Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, դրա մասին գրքում չի խոսվում: Իսկ դու որևէ տեղ կարդացե՞լ ես, հետաքրքիր է

Հայհոյանք ասացիր, հիշեցի մի արտահայտության ծագումնաբանություն, բայց ոչ Բեդիրյանի մեկնաբանությամբ:
Որտեղի՞ց է առաջացել "ինչ-որ մեկի հերն անիծել" արտահայտությունը: Դեռ պուճուր ժամանակվանից շատ վատ էի զգում, որ լսում էի` ոնց են մարդիկ իրար ասում "Հե~րդ կանիծեմ", սարսափելի վիրավորանք էր թվում, այնինչ վերջերս իմացա, որ այն կապ չունի «հայր» և «անեծք» բառերի հետ, այլ ընդամենը նշանակում է ինչ-որ մեկի մազերը լցնել անիծներով, անիծոտել Թեև նրանք, ովքեր օգտագործում են, դժվար իսկական իմաստը նկատի ունենան: «Մազե~րդ կանիծոտեմ...» Բա!
Հաճելի ժպիտ է առաջացնում ,«հերն անիծել»արտահայտությունը կապված է այլ երևույթի հետ որը հետևյալն է , դեռևս հնագույն ժամանակներում մազը այսինքն հերը , ըստ հնագույն ավանդապատումների իր մեջ մեծ կախարդական ուժ ուներ , հիմնականում այդ պատճառով աշխատում էին մազերը չկտրել:
Մազից զրկվելը նշանակում էր կորցնել գերբնական ուժը , այդպես եղավ Սամսոնի հետ երբ նա զրկվեց իր վարսերից:
«հերն անիծել» բառակապակցության սկզբնական և առաջնային իմաստը հետևյալն էր
(Ան) աստծո (ի )կողմից(ծել)վերացնել վնասել (հերը) մազերը: