Կուկին լավ չեմ ճանաչում, թեման ակտիվացնելու համար են գրում…Արթ, ինձ ծեծել չկա…
…
Անին, նստել էր պատշգամբում, ու, ականջակալներն ականջին, Բոն Ջովի լսում…
Հանկարծ անծանոթ ձայն լսեց, որն ինչ-որ բան էր պատմում… վախեցավ շրջվել, տարօրինակ կերխով ամեն կողմից շնչառություն էր զգում… ու լսում էր պատմությունը…
«Իսկ ինչ-որ տեղ ապրում է Նա… անհասկանալի կերպար է, նույնիսկ ինքն իրեն չի հասկանում… Իսկ շրջապատում շատ-շատերը կարծում են, թե ճանաչում են, թե կանխատեսելի է, ու միայն Նա ինքն է գիտակցում, որ սխալվում են, բայց երբեք չի բարձրաձայնում… ուրիշների համար կանխատեսելի լինելն ավելի հեշտ է…
Հաճախ լռում է. հատկապես այն պահերին, երբ ինչ-որ բան ասելու կարիք է ունենում, կամ էլ զգում է, որ դիմացինը փորձում է հոգու խորքերը թափանցել…
Սիրում է անձրևն ու մեղմ քամի, հաճախ մտովի զրուցում է կաթիլների հետ, գիտի, որ իր և ոչ մի խոսք չեն բացահայտի… Նույնիսկ անուն է տվել այդ կաթիլներին, բոլորին նույն անունը` Անի… անբացատրելի կերպով պաշտում է այդ անունն ու հավատում, որ Անի են… »
Կաթ-կաթ… անձրև սկսեց…
Անին վեր թռավ, ինքն էլ չէր նկատել, թե ոնց էին աչքերը փակվել ու քնել էր… Հետաքրքիր երազ էր. իր երազում այս կաթիլներն էլ էին Անի… Սկսեց շուտափույթ հավաքվել, որ սենյակ անցնի, երբ աչքով ընկավ դիմացի շենքի պատշգամբում նստած, իր պես ականջականլներն ականջին քնած երիտասարդին… «Տեսնես ի՞նքը որ երգի տակ է քնել», - հանկարծ մտածեց…
Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես պատահեց, որ մտքով անցավ, թե իր երազը կարող է հենց այդ երիտասարդի մասին լինել… Երբեք չէր հավատացել ճակատագրի, բայց այս անգամ իրենից ուժեղ էր, անպայման ուզում էր ստուգել… տետրից մի թուղթ պոկեց, ու վրան հեռախոսի համար գրեց, կողքն էլ. «Ես ու անձրևը նույն անունն ունենք…», թղթից ինքնաթիռ պատրաստեց ու ուղարկեց… ու մի վայրկյանում անհետացավ վարագույրից այն կողմ…
Անձրևն արդեն դադարել էր, երբ տղան արթնացավ, ու իր կողքին ընկած թղթե ինքնաթիռ գտավ… Արագ հանեց հեռախոսն ու վրան գրված համարը հավաքեց…
Մեղմ աղջկա ձայն պատասխանեց.
- Այո՞
- Բարև, Անի, - շփոթված ասաց:
- Բարև…
- Իսկ ես Կուկն եմ…
…
![]()


Արթ, ինձ ծեծել չկա… 
Մեջբերել

....Ի՞նչ մտածես...հրեշտա՞կ է, թե՞..... նամակներին ցանկանում է ռեալում պատասխան տալ։



Էջանիշներ