

    Ցանկալի է լսել ուսանողների եւ մասնագետների կարծիքը։


    ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    *

    Երեւանի պետական համալսարանի ուսանողների համար նոր ուսումնական տարում տհաճ անակնկալը շարունակվում է, քանի որ Ալեք Մանուկյան փողոցում կատարվող ճանապարհային շինարարությունը դեռ չի ավարտվել: Դժգոհում են հատկապես աղջիկները, որոնց հագուստը եւ կոշիկները շինարարության պատճառով փոշոտվում են:

    «Նյարդայնանում եմ. չգիտեմ որ կողմով անցնեմ, բոլոր ճանապարհները հողոտ ու փոշոտ են, կոշիկներիս մեջ անընդհատ հող է լցվում»,- ասում է 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամը: «Անցած տարի էս շինարարության պատճառով ամեն օր դասից ուշանում էի, փաստորեն այս տարի էլ պետք է ուշանամ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 2-րդ կուրսի ուսանողուհի Սաթենիկը:

    Համալսարանի հարեւանությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով եւ ուսանողները ստիպված են անցնել աշխատող տրակտորների կողքով: Ծանր մեքենաներն աշխատում են ուսանողների անմիջական հարեւանությամբ: «Քիչ էր մնում գլխիս վրայով անցներ,- բողոքեց ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանեն,- Ե՞րբ է վերջանալու էս ամեն ինչը»: Ի տարբերություն աղջիկների` տղաներն ավելի հանդուրժող են:

    «Դե, ուզում են անցում սարքել, որ խցանումներ չլինեն: Ի՞նչ անենք, պիտի համբերենք»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Զավենը: Ի դեպ` քաղաքապետարանից հաղորդում են, որ ավտոճանապարհային շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն սեպտեմբերի վերջին:

    A1+, Բնoրինակը՝ http://www.a1plus.am/amu/?page=IssuePrint&id=63645

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    Էս ուսանողներն էլ մենակ բողոքելու համար են: Հիմա եթե ես էլ սկսեմ, չեմ վերջացնի: Բա մենք՝ բժշկականի բարձր կուրսերի ուսանողներս ի՞նչ ասենք: «Էրեբունի» հասնել չի լինում խցանումների պատճառով: Այնտեղից համալսարան հասնելն էլ է լուրջ խնդիր. Խանջյան-Սայաթ-Նովայում միշտ խցանումներ են: Մյուս շաբաթվանից էլ համալսարանում ենք դասի, իսկ Չարենցի վերջը փակ է, կամուրջն էլ հանել են, հետևաբար պետք է փոշիների միջով դասի գնամ:

    Ու, այնուամենայնիվ, ես կարողացել եմ էդ ամեն ինչը չնկատել: Որ էս հոդվածը չլիներ, չէի էլ հիշի, թե ինչու եմ ճանապարհի մի մասը ոտքով գնում:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ուսանողներն էլ մենակ բողոքելու համար են: Հիմա եթե ես էլ սկսեմ, չեմ վերջացնի: Բա մենք՝ բժշկականի բարձր կուրսերի ուսանողներս ի՞նչ ասենք: «Էրեբունի» հասնել չի լինում խցանումների պատճառով: Այնտեղից համալսարան հասնելն էլ է լուրջ խնդիր. Խանջյան-Սայաթ-Նովայում միշտ խցանումներ են: Մյուս շաբաթվանից էլ համալսարանում ենք դասի, իսկ Չարենցի վերջը փակ է, կամուրջն էլ հանել են, հետևաբար պետք է փոշիների միջով դասի գնամ:

    Ու, այնուամենայնիվ, ես կարողացել եմ էդ ամեն ինչը չնկատել: Որ էս հոդվածը չլիներ, չէի էլ հիշի, թե ինչու եմ ճանապարհի մի մասը ոտքով գնում:
    ԵՎ ուրեմն լռենք բոլորս ու ձևացնենք, որ չենք էլ նկատում անհարմարությունները: Կորչի Ա1+-ը, Դա զդրավստվուետ Հայլուր ի կարմիր բանակ...

    Այսօր ոտքով եմ եկել գործի Երիտասարդականից մինչև պոլիտեխնիկ:

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    զարմանում եմ, թե տղաները ոնց չեն բողոքում ախր ավտոմեքենաները կանգնեցնելու տեղ էլ չկա
    իսկ եթե շատ լուրջ, ապա համալսարանի վիճակը հիմա ավելի վատ է, քան անցյալ տարի էր. անցյալ տարի ՀՊՏՀ-ի մոտ էր ավելի ահավոր, այս տարի` ԵՊՀ-ի: Ստիպված ենք քարերի, ավազների միջով անցնել, փոսերի վրայով ցատկել. ֆիզկուլտի չգնալու համար մեղքերս քավում ենք, ինչ ասեմ

  5. #5
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    Է՜հ կյանք չի սա...
    Իրոք զզվելի է, ախր հինգ ամսվա ընթացկում կարծես բան էլ չի փոխվել, մենակ Ժողի մոտա մի քիչ մաքուր
    Чеширский КотЭ

  6. #6
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարենցի վերջը փակ է, կամուրջն էլ հանել են, հետևաբար պետք է փոշիների միջով դասի գնամ:
    Չարենցի վերջը չի փակ , այլ սկիզբը
    Իսկ եթե լուրջ ,եթե միայն փոշու մեջ քայլելով ավարտվի, ապա լավ է: Թեև ասում են թե կվերջացնեն, բայց հաստատ ցեխի միջով էլ ենք քայլելու: Ես որ այդ փոշու միջով ամեն օր եմ անցնում, ցավոք վաղուց ուսանող չեմ:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  7. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    Ով դու, քաջ հայ շինարար...
    Ինչ անենք պիտի համբերենք

  8. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարաներին, 02/09/08

    Էս ամեն ինչի պատճառը շինարարության վատ կազմակերպումն է։
    Կարելի էր (ավելի շուտ պետք էր) առանձնացնել շին հրապարակը հետիոտն ճանապարհներից։

    Իսկ ինչ վերաբերում է հետիոտն գետնանցումներին, ապա ասեմ, որ ես դեմ եմ դրանց կառուցմանը։ Ավեի խելքին մոտ է մեքենաները «մտցնել» գետնի տակ, քան մարդկանց, որովհետեւ մարդիկ նախ հոգնում են բարձրանալ-իջնելով, եւ բացի այդ հոգեբանական տեսանկյունից ցանկալի չէ, որ մարդը մտնի «գետնի տակ»։

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08

    Մեջբերում Արթ-ի խոսքերից
    ԵՎ ուրեմն լռենք բոլորս ու ձևացնենք, որ չենք էլ նկատում անհարմարությունները: Կորչի Ա1+-ը, Դա զդրավստվուետ Հայլուր ի կարմիր բանակ...

    Այսօր ոտքով եմ եկել գործի Երիտասարդականից մինչև պոլիտեխնիկ:
    Ա՛րթ ջան, մենք բողոքելու շատ ուրիշ բաներ ունենք: Ու ընդհանրապես, մեր բոլոր խնդիրների կողքին էդ ճանապարհներն ուղղակի չեն երևում: Թող պարապ մարդիկ դրանցով զբաղվեն, իսկ մենք փորձենք մեր խնդիրները լուծել:

  10. #10
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08

    Անցյալ տարի Ժողի մոտ ավելի վատ վիճակ էր: Հիշում եմ, որ մի օր ընկերուհուս հետ ուզում էինք մոտենալ ինստիտուտին, բայց բոլոր կողմերից փակ էր: Հետո երբ ցանկապատերից մեկի վրա մի փոքր անցք գտանք ու ներս մտանք, էլի չկարողացանք մտնել ինստիտուտ, որովհետև է ինստիտուտի էդ դուռը էդ օրը փակել էին: Հետո էլ ահագին ժամանակ ուզում էինք դուրս գալ, բայց էլի չէր լինում Ընկել էինք Էն խաղի մկնիկի օրը, որ լաբիրինթոսի մեջով պետքա հասնի պանիրին

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08

    Մոդերատորական: Թեման «Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ» բաժնից տեղափոխվել է «Դեսից-դենից»

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 682
    Վերջինը: 12.05.2013, 20:21
  2. Մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին
    Հեղինակ՝ voter, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.10.2011, 21:49
  3. Google Summer of Code 2009։ Ծրագրավորող ուսանողներին
    Հեղինակ՝ Xelgen, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.03.2009, 04:45
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08
  5. Շնորհավոր ուսանողներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.11.2006, 17:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •