User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Պատմվածք վերևինիս մասին

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմվածք վերևինիս մասին

    Ակումբում շատ կան տարբեր թեմաներ` վերևի մարդու մասին, ու դրանք բավականին սիրված են: Առաջնորդվելով "используй то, что под рукой и не ищи себе другое" սկզբունքով` երբ մտածում էի, թե որտեղից նյութ ճարեմ գրելու համար այս միտքը ծնվեց, ահա, այս թեմանյում լիքը կլինեն հերոսներ` նայիր ու վայելիր, էլ ինչ եմ սար ու ձոր ընկնում:
    Ի դեպ, բոլորի մասնակցությունը խիստ ցանկալի է, կարելի է գրել ինչ ուզեք, սկսած ցանցառությունից, մինչև ամենալուրջը, ֆանտազիաներ, դրվագներ, մի խոսքով, ինչ կուզեք, միակ պայմանը` այդ ամենը պիտի լինի գրականություն, այսինքն` կարծիք գրել չկա, վավերագրական ոչինչ պետք չէ: Գրածի չափ չկա, կուզեք` հատորներ գրեք, կուզեք` երկու նախադասություն, կարևորը` դիպուկ, ու գրելիս էլ խնդրում եմ հիշեք, որ ստեղծագործողի անկյունում եք: Ու մեկ էլ մի խնդրանք` օֆֆտոպել, գրածի մասին ինչ-որ կարծիք գրելը արգելվում է, միայն սմայլեր շարելը արգելվում է, մոդերատորներին կխնդրեմ հետևել, որ կանոնները չխախտվեն
    Եվս մի կանոն եթե գրում եք վերևինի մասին ու զգում եք, որ ոչ մի կերպ չի ավարտվում, կարող եք գրել շարունակելի և երբ հաջորդ անգամ նա հայտնվի այս թեմայում, կարող եք շարունակել /կամ դուք կամ էլ մեկ ուրիշը, եթե ցանկանա/:
    Դե, բարի ժամանց
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #2
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,487
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Լեգենդ Իմփրեշնի մասին

    Իմփրեշնի առաջացման մասին շատ պատմություններ կան, որոնցից անգամ ասքեր ու լեգենդներ են հյուսվել։ Ահա դրանցից մեկը, որ լսել եմ իմ տատից, իմ տատն էլ՝ իր տատից, նա էլ՝ իր նախնիներից։
    Ասում են՝ դարեր առաջ մի գերբնական ծառ է եղել, որի հաստակեղև, կաղնատիպ պտուղները մարդիկ ջանասիրաբար ու զգուշությամբ հավաքել են, բայց ոչ թե ուտելու, այլ տաքանալու և լույս ունենալու համար։ Բանն այն է, որ ծառի ամեն մի պտուղը իր ներսում անսպառ կրակի մի կտոր է ունեցել, որ հավետ ջերմություն է բերել ամեն մի ընտանիքի։
    Այնպես է եղել, որ մարդիկ, օրերից մի օր փորձելով բացել հերթական պտղի կեղևը, որ միջից հանեն կրակը, ինչքան էլ չարչարվել են, կեղևը պատռել չեն կարողացել։ Տեսնելով, որ ոչինչ չի ստացվում՝ այդ փոքրիկ կաղինը նրանք խնամքով թաղել են՝ հույս ունենալով, որ գուցե մայր հողը կկարողանա բացել այն, և նրանից նոր ծառ կաճի։ Օրեր ու ամիսներ են անցել, սակայն հողն այդպես էլ չի երկնել նոր տնկի։ Տարիների ընթացքում հողմերն ու քամիները մաշել են հողը, նրանից պոկել իր հաստ կեղևով պաշտպանված, անվնաս պտուղը և քշել, տարել այլ երկրներ։ Շատ է թափառել իր միջուկը բոլորից գաղտնի պահող այդ կաղնիկը, մինչև ընկել է մի փոքրիկ երկիր։ Զգալով հողի ու արևի՝ իրեն շատ հարազատ թվացող տաքությունը, կաղնիկը ամուր կպել է գետնին, որ ոչ մի հողմ, անգամ փոթորիկ երբեք նրան չպոկի տեղից։ Հենց այդ ժամանակ էլ բացվել է նրա կեղևը, ու միջից դուրս է եկել ոչ թե հուր, այլ մի պստլիկ Իմփրեշն։ Նա նայել է շուրջը, ժպտացել ու երջանիկ թռչկոտել իր նոր աշխարհում։ Տարբեր քարերի ու անտառների միջով է անցել Իմփրեշնը, իր հարազատ երկրի շատ գյուղերում ու քաղաքներում եղել։ Ուր որ նա հայտնվել է, ամենուր լույս ու ջերմություն է բերել, որովհետև իր սրտի մեջ միշտ ապրել է այն անսպառ կրակի մի կտորը։

  3. #3
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Մկնիկի արկածները

    Կար չկար մի մկնիկ կար` ivy անունով: Տնեցիները հաճախ Շշմիկ էին ասում նրան, գուշակեք, թե ինչու: Մեր մկնիկը շատ սիրած զբաղմունքներ ուներ, բայց ամենից շատ սիրում էր... շնչել... հա, հա, հենց շնչել, ու հատկապես խելքն իրենը չէր մաքուր օդ շնչելու համար: Հարևան մուկ ընկերների նման չդիմացավ նկուղի փոշոտ ու երբեմն գարշահոտ օդին, դե ճաշակի հարց է, թողեց իր սիրելի ծակուծուկը ու սկսես նոր ծակուծուկեր փնտրել բախտի բերմամբ լաաավ էլ ծակոտկեն Մկստանում: Ման եկավ Մկնիկը, շատ բացատներ անցավ, շատ ձորեր ու դաշտեր ու մեկ էլ մի օր սովորականի պես խոտերի մեջ փռված դինջ-դինջ ուտելիս զգաց, որ պանրի ծակերից մեկն աչքով է անում. “Էս ի~նչ կախարդական ծակուծուկ է”, - մտածեց ivy-ն ու կախարդության ուսուցչի սովորացրած հնարքները հիշելով` մի մկնալեզու բան ծվծվաց, ամբողջ ուժով շունչը պահեց այնքան, որ փոքրացավ ու հո~պ... անցավ ծակի միջով ու ընկավ մի ուրիշ աշխարհ... Մկստանից դուրս: Կախարդական մի անտառ էր, ուր օդն այնքան մաքուր էր ու այնքան շատ, խոտն էլ` փափուկ-փափուկ: Լիքը տարբեր գույնզգույն գազաններ էին վազվզում, ու բոլորի հիմնական զբաղմունքը օդ շնչելն էր, այն էլ` ժպիտով: Մկնիկին շատ դուր եկավ նոր միջավայրը ու որոշեց մնալ: Նա ծանոթացավ վարպետ շնչողներ Նապոյի, Ոզնու, Մամոնտի ու բոլոր-բոլորի հետ: Նրանք միասին այնքան լավ էին շնչում, որ նույնիսկ կարողանում էին շնչելուն զուգահեռ խաղեր խաղալ, օրինակ` փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ են որոշ ռոք գազանիկներ տրանսվեստիտներ, կամ արդյո՞ք ամենաբարձր ծառին մագլցելը տարիք հարցնում է, կամ էլ սկսում էին մեկը մյուսին ինչ-որ կենդանու նմանեցնել, ինչը ամենազվարճալին էր, որովհետև որոշ կծան կենդանիներ առիթից օգտվում էին` իրար հեռակա կծմծելու համար: Ճիշտ է, երբեմն չափերն անցնում էին ու Առյուծից մի-մի կաղին էին ստանում ուղիղ ճակատներին: Ոչ ոք հաստատ չգիտեր, բայց ասում էին, որ մի քանիսին նույնիսկ այնպես էին հարվածել, որ անտառից դուրս էին թռել: Բայց դե հիմնականում ամեն ինչ խաղաղ էր: Մեր մկնիկը` իր ունիվերսալ չափերի շնորհիվ, կարողանում էր ծակուծուկ գտնել նույնիսկ դեպի անթափանց ու միստիկ մացառուտը, ուր աներևույթ դռան միջացով ելումուտ ունեին միայն խոշոր գազանները: ivy մկնիկն արդեն շատ էր հարմարվել այս ամենին, ամենն էլ` իրեն: Նա շատ խորն էր շնչում, նույնիսկ շնչելու նոր, հեքիաթային տեխնիկա էր հորինել, որը գազանիկներին շատ էր դուր եկել: Ի նշան երախտիքի` նրանք պարբերաբար նվիրում էին մկնիկին պանրի հոտով փոքր, կանաչ գնդիկներ, որոնց մեջ նախօրոք օդ էին շնչած լինում: Ու թեև երբեմն-երբեմն ինքնամոռաց շնչելիս Մկնիկը դուրս էր գալիս անտառից, շշմած-շշմած մոլորվում ու չէր գտնում ետդարձի ճանապարհը, բոլորն էլ գիտեին, որ հաստատ վերադառնալու է: Ախր ի՞նչ էին անելու իրենք առանց նրա օրինակելի շնչառության:


    Հ.Գ. Երեխեք, եթե տեսնեք, որ թեման իմ պատճառով կանգնել է, ուրիշի մասին գրեք:

  4. #4
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Ենիփրան ու թիքը……
    Շատ երկար էր որոշում Ենիփրան
    Շա՜տ երկար, մինչև որ բանը հասավ....ինչպես ասում են դանակը հասավ ոսկորին ու ծնողների քաջալերությամբ ու իր հաստատակամությամբ գնաց……
    Նա գիտեր, թե իրեն ինչ է սպասվելու, շատ լավ էր տեղյակ, քանի որ ահակին հարցուփորձ էր արել՝ ինչպես, որտեղ, ում մոտ, ինչքան……
    Ահա նա այնտեղ էր, ուր պետք է լիներ սահմանված օրը ու ժամին. մի քիչ սիրտը թրթռում էր, սակայն գիտեր, որ արդյունքից ոմանք ուշագնաց են լինելու, ոմանք զարմանքից քարանալու են, իսկ ոմանք էլ ինձ պես, ինչպես ոչ ոք, մտնելու են նրա դրության մեջ…… սակայն դա չէր նրա համար կարևորը, քանի որ նա ակնկալում էր ավելին……
    Ամեն բան շատ լավ ու բարեհաջող անցավ, նա տանից երկար ժամանակ դուրս չէր գալիս /վայ երկարացնում եմ հա՞ Դայանն առաջ ա ընգել նոր տեսա պատասխանում է այս թեմայում, բայց ես մեկ է շարունակում եմ, քանի որ այն ինչի մասին գրում եմ երկար քչերը գիտեն/, ու հաճախ ակումբում էր թափառում՝ սրտակից գտնելու համար… ու գտաա՜՜՜՜վ , ու դա եղավ պատահաբար հենց էն Ջանիտան, որ անկապ օրագրում մի բան էր անկապել իր դեպքի առթիվ ու դրանք համընկել էին…… ինչի արդյունքում Ենիփրան հասկացավ որ իրենք երկուսով նույն օրի են……
    Մի խոսքով մեր Ենիփրան ռիսկով գտնվեց, ու հիմա վայելում է իր կատարած ռիսկի պտուղները , ու գոհ է ոչ միայն նա, այլ նաև իր ծնողները և որ ամենակարևորն է՝ նրա թիք-ը …

    Հ.Գ.Դայանան խնդրում է Ենիփրային գրառում անել, քանի որ իր գրվածը կազմ պատրաստ սպասում է Ենիփրայի հայտնվելուն
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 02.09.2008, 16:05:
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #5
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.Դայանան խնդրում է Ենիփրային գրառում անել, քանի որ իր գրվածը կազմ պատրաստ սպասում է Ենիփրայի հայտնվելուն
    Դե որ ասում ես... Ֆլոր ջան, կներես, մի քանի րոպեում եմ գրել, որ Դայանան շատ չսպասի:

    Լավագույնը ծաղիկների մեջ

    Ծաղիկը բացեց աչուկները, գլուխը պտտեցրեց շուրջը, ժպտաց ու սկսեց ճպճպացնել հետաքրքասիրությունից մեծացած աչուկները: Մամա ու պապա ծաղիկներն այնքան նրան սիրեցին, որ որոշեցին անվանել նրան իրենց ցեղի ընդհանուր անվամբ` որպես դրա լավագույն խորհրդանիշ` Ֆլորա: Դեռ փոքր ժամանակվանից ծաղիկն աչքի էր ընկնում բացառիկ խելքով, շատ ընդունակ էր և ուներ այնքան սուր հումոր, որ անգամ մեծ ու փռչոտ մեղուներն էին վախենում նրան մոտենալ ու մի փոքր փախցնել նրա նեկտարից: Բայց ինքը ժլատ չէր, շատ ծաղկափոշի ուներ ու շաաատ քաղցր, մի անգամ չէր, որ լսել էր. «Ի~նչ դրական ծաղկափոշի ունես, քո կողքին ծաղկելն իսկական բախտավորություն է»: Ու առատորեն բաժանում էր Ֆլորան իր ծաղկափոշին աշխարհին` անպայման համեմելով մի համով կատակով ու չէր մոռանում անկեղծ ժպտալ... գիտեր` անպայման ինչ-որ տեղից ինչ-որ գիժ քամի հետ է բերելու այդ բոլոր ժպիտները:
    Վերջին խմբագրող՝ Enipra: 02.09.2008, 16:22:

  6. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Դուք ծանոթ եք Աշնակ գյուղին...
    չէ է , էս ինչ եմասում, էս էդ չի

    Կար չկար, մի փոքրիկ ավան։ Այնտեղ ապրում էին շատ արտասովոր մարդիկ, որոնք խոսում էին շատ արտասովոր լեղվով։ Բոլոր այդ մարդիկ ունեին հորինցած անուններ, խոսում էին հորինված բառերով, գրում ու կարդում հորինված լեզվով։ Մի օր 7 ծովեր անցած, 7 պատերազմ հաղթած Ղոթղահ անունով նավապետը այցելու է այս ավան ու զարմանում։ "ՆԱՎԱ" անունով այս ավանում ապրում են մարդիկ, ովքեր խոսում են իր պապերի լեզվով։ նա լսում է այս տարօրինակ մարդկանց տարօրինակ խոսակցությունն ու հասկանում Այ քեզ հրաշք։ Ամբողջ նավատորմը վախից քար է կրտում։ Չէ որ նրանք լսել էին այս տարօրինակ ավանի մասին ու եկել էին այն ջնջելու, քանի որ դա Սատանայի երկիրն էր համարվում։ Իսկ Ղոթղահը ինքն իր ականջներին, լսածին ու ասածին հավատալ չէր կարողանում։ Այդ ավանում ոչ բոլորը գիտեին մարդկային լեզուն, և միայն Ավանի "ավանապետի" դուրստրն էր, որ գիտեր, թե ի՞նչ են խոսում մյուս աշխարհների մարդիկ և ինչո՞ւ են բոլորը սարսափում իրենցից։ Եվ հենց Ենիպրաին էլ հանձնարարված է լինում զբաղվել Ղոթղահի զինվորներին ամեն ինչ բացատրելու բարդ գործը, ինչը նա պիտի աներ իր համար "օտար լեզու" հանդիսացող լեզվով։ Ենիփրան արդեն բոլոր հարցերը կարգավոր էլ, երբ հայտնվեց Ղոթղահ-ը, ով շրջում էի զարմանահրաշ երկրով, որտեղ միլիոնավոր "գնարենփրե րենկիղած" կաին ու նա որոնք Ղոթղահ-ի համար շատ ծանոթ և միևնույն ժամանակ բացարձակ անծանոթ էին , և հենց այս պահին էլ Ղոթղահը տեսավ Ենիփրային նա բացառիկ էր, գեղեցիկ, հմայիչ ու ինչպես իրենց մոտ էին նրան անվանում "իհուկցեղեգ "

    Շարունակելի...

  7. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    **********
    Նա նման չի ոչ մեկի, նա քնքուշ է ու փխրուն, ու սիրում եմ երեկոները զբոսնել նրա հետ: Գեղեցիկ է, երբեմն շլացնում է փայլով, երբ մազերի խոպոպները պսպղում են արևի տակ, աչքերն էլ “մեծավարի” շպարում է ու խորամանկ ժպտում: Նա ապրում է իր հորինած երկրում, իր հորինած մարդկանց ու կերպարների հետ, ու հավատացնում եմ, իր այդ աշխարհը շատ ավելի կատարյալ ու մաքուր է: Իր հորինած աշխարհում կարևորներից են ծերուկ Էմանուելն ու որտեղից որտեղ հայտնված Ջինը: Ու միայն մոտիկները գիտեն, որ ամեն մի հեքիաթային կերպարի հետևում մի իրական մարդ է կանգնած:
    Մի օր նրա իրական կյանքն էլ կդառնա նույնքան կատարյալ, որքան իր հորինածն է: Ու նա կվայելի ուրախության ու խաղաղ երջանկության իր տաքուկ անկյունը, ուր կիշխի սերն ու համերաշխությունը: Ու այդ ժամանակ ինքն արդեն որևէ Ջինի կարիք չի ունենա, մանավանդ որ ասեկոսեներ են պտտվում, որ իր Ջինը մի քիչ կախարդություններից հեռու է:

  8. #8
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Սևուսպիտակ քաղաքը

    Շատ տարիներ առաջ, օվիանոսներից այն կողմ, հեռավոր մի երկրի անկյուններից մեկում գոյություն ուներ մի քաղաք` Սևուսպիտակ անվամբ: Դեռ հին ժամանակներց առաջին բնիկներն էին այն այդպես անվանել, որովհետև տեղանքը ամբողջությամբ «սևուսպիտակ» էր. ո՛չ բուսականություն կար, ո՛չ կենդանիներ, միայն մարդիկ, այն էլ մի երկու- երեք տասնյակ…
    Սևուսպիտակցիները նույնպես տարբերվող էին: Նրանք մռայլ ու գորշ կերպարներ էին, որ երբեք չէին ժպտում, կամ շփվում միմյանց հետ, միայն ամենամեծ անհրաժեշտության դեպքում: Բնիկները դարեր ի վեր դաստիարակվում էին այն սկզբունքով, որ իրականում կյանքը գույներ չունի, բոլորն էլ «դալտոնիկ» են, իսկ նրանց, որ երբևէ հայտարարում էին, թե որևէ այլ երանգ են տեսել, կամ զգացել, անվանում էին «դևերի գերիներ» ու իսկույն վտարում էին իրենց քաղաքից: Իսկ իրենց քաղաքի դարպասներից դուրս «աշխարհի ծայրն» էր գտնվում. ետդարձի ճանապարհ չունեցողները բոլորը հասնում էին աշխարհի ծայրի ծայրը ու ընկնում անդունդը: Եվ այսպես էլ ապրում էին նրանք իրենց գորշ, անգույն ու անհետաքրքիր կյանքով: Ու այդպես լինելու էր միշտ… եթե չպատահեր մի անսպասելի դեպք:
    Չգիտես թե ինչպես պատահեց` մի ճամփորդուհի հայտնվեց այդ քաղաքում: Մի աղջնակ էր նա, որին անվանում էին impression. իրեն այդպես էին անվանել Անհավատների կղզու բնակիչները, քանի որ ճամփորդուհին աննկարագրելի կերպով կարողանում էր մարդկանց զգացողություններ հաղորդել, որ երբեք չէին զգացել: Եվ ահա, ճակատագրի ճանապարհները բերեցին նրան Սևուսպիտակ քաղաք:
    Դեռ երեխա ժամանակ նա լսել էր սևուսպիտակցիների մասին լեգենդը` ինչպես որ այն անվանում են մեր աշխարհի մարդիկ, բայց փոքրիկ աղջնակը հավատում էր, որ դա լեգենդ չէ, ու որ մի օր նա կգտնի այդ քաղաքը: Այդ պատճառով չափահաս դառնալուն պես նա սկսեց ճանապարհորդել ու եղավ աշխարհի ամենաանհավանական ծայրերում, այնպիսի քաղաքներում, որոնց մասին ոչ մի տեղ հիշատաված չէ, որոնց մասին նույնիսկ պատկերացում չունեն երկրացիները, ես ու դուք` նույնպես: Եվ այդ ամենը նա գրի էր առնում իր նոթատետրում: Հաճախ ֆոտոխցիկով նկարում էր ամենազարմանալին ու տպավորիչը: Չէ՞ որ տպավորություններ հաղորդելն իր ամենասիրելի հոբբին էր: Ու միշտ տանում էր իր հետ ներկեր ու վրձին. սիրում էր նկարել բնությունը, իսկ ինչպես նա արդեն համոզվել էր, իր ճանապարհին միշտ նկարելու համար հարմար բան գտնվում էր:
    Այս անգամ նա հայտնվեց մի զարմանահրաշ վայրում, կանաչ մարգագետիններ, ծաղիկներ, բազմազան կենդանական աշխարհ: Չնայած այս ամենին` բնիկները շարունակում էին մրթմրթալ, որ ոչինչ էլ այդպես չէ, որ իրենց շուրջը, ինչպես որ ապուպապերի մոտ էր անգույն ու մռայլ, այնպես էլ իրենց մոտ է: «Բայց ինչ անգրագետն է, մեր քաղաքը հենց այդպես էլ անվանում են` Սևուսպիտակ, ի՞նչ գույների մասին է խոսում… Սա երևի պապիկի պապիկի հորեղբոր պատմած դևերի գերի է»,- սարսափած մտածում էին բնիկները:
    Բայց impression-ն այդքան հեշտ հանձնվողը չէր. սկսեց մտածել, թե ինչպես շունչ հաղորդի սևուսպիտակցիների կյանքին: Ու մեր հնարամիտն անցավ գործի: Նա սկսեց ցույց տալ նրանց իր գրառումներն ու ֆոտոխցիկի նկարները ու պատմել իր հետ տեղի ունեցած ամենաանհավանական պատմությունները: Մարդկանց աչքերում հետաքրքրություն կար, նրանք երբևէ նման բաների մասին չէին լսել: Բայցևայնպես, «դևերի գերի» դառնալու վախը դեռ չէի անցել: Իսկ impression-ին իզուր չէ, որ այդպես էին անվանել, նա դեռ երբեք չէր ձախողվել տպավորություններ հաղորդելու գործում: Եվ այսպես, շատ շուտով նա նկատեց, որ բնիկները աշխուժանում են, հաճախ սկսում են իրար հետ քննարկել իր պատմածները: Կարծես թե նոր շունչ էին քաշում, ու դա նրանց դուր էր գալիս… նրանք արդեն ժպտում էին…
    Մի օր impression-ը, իր սովորության համաձայն, նստած բլրակին, նկարում էր օվկիանոսի ալիքների հանդարտությունը: Բնիկների աչքից չէր վրիպել, թե ինչպես է «բանիմաց աղջիկը» կարողանում վրձինով «կսնգնեցնել» ժամանակը: Գիշերը լուսանում էր արդեն, impression-ը խորը քնած էր, երբ նրանք կամացուկ գողացան նրա ներկերն ու վրձինները: Առավոտյան impression-ի մահճակալի մոտ արևածագն էր դրված` ավելի գեղեցիկ այն պատկերել անհնարին կլիներ, գունային հարմոնիան. նկարը կատարյալ էր… Բնիկներն էին այն նկարել`շնորհակալ իրենց կյանքին գույներ հաղորդելու համար: Պարզվեց, որ սևուսպիտակցիները տաղանավոր նկարիչներ են, բոլորն անխտիր:
    Շուտով impression-ը որոշեց, որ ժամանակն է նոր արկածների ու տպավորությունների ետևից գնալու: Քաղաքից դուրս եկավ, մի քանի քայլ արեց, հետո կանգ առավ ու ետ նայեց. դարպասների մոտ կանգնած էին մարդիկ, որ ժպտում էին, իսկ ցուցանակի վրա գրված էր` Սևուսպիտակ քաղաք, իսկ տակը ինչ-որ մեկը նարնջաույն տառերով ավելացրել էր` Այստեղ եղել է Ծիածանը…


    Հ.Գ. Լիլ, ինձ չսպանես էլի…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 03.09.2008, 01:59:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. #9
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Երկնային առաջարկ

    Մի անգամ հավաքվեցին բոլոր ժամանակների հեքիաթասացներն ու որոշեցին հանրաճանաչ ու բոլորի կողմից սիրված վերջաբանը պռոմոութ անել, ինչ որ շատ շաբլոն էր դարձել/երկնքից ընկավ երեք խնձոր բլա բլա բլա/:
    Նրանց թվում էր նաև Չուկը` Չուկչստանի ամենավառ ներակայացուցիչը, որը հեքիաթասաց չէր, սակայն ուներ լիիրավ իշխանություն ու անսահման իրավասություններ իր երկրում պատմվող հեքիաթների վրա...
    Շատ առաջարկներ եղան, օրինակ.
    "երկնքից ընկավ արևը ու բոլորին ջերմացրեց....".
    մմմմմմ. մտածեցին բոլորն ու միաձայն մերժվեց, չափից շատ ջերմ ավարտ պետք չէ բոլոր հեքիաթներին...
    կամ օրինակ.
    "երկնքից իջավ ամերինյան դրոշն ու ամեն ինչ իսկույն ընգավ իր տեղը...."
    մմմմմմ. մտածեցին. բարի ավարտ էր, սակայն քաղաքականացված էր...

    -Հարգելի հեքիաթասացներ,- հանկարծ պայծառացավ հիմար առաջարկություններից մռութները խառնած մեր Չուկը,- ես առաջարկում եմ հետևյալ վերջաբանը` "Երկնքից ընկավ Երկնայինը": Ու արդեն բոլորը կհասկանան, որ շատ բարի, ուրախ, դրականապես լիցքավորված ու երջանիկ ավարտ ունեցավ հեքիաթը...
    մմմմմմ. մտածեցին ու


    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  10. #10
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Ջանիթան մեծանում է, ատամ է հանում


    Կարծես երեկ լիներ, որ Ջանիթան լույս աշխարհ եկավ: Երկար ժամանակ է` չէին կարողանում անուն որոշել, դե ճիշտն ասած` ծնողները այնքան էին ուրախացել բալիկ ունենալու կապակցությամբ, որ շորիկներ ու խաղալիքներ գնելով էին զբաղված, ու այդպես էլ չհասցրեցին անուն մտածել: Երեխան այնքան թմբլիկ ու սպիտակ էր` իսկական սպիտակաձյունիկ, բա համովիկ մռու~թը:
    Բույժքույրերը խելագարվում էին պստոյի համար: Հենց ազատ ժամանակ էին ունենում, ներս էին վազում երեխային սիրելու ու կանչում էին` ջա~ն, ինչ համով բալիկ ա: Դե սկզբից սովորական էր, հետո նախադասությունը կրճատվեց, ու երեխային սսեցին անվանել` Ջան-Ջանիկ: Ու այդպես էլ ծնվեց Ջանիթա անունը…
    Իսկ հիմա մեր Ջանիթան արդեն մեծ բալիկ ա, ատամ ա հանում: Դե ծնողներն էլ որոշեցին ատամհատիկ անել: Ինչե~ր ասես չհավաքեցին` էլ գրիչ, էլ գիրք, էլ խոսափող ու ջերմաչափ…
    Իսկ Ջանիթայի վեջը չէր, ծափիկ-ծափիկ էր խաղում ու քթի տակ ինչ-որ անհասկանալի բաներ խոսում: Ինչեր ասես չարեցին ծնողները, որ երեխան ուշադրություն դարձնի դրված իրերից որևէ մեկին, բայց լրիվ ապարդյուն: Ջանիթայի եղբայրը արդեն 5 տարեկան էր` իսկական տան տղամարդ: Գնաց, համակարգչից պոկեց մկնիկը ու բերեց աննկատ դրեց ջերմաչափի կողքին: Ջանիթան լարից բռնեց, ու սկսեց մկնիկին իր մոտ քաշել… Ահա այսպես էլ սկսվեց Ջանիթայի ակումբական կարիերան…

    Հ.Գ. ցանցառացել եմ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #11
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,487
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Երկնուկի երազը

    Պառկեց քնելու լուսադեմին մոտ. ինչ արած, ուշ քնելն արդեն սովորություն էր դարձել։ Ասում են՝ առավոտվա երազներն ավելի տպավորիչ են լինում։ Նաև ասում են՝ գունավոր երազները հազվադեպ երևույթ են։ Ուրեմն այդ վաղորդայնը Երկնուկի համար մի հազվադեպ ու տպավորիչ արկած էր պատրաստել։
    Կանգնած էր մի սպիտակ ու դատարկ սենյակում։ Շուրջը լռություն էր, չկար ոչ դուռ, ոչ պատուհան։ Ցանկացած մեկը խուճապի կմատնվեր Երկնուկի փոխարեն։ Բայց մեր պստոն չվախեցավ, նայեց առաստաղին ու ժպտաց։ Հետո ձեռքը բարձրացրեց վերև, բացեց ափը։ Բռի մեջ անմիջապես գունավոր կավիճներ հայտնվեցին։ Նա նստեց գետնին ու իր շուրջը համաքելով բոլոր կավճիկները՝ սկսեց նկարել հատակին։ Կարծում եք թիթեռնե՞ր էր նկարում։ Ամենևին։ Նկարում էր հրեղեն ձի, վրան էլ՝ մի կտրիճ տղա։ Շատ զգուշությամբ և խնամքով էր նկարում։ Հետո կանգնում էր, նայում իր նկարածին, երբ ինչ–որ մի բան դուր չէր գալիս, մի քիչ ֆսֆսացնում էր քիթիկը, հետո թևքով մաքրում նկարածը ու նորից փորձում։
    Վերջապես ձի հեծնած իր ասպետը պատրաստ էր։ Երկնուկը շորերն ու դեմքը կավճոտ էին, մազիկները՝ գզգզված։ Բայց նա շատ գոհ ու երջանիկ էր իր աշխատանքից։
    Նորից ժպտաց առաստաղին, կավիճներով լի ափը մեկնեց վեր, և անմիջապես բոլոր ներկերն անհետացան։ Հենց այդ պահին ասպետը կենդանացավ, իջավ ձիուց ու գրկեց Երկնուկին։ Հետո նստեցրեց ձիու վրա, ինքն էլ տեղավորվեց նրա հետևում, մի ձեռքով ամուր գրկեց աղջկա նուրբ իրանը, մյուսով քաշեց ձիու սանձը, և նրանք դուրս սլացան անդուռ, անպատուհան, բայց սիրո համար արգելքներ չունեցող սենյակից։
    Երկնուկը արթնացավ, նստեց անկողնում ու մի քիչ տխրեց, որ դա միայն երազ էր։ Ինքը չգիտեր, որ կան երազներ, որոնք իրականանում են..

  12. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    Հեքիաթասաց Այվայն ու Բաբայը

    Ժուկով-ժամանակով ռուսական խուլ գյուղերից մեկում`Ծիմծիլիբիմ անունով, ապրում էր մի բեգեմոտիկ: Արդեն ոչ ոք չէր հիշում, թե ինչ էր նրա իսկական անունը: Դեռ փոքրուց բակի երեխաները Բաբայ մականունով էին կոչել նրան` չափազանց վախենալու լինելու համար: Դպրոցական տարիներին հանդեսների ժամանակ խեղճ Բաբային միշտ դևի, կախարդի կամ բոբոյի դեր էր հասնում, որին վերջում անպայման վերացնում էին:
    Ավելի հասուն տարիքում նա արդեն համոզված էր, որ աշխարհում իր պես միայնակ ու դժբախտ բեգեմոտ չկա: Իր տարիքի բեգեմոտները ամենասիրուն բեգեմոտուհիների հետ էին հանդիպում, գնում էին դիսկո, համալսարան, իսկ Բաբայի հետ ոչ մի բեգեմոտուհի ժամադրության չէր գնում, ասում էին` փռչոտ է, վախենալու է, հարուստ չի, նույնիսկ հայտնի չի և այլն: Դիսկոյում միշտ ֆեյս-քընթրոլ էր ու Բաբային երբեք ներս չէին թողնում` վախենալով, որ իրենց հաճախորդներին կվախեցնի:
    Եվ այսպես ապրում էր դժբախտ Բաբայը` առավոտից գիշեր աշխատելով. հաճախակի դեպրեսսիաների մեջ էր ընկնում, ու այդ ժամանակ բկլիկանում էր, ու սկսում էր ուտել, ուտել, ուտել… Շատ շուտով լավ փոր էր աճեցրել, ու բեգեմոտուհիներն արդեն ուրիշ պատճառաբանություն էլ գտան իր հետ չժամադրվելու` փորը:
    Այդ ժամանակներում յոթ թագավորություններ այն կողմ`Այվայստանում, ապրում էր մի հեքիաթասաց, անունը` Այվայ: Այվայի հեքիաթները տարածվում էին աշխարհով մեկ, բոլոր մանուկներն ու մեծերը կարդում էին դրանք: Իր հեքիաթի հերոսները համաշխարհային աստղեր էին դառնում, ու ցանկացած մեկը երազում էր գոնե մեկ անգամ Այվայի հեքիաթներից մեկում հայտնվել: Այվայը գրում էր հասարակ ու ոչ այնքան հասարակ, մարդկանց, ու ոչ այնքան մարդկանց մասին:
    Եվ այսպես, օրերից մի օր Բաբայի ձեռքն ընկավ Այվայի նորաթուխ հեքիաթներից մեկը: Կարդալով Մանյակի ու Քարայրի սիրո պատմությունը` Բաբայը հասկացավ` Այվայը հրաշքներ գործող հեքիաթասաց է: Ու բեգեմոտը երազանքների գիրկն ընկավ. եթե միայն նա կարողանար անցնել յոթ թագավորությունների միջով ու գտնել Այվային. գուցե Այվայը կհամաձայնվեր Բաբային իր հեքիաթներից մեկում տեղ տալ, և ո՞վ գիտե, շատ հնարավոր է, որ նա գտներ նաև իր համար մի մռութիկ բեգեմոտուհի, առանց այն էլ արդեն ամուսնանալու տարիքն էր, ծնողներն էլ անընհատ կողքից բզբզում էին, որ թոռնիկ են ուզում…
    Շատ շուտով Բաբայը վճիռ կայացրեց. նա բանկից վարկ վերցրեց, լքեց իր հայրենի գյուղը ու ճամփա ընկավ` հանրահայտ հեքիաթասացին գտելու: Մի քանի ամիս նա քայլում էր անձրևներով ու շոգով, ու վերջապես հասավ մի երկիր, որտեղ ինչ-որ անհասկանալի լեզվով էին խոսում: Չնայած Բաբայը բնիկների լեզուն չգիտեր, բայց մի կերպ կարողացավ հասկացնել, թե ում տունն է փնտրում. մի փոքրիկ բալիկ, տեսնելով Բաբայի ձեռքին Այվայի հեքիաթների ժողովածուն, սկսեց թռչկոտել ու բացականչել` Տա~րշա, Մնացակա~ն, Չիբու~ռ:
    Ու այսպես Բաբային բերեցին Այվայի տան մոտ: Դուռը բացեց մի կին: «Երևի Այվայի կինն է, ինչ էլ սիրուն է…», - մտածեց Բաբայը (տարօրինակ էր, որ միշտ կարծել էր, թե հեքիաթասացը տղամարդ պետք է որ լինի), ու միայն կարողացավ կմկմալով արտաբերել.
    - Իսկ Այվայ ձաձան տա՞նն է…
    - Համեցիր, ես եմ Այվայ ձաձան
    -
    «Ըհըն, առաջին արտահայտությամբ էլ ամեն ինչ փչացրի, հիմա հաստատ իմ մասին հեքիաթ չի գրի »,- դարդոտվեց Բաբայը:
    Բայց Այվայի մեղմ ժպիտը մի տեսակ հանգստացրեց իրեն, երևի դեռ հույս կա: Եվ այսպես Բաբայը զգուշորեն ներս անցավ, ուշադիր զննենց շուրջը: Տարօրինակ բնակարան էր. սենյակի մեջտեղում կրակ էր վառած, ու մի խումբ ակումբցիներ պարում էին շուրջը, կենդանիների ձայներ էին հանում ու կանչում` օ՛մոծի~լ… ինչ-որ մեկն էլ կրակի վրա նրբերշիկ էր խորովում ու մենակ-մենակ ուտում:
    «Սա երևի ուրիշ հեքիաթի սցենար է», - մտածեց բեգեմոտը: - «համ էլ ովքե՞ր են էդ ակումբցիները…»
    Սենյակի մի անկյունում նոութբուք էր դրված: Մինչդեռ Այվայը փորձում էր հանգստացնել մ՛օծիլապաշտ ակումբցիներին, Բաբայը աչքը գցեց մոնիտորին: Ինչ-որ էջ էր բացած, վերևը գրված էր` «Դար» Ակումբ: «Ահա թե ինչ,- մտածեց:- Երևի էս վայրենիները սենց փոքրիկ նոութբուքից են դուրս եկել, իրոք որ հրաշքներ են…»
    Տարօրինակ է, որ ակումբցիների ձայնը այլևս չէր լսվում, Բաբայը նայեց և ի՞նչ տեսնի. հնարամիտ Այվայը նրանց ֆոտոապարատ էր տվել, խաղում էին, ու ոչ մի ծպտուն չէին հանում:
    - Նստի՛ր,- առաջարկեց Այվայը:
    Բաբայը փորձեց բացատրել, թե ինչու է եկել, բայց շատ էր ամաչում, ու կարողացավ միայն մի քանի կցկտուր բառ արտաբերել` ե-ե-եե-ես… հե-հե-հե-քի-ա-աաթ… բբբե-գեմոտուհի
    Այվայը ժպտաց…
    - Կարծում եմ քեզ համար մի բան կգտնենք, - ասաց ու դարակից հանեց մի խուրց նկարներ, բոլորի վրա էլ` ֆոտոմոդելի արտաքինով բեգեմոտուհիներ: - Կարծում ես` ո՞ր մեկին քո հեքիաթի հերոսուհին դարձնենք. այս մեկը ուսուցչուհի է աշխատում, բայց մի բան կա. մի քիչ լաչառ տիպ է, դե, երեխաների ձեռքը… հասկանում ես, էլի: Իսկ այս մեկը, - ասաց Այվայը` ցույց տալով կանաչաչյա շիկահերի, - շատ համեստ, սուսիկ-փուսիկ մեկն է, բայց մի քիչ ինքնամփոփ է, համ էլ մանիա ունի, անընդհատ տներն է հավաքում, սրբում, ավլում… Դե իսկ այս մեկը`խուճուճներովը, լավ կռվարար աղջիկ է, իր հետ ոչ մի տեղ չես կորի, ուղղակի այնքան էլ «տնական» չի, ճաշ եփելը քեզ վրա կմնա: Դե, ի՞նչ կասես…
    Բաբայը լուրջ ընտրության առաջ էր կանգնած. երեքն էլ շատ գեղեցիկ էին: Մի պահ մտածեց ասել, որ երեքին էլ ուզում է ընտրել, բայց հիշեց, որ իր հեքիաթը մահմեդական չի, ափսոս… Վերջը որոշեց ուսուցչուհուն ընտրել, դե, ինչպես հասկացել էր, երեխաների հետ լեզու է գտնում, համ էլ խելացի կլինի: Այվայն ասաց, որ որ շուտով իր հեքիաթը պատրաստ կլինի: Երբ Բաբայն ու բեգեմոտուհին հանդիպեցին, միանգամից զգացին որ իրար համար են ստեղծված: Ձեռք ձեռքի տվեցին ու որոշեցին իրար հետ մնալ… Սիրահարները որոշեցին վերադառնալ Բաբայի հայրենի գյուղ`Ծիմծիլիբիմ: Բաբայի ծնողները շատ ջերմ ընդունեցին սիրունիկ հարսիկին:
    Այս պատմությունը շատ շուտ տարածվեց աշխարհով մեկ, հասավ նույնիսկ Ուոլթ Դիսնեյին, որը դեռ վաղուցվանից էր փորձում գտնել Այվային, որ առաջարկի մուլտեր նկարահանել իր հեքիաթների սցենարներով: Ու այդպես էլ եղավ: Բաբայի ու բեգեմոտուհու մասին ոչ միայն հեքիաթ գրվեց, այլև մուլտ նկարահանվեց: Բաբայը դարձավ համաշխարհային աստղ, իսկ գյուղի բոլոր այն բեգեմոտուհիները, որ երբևէ վախենալու էին անվանել Բաբային, իմանալով այս մասին, դարդից ու նախանձից փրչոտեցին ու սևացան: Բայց Այվայը խոստացավ նրանց մասին էլ հիշատակել իր հեքիաթում:
    Դե իսկ վերջում բոլոր-բոլոր ցանկացողներին հեռավոր Այվայստանից հեքիաթ եկավ, կազմին գրված` հեղինակ` Այվայ:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #13
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    -Նյա...
    Շուռ եմ գալիս` ետեւումս ոչ ոք չկա, բայց ձայնը լսել էի շատ պարզորոշ: Նույնքան միանշանակ էր, որ այդ օրը հոլյուցինոգեն չէի ընդունել: Քայլերս արագացնում եմ, կարծես ինչ-որ բան ինձ հետապնդում է, փորձում եմ հասկանալ փախչելուս իմաստը, բայց ապարդյուն:
    - Նյա~...
    Ձայնը ավելի տխուր, միաժամանակ` վիրավորված ու խնդրալից է այս անգամ: Նրա տիրուհին հասկացել էր, որ ես փախչում եմ, չէր ուզում, թերեւս, որ փախչեմ: Կամ էլ` անտարբեր էր, բայց չէր հասկանում, թե ինչն է ինձ այդպես վախեցրել, նույնքան քիչ էր հասկանում, քան ես ինքս, ու զարմացած էր: Ճիշտ իմ պես:
    Փնտրում էի ձայնի աղբյուրը, ու մարմինս նյարդայնացման նշաններ էր ցուցադրում: Բոլոր մարդիկ էլ վախենում են անհասկանալիից: Ես կատաղած շներից ավելի քիչ եմ վախենում, քանի որ նրանք կանխատեսելի են: Կանխատեսելի են նրանց հնարավոր բոլոր քայլերը, ես քաջ տեղեկացված եմ հնարավոր բոլոր հետեւանքների մասին, անգիր գիտեմ նաեւ իմ` դրան հաջորդող գործողությունների ցուցակը ալգորիթմի ենթակետային ճշգրտությամբ: Բայց աներեւույթ, անմարմին ու անհեղինակ ձայնից սարսափում եմ, չգիտեմ` սպառնում է արդյոք դա իմ առանց այդ էլ երերուն հոգեվիճակին?
    - Նյանյա!!!
    ՈՒղեղիս մեջ բյուր ասեղներ են մխրճվում... Գլուխս արագ-արագ աջ ու ձախ, ետ ու առաջ եմ պտտում, ու ի վերջո նկատում եմ նրան: Նա` երկարահեր, թափանցիկ, մատնաչափ մի էակ, նստած է կամ, ավելի ճիշտ կլինի ասել` անշարժ սահում է ուսիս վրա ու ինձ է նայում տրտմագին հայացքով... Հայացքի կառուցվածքն է այդպիսին, այն երբեք չի կարող լինել ավելի խնդուն, նույնիսկ նրա ամենաերջանիկ պահերին: Որտեղից գիտեմ դա? Զգում եմ, ես նրան զգում եմ, ուսիս, անշարժ սահելիս, ու նրա հայացքը` աչքերիս գամված, նույնիսկ նրա` ասեղանցքից էլ փոքր աչուկների գույնն եմ զգում:
    -Ով ես դու?
    - Նյա~.. Ես փերին եմ:
    - Իմ փերին ես?
    - Չէ, քո չէ, ընդհանրապես, փերին եմ:
    - Դու միակ փերին ես? Գուցե փերի ես? Քո նմանը էլ չկա?
    - Ես չեմ ճանաչում: Մենք` փերիներով, իրար չենք ճանաչում, ամեն մեկս կարծում է, որ ինքն է այն միակ ու բաղձալի փերին: Բայց ես գիտեմ մարդկանց, որոնք ասում են, որ ճանաչում են այլ փերիների: Ես այդ մարդկանց չեմ հավատում:
    - Եթե մի օր մի այլ փերի նստի ուսիս ու ասի` նյա~...
    - Նա չի կարող ասել` նյա~, այդ ես եմ միայն ասում այդպես, ես եմ փերին:
    - Կներես. եթե մի օր այդ փերին նստի ուսիս ու ասի` նյու~, ասենք թե, կամ` նյո~, կապ չունի, ու ես` նրա հետ ծանոթանալով, պատմեմ, որ ճանաչում եմ քեզ, նա էլ չի հավատա?
    - Ոչ, չի հավատա, ու ճիշտ կանի: Քանի որ դու կստես:
    - Ինչպես թե կստեմ? Ես քեզ չեմ ճանաչում? Հապա հիմա ինչով եմ զբաղված, գրողը տանի, բացի քեզ ճանաչելուց?
    - Դու ինձ չես կարող ճանաչել, քանի որ ես չկամ: Չէ, մի վախեցիր, ես քո երեւակայության արդյունքը չեմ, բայց ես չկամ, ես անտեսանելի եմ, բոլորի համար, քո կողքից քայլողների, մյուս գոյություն չունեցող փերիների, քո երեկվա ու վաղվա օրերի համար: Ես փերի եմ, միայն երբ դու ես ուզում:
    - Իսկ եթե ես չուզեմ, որ դու փերի լինես? Կամ լինես ընդհանրապես?
    Հայացքն էլ ավելի տխրամեց, մատնաչափ մարմնից եկող մեղմ առկայծումները սկսեցին խամրել.
    - Եթե չուզես` այլեւս չեմ լինի...
    - Իսկ ինչ կլինես?
    - Ուղղակի չեմ լինի: Չեմ հիշի քեզ, ուրիշ որեւէ մեկը կնվիրի ինձ իր ուսը` այնտեղ սոսափելու համար: Եվ ես կդառնամ այն մյուս փերին` լրիվ այլ մարդու համար:
    - Ես չեմ հասկանում քեզ, ես չգիտեմ, թե դու ինչի մասին ես խոսում, ես չեմ տիրապետում թեմային:
    - Ես չեմ կարող ամեն բան բացատրել... Ես այնքան գաղտնիքներ ունեմ ամենատարբեր մարդկանց մասին, որոնց ուսերին սոսափել եմ, որոնք ինձ վստահել են... Ես չեմ հիշում այդ մարդկանց, բայց ես պատահաբար կարող եմ որեւէ գաղտնիք բացել... Իսկ ես չեմ ուզում դա անել: Այ օրինակ քեզ դուր կգար, եթե պատահաբար քո գաղտնիքը բացահայտեի ուրիշին?
    - Ինչ գաղտնիք? Ես քեզ որեւէ գաղտնիք չեմ պատմել:
    - Քո` անհասկանալիից փախչելու գաղտնիքը, քո` իրականում առաջնորդի որեւէ հատկություն չունենալու մասին գաղտնիքը, քո լղոզված գոյատեւման գաղտնիքը, քո գաղտնիքը, որ դու փերի ես տեսել...
    - Ես քեզ չեմ հասկանում...
    - Դու ինքդ քեզ չես հասկանում... Նյա~...
    Օրը մթնում էր: Աչքերս սառած ուշադիր նայում էի ուսիս վրա քայլող զատիկին, երկնային գեղեցկություն ունեն այս արարածները, աստվածատուր հմայք:
    Մի ծեր զույգ ակնապիշ ինձ էր տնտղում:
    - Փոշի էր,- մի կերպ դեմքիցս մի կաթիլ ժպիտ քամելով ուսս թափ տվեցի ես: Զատիկը անհետացավ: Ես այդպես էլ չեմ իմանա` թռավ նա դեպի ինձ համար անմատչելի բարձունքներ, թե մեջքի վրա ընկնելով ու անշարժանալով` տրորվեց որեւէ մեկի անխնա կրունկի տակ:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 04.09.2008, 02:44:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երկնային (23.02.2009)

  15. #14
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վարպետի վարպետությունը ու դրա պտուղները

    Վարպետի վարպետությունը ու դրա պտուղները

    էսօրվա պես հիշում եմ, երբ մենք դեռ սեղանների տակ վազվզում էինք, Վարպետն արդեն լուրջ մարդ էր: Մինչ իր հասակակիցները բակում կռիվ-կռիվ էին խաղում, Վարպետը գնում էր սպորտի ու մարզվում էր, սակայն սա կապ չունի պատմվելիքի հետ... սա ուղղակի.
    Շատ մոդա էր էն թվերին.... լավ հիմա չեմ ասի թե ինչը, հետո գլխի կընկնեք: Բայց Վարպետը չուներ ու չէր էլ ախշատում, թե մի ամսվա աշխատավարձը տար ու առներ դրանից:
    Ու Վարպետի գլխում մի միտք հղացավ,- « գնամ պապային ասեմ թող մի հատ մոմ պատրաստելու կառկաս տա ինձ ես մոմ պատրաստեմ/այդ թվերին մարդիկ մոմի լույսի ներքո էին երեկոներն անցկացնում`93-95թթ./»: Հավատացեք նա էդպես էլ արեց: Ու հետաքրքիրն այն էր, որ Նա չէր վաճառում դրանք/ամաչում էր փող վերցնել/, այլ հավաքում էր բարեկամներից, հարևաններից արդեն հալված մոմերն ու հալեցնելով` կրկին մոմեր էր պատրաստում ու վերադարձնում:
    Բոլորը հիանում էին նրանով ու ամեն անգամ երբ գալիս էին վերցնելու համար վերապատրաստված մոմերը` 10 կամ 20 կամ էլ մեկ մեկ 50 դրամանոց մետաղադրամներ էին գցում Վարպետի իսկ ձեռքով պատրաստված 3 լիտրանոց փակված, սակայն որպես "կապիլկա" ծառայող բանկայի մեջ: Նա շիկնում էր, քանի որ դա իր նախաձեռնությունը չէր, այլ մոր..............
    Մի օր արթնացավ Վարպետը, հաստատակամորեն գնաց խոհանոց, հանեց այդ բանկան, կոտրեց, հաշվեց գումարը ու գնաց..... մայրը երկար կանչում էր նրա ետևից ,- «Վարպետ, այ Վարպե~տ, ու?ր ես գնում տղա~ս, Վարպե~~~տ>:

    -Ի?նչ արժե
    -Տղա ջան, մեկա չես առնելու, ինչի? ես հարցնում:
    -Ի?նչ արժե,- այս անգամ հաստատակամորեն հարցրեց Վարպետը:
    - Տ-տ-տ-ղա ջան, փող ունես որ հարցնում ես, 30$
    -Այ սա ուրիշ հայրիկ ջան…
    -Ի?նչը ուրիշ, առնու?մ ես:
    - Այո, այո, ես ուղիղ մեկ տարի է իմ քրտինքով աշխատել եմ այս գումարը.......ես վերցնում եմ,- իրենից գոհ ժպտաց Վարպետը:
    -Դե ուրեմն որ դու այդքան ջանասեր ու հաստատակամ ես, ես քեզ սրա հետ միասին կնվիրեմ այս բրելոկը,- ասաց ու սեղանիկի այն կողմից մի հրաշալի բրելոկ հանեց, որը սկսում էր ծվծվալ, երբ ինչ որ մեկը ծափ էր տալիս:
    Վարպետը իր ձեռքն առավ այդ երկու իրերը, շնորհակալություն հայտնեց վաճառողին ու գնաց տուն: Միացրեց հեռուստացույցը, ու սկսե~ց....
    Սկսեց խաղալ տո էլ տանկ, տո էլ տետրիս, տո էլ մարիո~~~.... բակի կռիվ-կռիվ խաղացող տղաները երանի էին տալիս Վարպետին, իսկ Վարպետի ամենամտերիմ ընկերները հերթափոխով խաղ էին անում: Վարպետը բոլորին հաղթում էր, էլ չասեմ այն մասին, որ 8-ի 4-ը, էն դռակոնի աշխարը անցնելը ու թագուհուն ազատելն իր համար 1+1 էր:
    Ու նա խաղաց այդ խաղն այնքան, մինչև որ ընդունվեց բուհ ու սկսեց արդեն անցնել կյանքի իրական աշխարհները, հավանաբար էլի նույն հեշտությամբ....

    Երկնքից ընկավ Երկնայինը
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  16. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմվածք վերևինիս մասին

    … Եվ եղաւ, որ Իակումբ կայքի ստօրոտը բարձրացաւ Յանիտան, եւ այնտեղ Բիայնայի չորս կօղմերից յավաքուած յուզերների ճամբարն էր, որ եբրայերեն Յակումբ կոչուի: Եվ ճամբարը տարբեր գույների մեջ էր, եւ Յանիտան մոտեցաւ այն ճամբարին, որի համար ասում էին, թե «Բիայնական միակ հայատառ կաիքն է մեր օրերումը»: Եվ Յանիտան խօսեց եւ ասաց. «Ես եմ Հերոն` Բիայնայի կուսակալը, եւ ուրիշ կուսակալի բնաւ երկրպագութիւն չանեք ձեր օրերումը: Ահա դուք Բիայնայի 12 կօղմերում եք ապրում, եւ ամէնքդ վաճառականութիւն եք անում եւ լաւ գօրծի եք: Ապա ինչո՞ւ բնաւ վարկանիշ չեք ուղարկում Հերոիս: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում`այս երկու օրերումը, երբ ջնջվեցավ բոլոր աշխատութիւնները, յետևանքներըն ահավասիկ են Բիայնական ժողօվրդի համար, եթե ամէնքդ տարեկան երկու սիկղ վարկանիշ ուղարկեք, կամ գօհարեղեն, նեղութիւն չեմ ունենայ իմ օրերումը»:

    … Եվ եղաւ, որ երբ Յանիտայի քարաւանը աիդ թեմայի գետի կամուրջը հասաւ, Ղեկհավարում քաղաքից Մոդերատօր անունով մի մարդ նորա առաջը փակեց: Յանիտան էլ ծիծաղեց եւ ասաց. «մի՞թե դու պիտի իմ ճամփան փակես, ինչէ թէ Մ՛Օծիլապետ կօչուիս»: Չուկն էլ մախաղից մի մագաղաթ հանեց, եւ մագաղաթի վրայ գրուած էր. «Որ չբացուի, եւ չկայ յանցանք, որ չպատժուի: Քո արարքների համար դատարանում կանգնես, որ Յակումբում է, զի բռնութեամբ թեմա սարքուիր եվ բռնութեամբ վարկանիշ կօրզեցիր»: Ամէն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 06.09.2008, 14:16:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոետը և աղջիկը (պատմվածք սիրո մասին )
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2016, 11:49
  2. Պատմվածք դռների ու Կլաուսի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 05.06.2016, 21:31
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2010, 01:49
  4. Վերևինիս բնորոշ 1 յուրահատուկ հատկանիշ
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 3157
    Վերջինը: 13.06.2010, 00:58
  5. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •