User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Երկու թարգմանություն

  1. #1
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկու թարգմանություն

    Շատ հաճախ, նույն ստեղծագործությունը թարգմանում են մի քանի անգամ , տարբեր թարգմանիչներ: Այստեղ էլ երևում է գործի ընկալման, թարգմանության որակի տարբերությունը:
    Առաջարկում եմ համեմատել տարբեր թարգմանություններ, արտահայտել մեր կարծիքը:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Թարգմանություն Գյոթեից

    Հ. Թումանյան
    Լերանց շարքերը
    Նիրհում են մթնում,
    Խաղաղ մարգերը
    Մշուշ է պատում.
    Ճամփեն հանդարտվել,
    Չի շարժվում քամի,
    Ուր որ է՝ դու էլ
    Կըքընես հիմի

    Ե.Չարենց
    Գագաթները ննջում են
    Անդորր :
    Լռություն է քո շուրջը
    Խոր :
    Թռչունները անտառում, հանդում
    Քնել են՝ պարուրված մութով,
    Սպասի՛ր մի փոքր՝ շուտով,
    Կքնես և դու :
    Վերջին խմբագրող՝ Mitre: 02.09.2008, 15:27: Պատճառ: Գրառման ավելացում
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Ինձ Թումանյանինը դուր եկավ. շատ սահուն է ու ավելի պատկերավոր։ Իսկ Չարենցինը, իմ կարծիքով, անհարթ է ու տրամադրություն չի հաղորդում մի տեսակ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Օրիգինալին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ Թումանյանն ավելի հավատարիմ է մնացել բնագրին, իսկ Չարենցն ավելի ազդեցիկ, տպավորիչ է թարգմանել: Ինձ ավելի հոգեհարազատ է Չարենցյան տարբերակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Քանի որ ինքս շատ հոգեհարազատ եմ համարում Չարենցի գրելավոճը, ապա ավելի հավանեցի երկրորդ թարգմանությունը
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  5. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Չարենցի թարգմանությունը ահագին հավանացի. պահպանել էր Գյոթեի շունչը, իսկ Թումանյանը ստեղծագործությունը լրիվ թումանյանական էր դարձրել։ Իմ կարծիքով թարգմանության մեջ կարևորը բնագրի ոգին ու հեղինակի գրիչը հնարավորինս պահպանելն է, ոչ թե սեփական ոճին հարմարեցնելը։

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Ինձ էլ Չարենցինը դուր եկավ… ավելի պատկերավոր է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Թումանյանի տարբերակն ավելի հավանեցի, ավելի բանաստեղծական էր ու քնքուշ:

  8. #8
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ Չարենցինը դուր եկավ… ավելի պատկերավոր է…
    ես նույնպես զգացի որ Չարենցի մոտ գրաֆիկան լավ է ստացվել

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Չարենցինը մի տեսակ չոր էր, անկենդան: Թումանյանինը լավն էր:

  10. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Թումանյան..

  11. #11
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մեջբերում Mitre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հաճախ, նույն ստեղծագործությունը թարգմանում են մի քանի անգամ , տարբեր թարգմանիչներ: Այստեղ էլ երևում է գործի ընկալման, թարգմանության որակի տարբերությունը:
    Առաջարկում եմ համեմատել տարբեր թարգմանություններ, արտահայտել մեր կարծիքը:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Թարգմանություն Գյոթեից

    Հ. Թումանյան
    Լերանց շարքերը
    Նիրհում են մթնում,
    Խաղաղ մարգերը
    Մշուշ է պատում.
    Ճամփեն հանդարտվել,
    Չի շարժվում քամի,
    Ուր որ է՝ դու էլ
    Կըքընես հիմի

    Ե.Չարենց
    Գագաթները ննջում են
    Անդորր :
    Լռություն է քո շուրջը
    Խոր :
    Թռչունները անտառում, հանդում
    Քնել են՝ պարուրված մութով,
    Սպասի՛ր մի փոքր՝ շուտով,
    Կքնես և դու :
    Լավ կլիներ բնագիրը նույնպես դրվեր համեմատություն անելու համար, առանց բնագրի աելու ոչինչ չկա:
    Թումանյանը նույն Թումանյանն է , ինչպես և Եղիշեն
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Մ. Գորկիի ստեղծագործության թարգմանություններն են.

    Եղիշե Չարենց
    ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ


    Անտառում ապրում էր փերին,
    Գետում լողանում էր անվերջ.
    Մի անգամ անզգույշ գտնըվեց -
    Եվ ընկավ ձկնորսի թոռի մեջ:
    Ձկնորսները խիստ վախեցան,
    Բայց այդտե՜ղ էր պատանի Մարկո՜ն,
    Նա գրկեց փերուն համարձակ,
    Սկսեց համբուրել կրքոտ:
    Իսկ փերին, ճկուն ճյուղքի պե՜ս,
    Թևերում նրա գալարվում էր,
    Նայում էր Մարկոյին անվերջ
    Եվ ինչ-որ բանի ծիծաղում էր -
    Ամբողջ օրը գուրգուրեց Մարկոյի՜ն,
    Բայց իջավ գիշերը հենց -
    Չքացավ ծիծաղկուն փերին,
    Մարկոյի հոգին տխրեց...
    Զօր-գիշեր Դանուբի ափերին
    Թափառում, կանչում է Մարկոն հե՜ք,
    Հառաչում է. «Ո՞ւր է փերին»:
    Ալիքներն ասում են. «Չգիտե՜նք»:
    Բայց ճչաց նա նրանց. «Խաբո՜ւմ եք,
    Ինքնե՜րդ եք նրա հետ պարում...»
    Եվ նետեց իրեն հիմարը
    Դանուբի մեջ, որ գտնի փերուն:
    Լողանում է փերին Դանուբում,
    Ինչպես և Մարկոյից առաջ,
    Իսկ Մարկո՜ն էլ չկա... Բայց, տեսե՜ք -
    Իր մասին գոնե ե՜րգն այս մնաց...
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Իսկ դուք աշխարհում կապրեք
    Որդերի նման կույր ու սին, -
    Ձեր մասին ո՜չ զրույց կասեն,
    Ո՜չ երգեր կերգեն ձեր մասին:



    Հովհաննես Թումանյան
    ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ


    Դունայի ափին ապրում էր Փերին:
    Հաճախ գետի մեջ լողանում էր նա:
    Մի օր էլ անփույթ, անզգույշ Փերին
    Ընկավ ձկնորսի ուռկանը ահա:
    Սաստիկ վախեցան ձկնորսները խեղճ...
    Նրանց հետ էր բայց Մարկո պատանին,
    Գեղեցիկ Փերուն սեղմեց գըրկի մեջ,
    Ու համբուրում էր, գըգվում սիրունին:
    Փերին, մի ճըկուն ոստիկի նըման,
    Խայտում էր գըրկում, ոլորվում, խաղում,
    Մըտիկ էր տալի տըղի աչքերին
    Ու մըտքի միջին բարակ ծիծաղում...
    Փայփայեց Փերին տըղին ամբողջ օր,
    Բայց հենց գիշերը հասավ մըթագին,
    Հանկարծ չըքացավ, կորավ նորից նոր,
    Ու սաստիկ տըխրեց Մարկոյի հոգին:
    Գիշեր ու ցերեկ գետի ափերին
    Շըրջում է Մարկոն, հոգոց է հանում,
    Փնտրում է, կանչում. «Ո՞ւր է իմ Փերին...»
    Կրկչում են ալիք - «Մենք չենք իմանում»:
    - Օ՜, սառն ալիքներ, դուք խաբում եք ինձ,
    Ինքներդ եք խաղում նրա հետ թաքուն.
    Ճըչաց պատանին ու թըռավ ափից,
    Թըռավ՝ գետի մեջ գըտնի իր Փերուն...
    Դունայի ափին պարում է Փերին
    Ու, ինչպես առաջ, այժմ էլ լողանում,
    Իսկ Մարկոն չըկա... Բայց նըրա մասին...
    Բայց նըրա մասին գեթ երգ է մընում:
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Իսկ դուք ապրում եք աշխարհքի վրա
    Ինչպես կույր, անսիրտ, չընչին սողուններ.
    Ոչ ձեզնից հետո զըրույց կը մընա,
    Եվ ոչ ձեր մասին երգ կասեն անմեռ:



    Իմ կարծիքով՝ Չարենցինը շատ ավելի հզոր է: Մենակ էս տողերը
    Իսկ դուք աշխարհում կապրեք
    Որդերի նման կույր ու սին, -
    Ձեր մասին ո՜չ զրույց կասեն,
    Ո՜չ երգեր կերգեն ձեր մասին:
    արդեն ինձ հերիք են՝ առավելությունը Չարենցին տալու համար: Բնականաբար, Թումանյանի տարբերակն էլ իր՝ ուրույն գեղեցկությունն ունի:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.09.2008, 01:20:
    DIXI
    carpe noctem

  13. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Ինձ Չարենցյան տարբերակները դուր եկան..

    համաձայն եմ Այվիի հետ, որ Թումանյանի թարգմանություններում թումանյանականը շատ է գերիշխում...
    I may be paranoid but no android!

  14. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    Երկուսն էլ շատ գեղեցիկ են, ու թերևս առավելություն տալը կախված է լինելու տրամադրությունիցս, որովհետև ճիշտ է, ինձ ավելի հոգեհարազատ է Չարենցյան թարգմանությունը, բայց ավելի հաճույքով կարդացի Թումանյանինը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկու թարգմանություն

    ivy, Raedwulf Իսկ Չարենցի գործերում չարենցյանը չի գերիշխու՞մ: Ռի՛թմը զգացեք, ռի՛թմը: Ասես կտրուկ, հատու, ընդգծված քայլք լինի: Մեկ-երկու, մեկ-երկու... Հստակ, մաքուր, նպատակաուղղված: Թումանյանի խոսքը՝ ընդհակառակը՝ սահուն, ալիքաձև, երազային, դանդաղ ու մի քիչ էլ՝ նվաղկուն: Ու հենց այդ պատճառով էլ Թումանյանի վերջին քառատողը կարդացվում է որպես վերացական, դարաշունչ հեքիաթ-խրատական, իսկ Չարեցինը հենց ուղիղ սրտի՛դ է նշան բռնում. կարդալով՝ քեզ որդ էլ ես զգում, է՛լ բեթար էլ:
    Chuk Համաձայն եմ, տրամադրությունը, եղանակը կամ սոված-կուշտ լինելը շատ բան է փոխում այս թարգմանությունների ընկալման մեջ:
    Հ.Գ. Բա ես էդ ինֆրաքշնին արժանի է՞ի...
    DIXI
    carpe noctem

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանություն
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 207
    Վերջինը: 13.03.2023, 01:15
  2. Winrar-ի թարգմանություն
    Հեղինակ՝ Մուր_Համլետ, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.06.2015, 09:35
  3. Թարգմանություն
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 216
    Վերջինը: 22.08.2012, 13:02
  4. Թարգմանություն Հաֆեզից
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2009, 07:22
  5. Վեբ Թարգմանություն
    Հեղինակ՝ AG16, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.07.2008, 00:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •