User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

  1. #16
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Իսկ ես ինչ-որ տեղ փորձե՞լ եմ Ձեզ ստախոս անվանել : Չէ՛, չէ՞: Ոչ էլ ձգտել եմ խոսակցությունը տանել կոնկրետ ինչ-որ ուղղությամբ: Պարզապես պատասխանել եմ այն ամենին, ինչ տվյալ պահին գրել էիք: Այնպես որ՝ եկեք ավելորդ տեղը չշեղվենք: Այն, որ բոլոր մարդիկ տարբեր են, փաստ է, բայց այն, որ օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն, դա է՛լ է փաստ: Դեռ թողնենք մի կողմ, որ բոլորը հավասար են, բայց ոմանք մյուսներից ավելի՛ հավասար են: Իսկ ամեն մարդու շապիկն իր մարմին ամենամոտն է, դրա համար էլ սեփական անձի վրա բերված օրինակները ավելի ցավագին են ընդունվում: Այն փաստը, որ Հյուսիսային պողոտայում ծեծելով կնոջ ձեռք են կոտրել՝ ոչինչ, իսկ այն ենթադրությունը, որ Ձեր ննջարանում կարող է «ժուչոկ» լինել, արդեն խիստ տհաճ է: Հասկանում եմ Ձեր վրդովմունքը:

    Դատավորի իրավազրկվելու պահը չհասկացա: Ի՞նչ նկատի ունեիք: Դատավորին բացարկ հայտարարե՞լը: Դատավորի ինքնաբացա՞րկը:

    Օրենքի հետ խաղից հետո կողմերից մեկը սովորաբար ճաղապատ արև է տեսնում մի քանի տարի անընդմեջ: Իսկ իմանալու համար, թե ինչ է օրենքն այստեղ՝ Հայաստանում, պարզապես պետք է նայել, թե ոստիկան-օրինապահներն ինչ են անում ու պատկերացնել ճիշտ հակառակը:
    DIXI
    carpe noctem

  2. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ..........................

    .................................................

    Իսկ ընդհանրապես, եթե ուզում ես իմանալ թե ինչ բան է օրենքը, պետք է հակառակվես դրան։ Օրենքի հետ խաղալը դա ամենա մեծ հաճույքն է։ Եվ վերջում, երբ գալիս է հաղթանակի պահը, կողմերից մեկը հանգիստ ասում է «օրենքը չի գրվում քարի վրա…»

    Կներեք, մի լավ օֆթոփիկ եղավ իմ այս պատասխանը… Կներես ինձ Հայկօ ջան, բայց եթե ցանկանաս, ինձ այստեղ նամակով գրի կխոսենք։ Արի այս թեման թողնենք լուրջ թեմա։ Խոսքը գնում է ԼՏ Պետրոսյանի եւ իր կարգի մարդկանց մասին։ Ես չկամ–փաս…
    Կներես Հակոբ ջան, որ խառնվում եմ, բայց էս միտքը ցնցեց…Ես կարծում էի օրենքի մասին կարելի է իմանալ…ասենք…օրենքը կարդալով, կամ իրավաբանական դպրոց (համալսարան) գնալով, բայց էս մեկը չգիտեի…աչքիս դու բանտից ես գրում Հակոբ ջան…ԼՏՊ-ն այդ ճանապարհով չի իմացել օրենքի մասին և նրա սահմանադրության իմացության վրա կարող ես չկասկածել

    Ես եթե օրենքի հետ խնդիրներ ունենայի, հաստատ "պրակտիկ փաստաբանների" օգնությանը չէի դիմի…

  3. #18
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես Հակոբ ջան, որ խառնվում եմ, բայց էս միտքը ցնցեց…Ես կարծում էի օրենքի մասին կարելի է իմանալ…ասենք…օրենքը կարդալով, կամ իրավաբանական դպրոց (համալսարան) գնալով, բայց էս մեկը չգիտեի…աչքիս դու բանտից ես գրում Հակոբ ջան…ԼՏՊ-ն այդ ճանապարհով չի իմացել օրենքի մասին և նրա սահմանադրության իմացության վրա կարող ես չկասկածել

    Ես եթե օրենքի հետ խնդիրներ ունենայի, հաստատ "պրակտիկ փաստաբանների" օգնությանը չէի դիմի…
    Միֆ, ընկերներիցս մեկը Դիքենսի մեծ մասնագետ է, եւ ունի ութից ավել հատորյակներ, նորավեպեր, իր գրքերից մեկում գրել էր «օրենքը չի գրված քարի վրա։» Գիրքը հենց ամերիկյան պատմության մասին էր։ Եվ ամենա ծիծաղելին այն է, որ գիրքը համարվում է արգելված գրականություն (Banned Books). Բայց դե դա չի կարեւորը. խեղճ Ջեյմզը բանտում երբեք նստած կամ էլ կանգնած չի եղել։ Ուրեմն, ինչ է, նա խե՞նթ է, որ տարեկան մի տասնակ ուսանողների դիսերտացիաներ կարդալուց, եւ մի քանի հատ էլ հոգին ուտող կատակներից հետո տալիս է դոկտորի տիտղոս։ Չէ, Ջեյմզը խելացի մարդ է…

  4. #19
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Եկեք համաձայնենք, որ այս ամենը նրանից է, որ մենք ապրում ենք բավականին թույլ ու խոցելի մի երկրում, որտեղ չկա հստակ ձեւակերպված ազգային գաղափար ու նպատակներ: Ուր ենք մենք գնում? Ինչն է մեր վերջնական նպատակը /ոչ թե ձեւական/? Օլիգարխների հետագա հարստացումը ի հաշիվ "հասարակ մահկանացուների", թե օրենքներին ենթարկվող նորմալ քաղաքացիական հասարակության ձեւավորումը? Սա շատ կարեւոր է, ի վերջո կյանքը ցույց տվեց, որ վաղը-մյուս օրը մենք կարող ենք կանգնել լրջագույն մարտահրավերների առջեւ, բայց հարց է, թե կարող ենք դիմակայել դրանց?
    Վերջին խմբագրող՝ Koms: 03.09.2008, 09:15:
    Life is too short...

  5. #20
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ի՞նչ դաշինքներ կարող են կազմել Լևոնը ու Քոչը
    Մտածում եմ ամենահավանական տարբերակը տնտեսական դաշինքն է: Լևոնը իր միլիարդը միացնի Քոչի միլիարդին, ու մի հատ համատեղ գործ սկսեն
    Հ.Գ. Եթե իհարկե շուտվանից միացված չէ
    Մի հիշեցրա էլի էտ մասերը Դիվ

  6. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ի՞նչ դաշինքներ կարող են կազմել Լևոնը ու Քոչը
    Մտածում եմ ամենահավանական տարբերակը տնտեսական դաշինքն է: Լևոնը իր միլիարդը միացնի Քոչի միլիարդին, ու մի հատ համատեղ գործ սկսեն
    Հ.Գ. Եթե իհարկե շուտվանից միացված չէ
    Դիվի, ի դեպ տեղեկություններ կան, որ այդ արտահայտության պատճառով մերձիշխանական ու հանրապետական որոշ թևերում մի հատ հավեսով խառնված վիճակ ա
    Տեր-Պետրոսյանը անհրաժեշտ պահերին կարողանում ա լավ ինտրիգաներ անել: Ինձ ուղղակի հետաքրքրում է, դա նախապես մտածվա՞ծ էր, թե՞ տեղում սարքված



    Հակոբ Գևորգյանին. Բազմիցս նշեցիր, որ այստեղ չես ու ծանոթ չես իրավիճակին: Գուցե դա քեզ կօգնի հասկանալ առնվազն մի բան. վերևից դատողություններ պետք չի անել այստեղի իրավիճակի մասին: Շատ պարզ պատճառով. դու ծանոթ չես այստեղի իրավիճակին, դու չգիտես ինչի մասին ես խոսում: Քո ասածներից շատերը կառաջացնեին անգամ եփած հավի ծիծաղն, էլ ուր մնաց իմը: Այն, որ Հայաստանում չկա անկախ դատարան վաղուց ապացուցված է, իսկ վերջին կես տարվա ընթացքում դարձել է անհերքելի փաստ: Ինչպես որ անհերքելի փաստ է այն, որ այսօրվա դատավորները խամաճիկներն են, իսկ եղած որոշումները (մասնավորապես Ալ. Արզումանյանին գաղտնալսելու) հիմնված են ոչ թե քրեական գործերի, այլ մարդու ազատությունների վրա հակասահմանադրորեն բռնանալու, նրան ենթարկելի դարձնելու, անօրինական ճանապարհներով ճնշելու, կեղեքելու փորձերի վրա: Անգամ Տեր-Պետրոսյանի այս հակիրճ խոսքից կարող էիր հետևություն անել ու հասկանալ, որ նրան գաղտնալսելը չի տեղավորվել, իրականում, որևէ քրեական գործի մեջ: Որ նրան մինչև դատական որոշումն էլ են գաղտնալսել, ինչի միջոցով «պարզել են» իր հեռախոսահամարներից մեկը, որը եթե ուշադիր կարդայից, կհասկանայիր, որ իրականում իրենը չէ, այլ ուրիշինն է, ուրիշի անունով գրանցված: Բայց քեզ դա ձեռ չի տալիս: Քո գրառումները ցույց են տալիս, որ քեզ ձեռք է տալիս թշնամական հայացքով նայել ընդդիմությանը՝ ոչինչ չնկատելով, բարեկամական հայացքով իշխանությանը՝ ոչինչ չնկատելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #22
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տեր-Պետրոսյանն իր ասուլիսի ժամանակ հրապարակեց ևս 3 փաստաթուղթ

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Միֆ, ընկերներիցս մեկը Դիքենսի մեծ մասնագետ է, եւ ունի ութից ավել հատորյակներ, նորավեպեր, իր գրքերից մեկում գրել էր «օրենքը չի գրված քարի վրա։» Գիրքը հենց ամերիկյան պատմության մասին էր։ Եվ ամենա ծիծաղելին այն է, որ գիրքը համարվում է արգելված գրականություն (Banned Books). Բայց դե դա չի կարեւորը. խեղճ Ջեյմզը բանտում երբեք նստած կամ էլ կանգնած չի եղել։ Ուրեմն, ինչ է, նա խե՞նթ է, որ տարեկան մի տասնակ ուսանողների դիսերտացիաներ կարդալուց, եւ մի քանի հատ էլ հոգին ուտող կատակներից հետո տալիս է դոկտորի տիտղոս։ Չէ, Ջեյմզը խելացի մարդ է…
    Հակոբ, ինձ հետաքրքրեց, թե ինչ կապ ունի Ջեյմզը Տեր-Պետրոսյանի հրապարակած փաստաթղթերի հետ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կգա ժամանակ, երբ…
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.11.2019, 00:13
  2. Արձակ. Մի ժամանակ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.08.2013, 01:44
  3. Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.11.2008, 16:32
  4. Հրապարակվել է շատ կարևոր փաստաթուղթ
    Հեղինակ՝ Մտահոգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 04.07.2008, 15:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •