Այսօր կարդում էի այս հոդվածն ու մտահոգվեցի։ Որքան հիշում եմ ավարտվել էին քաղաքային շինարաությունները։ Բայց արի ու տես որ չեն ավարտվել։

Ինչ եք կարծում, ինչպե՞ս օգտակար լինել այս հարցին։ Կա՞ արդյոք մի լուծում, որի մասին հենց ժողովուրդն ասի այդ փնթի շինարարության կազմակերպիչներին։

Ցանկալի է լսել ուսանողների եւ մասնագետների կարծիքը։


ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

*

Երեւանի պետական համալսարանի ուսանողների համար նոր ուսումնական տարում տհաճ անակնկալը շարունակվում է, քանի որ Ալեք Մանուկյան փողոցում կատարվող ճանապարհային շինարարությունը դեռ չի ավարտվել: Դժգոհում են հատկապես աղջիկները, որոնց հագուստը եւ կոշիկները շինարարության պատճառով փոշոտվում են:

«Նյարդայնանում եմ. չգիտեմ որ կողմով անցնեմ, բոլոր ճանապարհները հողոտ ու փոշոտ են, կոշիկներիս մեջ անընդհատ հող է լցվում»,- ասում է 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամը: «Անցած տարի էս շինարարության պատճառով ամեն օր դասից ուշանում էի, փաստորեն այս տարի էլ պետք է ուշանամ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 2-րդ կուրսի ուսանողուհի Սաթենիկը:

Համալսարանի հարեւանությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով եւ ուսանողները ստիպված են անցնել աշխատող տրակտորների կողքով: Ծանր մեքենաներն աշխատում են ուսանողների անմիջական հարեւանությամբ: «Քիչ էր մնում գլխիս վրայով անցներ,- բողոքեց ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանեն,- Ե՞րբ է վերջանալու էս ամեն ինչը»: Ի տարբերություն աղջիկների` տղաներն ավելի հանդուրժող են:

«Դե, ուզում են անցում սարքել, որ խցանումներ չլինեն: Ի՞նչ անենք, պիտի համբերենք»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Զավենը: Ի դեպ` քաղաքապետարանից հաղորդում են, որ ավտոճանապարհային շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն սեպտեմբերի վերջին:

A1+, Բնoրինակը՝ http://www.a1plus.am/amu/?page=IssuePrint&id=63645