User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 43 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Երկու թարգմանություն

  1. #31
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    էլի Գյոթե Ձկնորսը

    Der Fischer

    Das Wasser rauscht', das Wasser schwoll,
    Ein Fischer saß daran,
    Sah nach dem Angel ruhevoll,
    Kühl bis ans Herz hinan.
    Und wie er sitzt und wie er lauscht,
    Teilt sich die Flut empor:
    Aus dem bewegten Wasser rauscht
    Ein feuchtes Weib hervor.

    Sie sang zu ihm, sie sprach zu ihm:
    »Was lockst du meine Brut
    Mit Menschenwitz und Menschenlist
    Hinauf in Todesglut?
    Ach wüßtest du, wie's Fischlein ist
    So wohlig auf dem Grund,
    Du stiegst herunter, wie du bist,
    Und würdest erst gesund.

    Labt sich die liebe Sonne nicht,
    Der Mond sich nicht im Meer?
    Kehrt wellenatmend ihr Gesicht
    Nicht doppelt schöner her?
    Lockt dich der tiefe Himmel nicht.
    Das feuchtverklärte Blau?
    Lockt dich dein eigen Angesicht
    Nicht her in ew'gen Tau?«

    Das Wasser rauscht', das Wasser schwoll,
    Netzt' ihm den nackten Fuß;
    Sein Herz wuchs ihm so sehnsuchtsvoll
    Wie bei der Liebsten Gruß.
    Sie sprach zu ihm, sie sang zu ihm;
    Da war's um ihn geschehn;
    Halb zog sie ihn, halb sank er hin
    Und ward nicht mehr gesehn.

    Հ. Հովհաննիսյանի թարգնանությամբ

    Ջուրը վշվշում, ջուրն է դիզանում,
    Ձկնորսը նորա նստած է ափին,
    Անխռով, հանդարտ կարթին է նայում,
    Սառը քնի մեջ ընկղմած հոգին:
    Եվ մինչդեռ կարթին նայում է նստած,
    Ահա պատռվում, բացվում են ալիք,
    Եվ դուրս է գալիս ջրիցը հուզված
    Նորա առջև մի կույս գեղեցիկ:

    Եվ անուշ երգում , ասում է նորան.
    ՛՛Ինչո՞ւ ես որսում իմ հպատակներին,
    Խորամանկ խելքով մտել ես դարան,Մատնում ես նոցա մահացու տոթին:
    Բայց ի՛նչ երջանիկ, եթե իմանաս,
    Ջրի խորքումն ապրում են ձկներ,
    Դու էլ ցած կիջնես, հենց ինչպես որ կաս,
    Եվ սիրով, քաղցրիկ կանցնես քո օրեր:

    Մի՞թե ոսկեծող արևն ու լուսին
    Ծովի ցուրտ գրկումը չեն զովանում,
    Եվ դեմքը նոցա ջրի երեսին
    Ավելի չքնաղ չէ՞ պատկերանում:
    Եվ պայծառ երկինք գրավո՞ւմ չէ քեզ
    Երբ վճիտ ջրումն է նկարված.
    Եվ քո իսկ պատկերն, երբ այնտեղ նայես,
    Քեզ չէ՞ հրապուրում ծոցն այլաց՛՛:

    Ջուրն է վշվշում, ջուրն է դիզանում,
    Ոտները թրջում բոբիկ ձկնորսին.
    Անուշ ցանկությամբ հոգին է լցվում,
    Ասես այն սիրո հույզն է առաջին:
    Եվ կույսը նորան երգում էր թովում,
    Եվ ձկնորսը խեղճ իրանից գնաց,
    Եվ կույսն եր քաշում, ինքն էլ հետևում,
    Ահա՛ և անհետ ծովի տակ մնաց:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  2. #32
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Երկրորդ թարգմանությունը կա՞: Թե՞ «Ակումբի» ուժերով ստեղծենք:

    Մի տեսակ «հում» Թումանյան է: Չգիտեմ, ինձ մոտ էդ վերացական տպավորությունն է:
    DIXI
    carpe noctem

  3. #33
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Սա էլ Հ.Արթենյանի թարգմանությունը

    Ջուրն է վշշում, ջուրն է խշշում
    Ափին նստել կրկին
    Ու անհամբեր ձկնորսը դեռ
    Աչքն է հառել կարթին:
    Կուրծքը ելնում, իջնում է մերթ
    Ի՞նչ ալիք էր թշշաց,
    Դեմը կանգնեց համարյա մերկ
    Մի կին կարգին թրջված:

    Խոսում էր նա,երգում էր նա.
    ՛՛ Ինչո՞ւ ցեղիս ցնծուն
    Դու մարդամիտ ու մարդադավ
    Մահացանցն ես գցում...
    Իջիր ծովի հատակը խոր,
    Ուր կան հրաշք ձկներ,
    Եղիր այդպես դու բախտավոր
    Եվ նրանց պես անմեռ:

    Ասա՛ , արդյոք արևը մեծ,
    Լուսինը նազելի՝
    Ծովի ծիծաղ հայելու մեջ
    Չքնաղ չե՞ն ավելի.
    Երկնափայլով աստեղազարդ
    Ծովն է սնվում անվերջ:
    Կգտնես դու և՛ սեր, և՛ վարդ
    Ջրաշխարհում հավերժ՛՛:

    Ջուրն է խշշում, ջուրն է վշշում
    Դիզում ալիք ցայտող,
    Նա ձկնորսի սիրտն է որսում
    Թարթիչների ցանցով....
    Սիրով կանչում, սրտով ձայնում
    Քամու միջից անտես,
    Ձկնորսին ծովն է ծոցն է առնում
    Ու խորտակում այդպես:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  4. #34
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Փաստորեն՝ սխալվել էի... Երկրորդ թարգմանության միակ առավելությունն այն է, որ (ինչքան որ գերմաներեն կարողանում եմ կարդալ) չափը, ռիթմը պահպանված է: Իսկ Թումանյանինը... Չէ՛, ես էս դեպքում Թումանյանի մասին ինչ էլ գրեմ՝ արդար ու սուբյեկտիվ չի լիելու: Ախր շա՜տ եմ, է, սիրում... Հեքիաթածոր... Կախարդական...
    DIXI
    carpe noctem

  5. #35
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն՝ սխալվել էի... Երկրորդ թարգմանության միակ առավելությունն այն է, որ (ինչքան որ գերմաներեն կարողանում եմ կարդալ) չափը, ռիթմը փահպանված է: Իսկ Թումանյանինը... Չէ՛, ես էս դեպքում Թումանյանի մասին ինչ էլ գրեմ՝ արդար ու սուբյեկտիվ չի լիելու: Ախր շա՜տ եմ, է, սիրում... Հեքիաթածոր... Կախարդական...
    Առաջինը Հովհաննիսյանինն է, ոչ թե Թումանյանինը

    Ավելացվել է 1 րոպե անց
    Այնպես որ կարծիքդ հանգիստ արտահայտիր
    Վերջին խմբագրող՝ Mitre: 04.09.2008, 15:23: Պատճառ: Գրառման ավելացում
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  6. #36
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Կարծում եմ, որ թարգմանության որակը հնարավոր չի գնահատել, մինչև բնագրի լեզուն չիմանաս և ստեղծագործությունը բնագրով չկարդաս։ Թումանյանի թարգմանությունները կարդալիս, եթե չիմանայի որ դա թարգմանություն է, միանգամից կմտածեի, որ Թումանյանի ստեղծագործություն է... Նույնը վերաբերում է և Չարենցի թարգմանություններին։ Այդ տեսակետից թարգմանությունները բոլորն էլ վատն են, իսկ որպես պարզապես բանաստեղծություններ՝ բոլորն էլ լավն են, ամեն մեկն իր ոճն ու հետաքրքրությունն ունի...
    И скучно и грустно, и некому руку подать...

  7. #37
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Խայտառակ եղա... Ես էլ ասում եմ՝ ինչու էր «հում» Թումանյանը...

    Իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ կարծիքս անհանգիստ էր:
    DIXI
    carpe noctem

  8. #38
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խայտառակ եղա... Ես էլ ասում եմ՝ ինչու էր «հում» Թումանյանը...

    Իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ կարծիքս անհանգիստ էր:
    Ոն՞ց կարելի է Թումանյանի մասին արտահայտվել այդպես , էն էլ հանգիստ: Հաստատ անհանգիստ էր:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  9. #39
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Թումանյանի մասին միայն դրական եմ արտահայտվել: Միա՛յն: Շատ էլ թե՝ ինքը Թումանյանը չէր
    DIXI
    carpe noctem

  10. #40
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյանի մասին միայն դրական եմ արտահայտվել: Միա՛յն: Շատ էլ թե՝ ինքը Թումանյանը չէր
    Կարող ա՞ Թումանյանի թարգմանությամբ՝ ՛՛Կոռնել պապի գաղտնիքը՛՛ ունենաս:Չեմ կարողանում գտնել:Փոքր ժամանակ կարդալուց հուզվում էի, էնքան լավ է քարգմանած:
    Իսկ հետո ուրիշ թարգմանությամբ կարդացի՛՛ ձախ ձեռքի խղճուկ նմանակում՛՛, ուրիշ բան չեմ կարող ասել:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  11. #41
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Էս վերջինի բնագիրը չկարդացի, բայց թարգմանության տարբերակներից ոչ մեկն էլ առանձնապես դուր չեկավ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #42
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Mitre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա՞ Թումանյանի թարգմանությամբ՝ ՛՛Կոռնել պապի գաղտնիքը՛՛ ունենաս:Չեմ կարողանում գտնել:Փոքր ժամանակ կարդալուց հուզվում էի, էնքան լավ է քարգմանած:
    Իսկ հետո ուրիշ թարգմանությամբ կարդացի՛՛ ձախ ձեռքի խղճուկ նմանակում՛՛, ուրիշ բան չեմ կարող ասել:
    Երկերի չորսհատորյակի մեջ չկար... : Ու ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում: Բանաստեղծություն է՞:
    DIXI
    carpe noctem

  13. #43
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկերի չորսհատորյակի մեջ չկար... : Ու ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում: Բանաստեղծություն է՞:
    Հայկօ ջան , կներես խաբեցի քեզ, ոչ թե Թումանյանի թարգմանությունն է , այլ Խնկո Ապոր: Համ էլ երկրորդ թարգմանության հեղինակից ՝ Նվարդ Վարդանյանից էլ ներողություն պետք է խնդրեմ վատ արտահայտվելու համար:
    Առաջին կարդացել եմ, երբ 7-8 տարեկան էի, վրաս շատ էր ազդել, երկրորդը կարդացի մեծ հասակում և ինձ թվաց , թե վատն է:Հետաքրքիր է , որ առաջինը կարդացել եմ հին ուղղագրությամբ, մերոնցից գաղտնի, վախենում էին ,որ հայերենս կտուժի: Թողարկվել էր ՛՛Կորչի անգրագիտությունը՛՛ ընկերության կողմից 1930 թ.: Հիմա երկուսն էլ ունեմ: Չմոռանամ ասել, որ Ալֆոնս Դոդեի գործն է:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանություն
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 207
    Վերջինը: 13.03.2023, 01:15
  2. Winrar-ի թարգմանություն
    Հեղինակ՝ Մուր_Համլետ, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.06.2015, 09:35
  3. Թարգմանություն
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 216
    Վերջինը: 22.08.2012, 13:02
  4. Թարգմանություն Հաֆեզից
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2009, 07:22
  5. Վեբ Թարգմանություն
    Հեղինակ՝ AG16, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.07.2008, 00:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •