Գիտական ուսումնասիրությունների արդյունքները չեն կարող ճշգրիտ վերականգ նել «ցիվիլիզացիոն զարգացումների պատմական ընթացքը», բայց կարող են մեզ առավել մոտեցնել ճշմարտությանը:
Պատմական դեպքերի և երևույթների վերլուծությունները մշտապես մեզ հանգեց նում են այն եզրակացության,որ իրարից շատ հեռու գտնվող հին աշխարհի մշա կութային կենտրոնները իրար հետ կապված են եղել մեկ գերհզոր մշակույթի և այդ մշակույթը տարածող մարդաբանական տեսակի միջոցով,19-րդ դարի կեսերին սա արդեն փաստ էր:Վերջին հարյուրամյակի ընթացքւոմ գիտնականների կողմից կա տարված հնդ-եվրոպական մշակութային արժեքների առնացքային ծագումնաբա նական խնդիրներին վերաբերվող վերլուծություների արդյունքները կարող ենք ընդունելի համարել , պայմանականորեն կապելով այն որևէ ծագումնաբանական տեսության հետ:
Փաստերի երկար շարքը հաստատում է այն կարծիքը որ իրոք «armenoid» մարդա բանական տեսակը հանդիսանում է հետջրհեղեղյան մշակույթի հիմնադիրը իսկ պատմամշակութային ուսումնասիրությունների համակարգված արդյունքները հաստատում են որ գոյություն են ունեցել հզոր մշակութային կենտրոններ: Բրան խեցեֆալ «Արմենոիդ» մարդաբանական տեսակը, իրեն հատուկ հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, շահեկանորեն ընդգծված տարբեր վում է իրեն շրջապատող աշխարհից , իր ստեղծած մշակույթով : Համաձայն որոշ տեսաբանների և հետ ջրհեղեղյան ավանդապատումների՝ եվրասիական մշա կույթը մոտավորապես 20 000 տարեկան է իսկ մշակույթի ստեղծման կենտրոնա կան տարածաշրջաններից մեկը Փոքր Ասիան է:
Ակնհայտ է մի բան, որ Փոքր Ասիայի տարածքում «Արմենոիդ» մարդաբանական տեսակի ստեղծած մշակույթը ցիվիլիզացիայի զարգացման համար ունի կենտրո նանիստ նշանակություն, սակայն նրա կողմից ստեղծած հիմնարար մշակույթի առանցքային լինելու փաստը եվրասիական ընդհանրության համար դեռևս իր տե ղը չի գտել, այդ իսկ պատճառով չբացահայտված կամ անպատասխան են մնացել շատ հարցեր: «Արմենոիդ» մարդաբանական տեսակի ստեղծած մշակույթը, որպես առաջադիմակամ մշակութային և սոցիալական երևույթ առանցքային հիմք է դար ձել տարբեր ցեղախմբերի, էթնիկական միավորների ֆիզիկական և սոցիալական ձևավորման գործում:«Արմենոիդ» մարդաբանական տեսակի կողմից ստեղծած համամարդկային հիմնաքարային մշակութային արժեքներին որպես այդպիսին արժեքավորումը, մեծ հնարավորություն է ստեղծում այլ տեսանկյունից մոտենալ քաղաքակրթական,մշակութային,ծագումնաբանական հարցերին և ավելի խորը և ճշգրտված եզրահանգումեր կատարել:Պատմությունը և մշակույթի զարգացման ընթացքը ճիշտ գնահատելու և հասկանալու համար հարկա վոր է երվրոպական մշակույթին դիտել որպես ավելի հին պատմության և մշակույթի շարունակութ յուն: Հնդ-եվրոպական մշակույթի էթնոգենեզը հասկանալու համար հարկավոր է նոր մոտեցում,այդ նոր մոտեցումներից ամենա առաջնայինը վաղուց արդեն հայտ նաբերված ընդունված «Արմենոիդ» մարդաբանական տեսակ է և նրա կողմից ստեղծված մշակույթը:
Մենք չգիտենք թե մարդկությունը իր պատմական զարգացման մեջ քանի անգամ է ստիպված եղել սկսել նորից և ինչ ընդհանրական անունների տակ է հանդես եկել, բայց կարող ենք որոշակիորեն արձանագրել, մշակույթը՝ որը հայտնի է այսօր որ պես հնդեվրոպական մշակույթ և կարող է ունենալ ավելի ստույգ «Արմենոդական մշակույթ» անվանումը: Հնդեվրոպականն ռասսաների հիմքում կանգնած «Արմե նոիդ» մարդաբանական տեսակի ստեղծած մշակույթի կարևորագույն նվաճումը այն էր, որ էթնոսները և ռասսաները հանդես էին գալիս որպես երկրորդ կարգի մե ծություններ՝ թողնելով առաջին տեղը աստվածներին և նրանց գաղափարախոսու թյանը:Այս գաղափարախոսությունը գլխավոր կրողները Փոքր Ասիայում անփո փոխ եղել է Հայկական էթնոսը ,նա կարողացավ պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին արարչական հիմնական գաղափարները: Հայկական էթնոսին նաև հաջողվեց իր միջոցով պահպանել «Արմենոդական մշակույթի» լեզվական և մշա կութային հնագույն ընդհանրական առանցքը: Ընդհանրացնելով եղած նյութերը մենք կարող ենք կատարել հետևյալ եզրակացությունը, տարբեր ժամանակաշըր ջաններում գիտնականների կողմից կատարված եզրահանգումները հաստատում են որ՝
1) Ժամանակակից ցիվիլիզացիայի հիմքերից մեկը դրվել է Հայկական լեռնաշխար հում, որտեղ իր առանձնակի տեղը ունի Արմենոիդական մշակույթի Հայասական ճյուղը (դիցաբանական Հաբեթական ճյուղը) և նրա հետագա սերունդները ի դեմս հայկական և պարսկական էթնոսների:
2)Հաբեթական ճյուղի գաղափարախոսության միջոցով«Հոմո,Անտրոպոս,Հայ մարդ, Մանուշայա,Ադամ» արարածը մշտապես գտնվեց գաղափարախոսության զենի թում և զենիթում վերահաստատվեց որպես նոր կրոնական և դավանաբանական ուղղություն Քրիստոնեություն անվան տակ և հաստատվեց աշխարհում:
3) Հետ ջրհեղեղյան գլխավոր կենտրոններից մեկը եվրասիական մշակույթի մեջ հայկական տարածաշրջանն է, իր կենտրոնանիստ և աշխարհակառուցողական մշակույթով:
4) Հայկական էթնոսը եվրասիական ընդհանրական մարդաբանական և մշակու թային արմատին ամնենա մոտ կանգնած ժամանակակից էթնոսն է: Հայկական էթնոսին հաջողվեց պահպանել արևապաշտական գաղափարախոսության մեջ կեն տրոնական համարվող«սիրո» գաղափարը, շարունակաբար փոխանցելով հաս ցնելով այն մեզ:
5)Այս գաղափարախոսության սկիզբը գտնվում է «Արատտա», «Հուրրիներ», «Հայա սա»,«Արի»,«Նաիրիցիներ», «Միթանի», «ՈՒրարտու»,«Բիայնելի» ,«Արմինա» ,«Հայք» անուններով հանդես եկող էթնոսի կողմից պահպանված պատմական անցյալի մեջ, որը ձևավորվել է աշխարհագրորեն միևնույն տարածքում որտեղ Արաարատ լեռն է և Տիգրիս և Եփրատ գետերը: Այս բոլոր անուններով մի քանի հազար տարի կոչվել է նույն տարածաշրջանը և այդ տարածքներում ապրող էթնոսը որի միակ գաղափարախոսությունը մինչև այսօր հանդիսանում է «լույսը» :
Հայկական բարձրավանդակի ավտոխոն մշակույթը և լեզուն չարդարացված բա ժանվել է հուրրիական, արիական, ուրարտական և հայկական մասերի միջև, որոն ցից «հայկական» համարվող պատմական մասը մի քանի հազարամյակ միջին արև ելքի համար հանդիսացել է ամբողջական մշակույթի հինմական վերարտադրման միջոց: Այս առումով Հայերենը բանալի է միջագետքի, կենտրոնական, արևելյան այնպես էլ հյուսիսային եվրոպայի լեզուների ծագումնաբանության և ձևավորման ուսումնասիրման համար, քանի որ Հայերեն լեզվի մեջ առավելագույնս է պահ պանվել նախալեզվի հզոր շերտը: Այս տեսակետը պաշտպանել և ժամանակին իրեց աշխատանքների մեջ շարադրել և հաստատել է մի շարք գիտնականներ:
Գ.Կլիչկովը, (1983 թ.)գտնում է որ հայերեն լեզուն հնդեվրոպական լեզվաընտանի քի մեջ նախալեզվին ամենամոտ կանգնած լեզուն է:
Գամկելաձեն և Իվանովը (1984 թ.)հակված էին կարծելու որ Հունա/Հայկական/ Արի ական լեզվական ընդհարությունը սկսվում է ոչ ուշ քան մ.թ.առաջ III հազարամ յակը:Ա.Իվանովը և Տ.Գամկրելիձեն կարծում էին, որ հնդեվրոպական լեզուների նախա հայրենիքը գտնվել է Անդրկովկասի,Սիրիայի և Միջագետքի տարածա շրջանում:
Ռուս հայագետ Դյակոնովը իր աշխատանքներում բազմիցս նշում է այն փաստը որ հայ էթնոսը համարվում է տարածաշրջանի բնիկ ժողովրդի գենետիկ շարունա կություը: Ուրարտական գրի ուսումնասիրությունից հետո, Դյակոնովը կատարել է հետևյալ եզրակացությունները՝ ՈՒրարտական գրավոր լեզուն մոտ է կանգնած Հեթ-Հուրիթթական գրավոր լեզվին,գոյություն ունի անըդհատ լեզվական կապը Միթանիայի,Հեթթերի և Վանի թագավորությունների միջև:
Ելիզարենկովան(1987թ.) Վեդական լեզվի ուսումնասիրման ժամանակ համարել է որ Միթանի լեզուն բառբառ է որը հստակ տարբերվում է Վեդական լեզվից և այն մի շարք հատկանիշներով նախվեդական է:Միթանի լեզվի մեջ կան նաև միջ վեդ դակն ինչ պես նաև հետ վեդական տարրեր :Սա ենթադրում է որ այդ երկու լեզուները պետք է ունենային մեկ ընդհանուր լեզու որը կարող էր թվագրվել ոչ ուշ քան մ.թ. առաջ III –րդ հազարամյակի երկրորդ կեսին:
Ա.Վարպետյանը (1995թ.) իր աշխարհաստեղծ գաղափարախոսության տեսության հիմքը դում է հայկական տարածաշրջանում:
Ա.Մովսիսյանի (2000թ.) ուսումնասիրություններում առաջ է քաշվում այն վար կածը որ Հայկական լեռնաշխարհը մշակույթի ստեղծման գլխավոր կենտրոննրից մեկն է որի մասին տեղեկությունները պահպանվել են Շումերական ավանդապա տումներում:
Վ.Ա.Սաֆրոնովը(2003թ.) իր հետազոտությունների մեջ մշակույթի ստեղծման կեն տրոն համարում է Եվրոպան սակայն Փոքր Ասիան մնում է որպես կայուն մշա կութային կապող օղակ:
Ա.Պետրոսյանը (2006թ.) իր ուսումնասիրության մեջ նույնպես կարևոր է համարում Փոքր Ասիական տարածաշրջանը:
Prof.Dr.Klaus Schmidt (2007թ.) Գյոբեկլի թեփեի 12 000 տարվա մշակույթը ուսումնա սիրությունների մեջ առաջ է քաշում այն վարկածը որ Փոքր Ասիական տարածա շրջանը ժամանակակից մշակույթի ծննդավայրն է :
Ռաուլ Շրոթի (2007թ)«Հոմերոսի հայրենիքը» ուսումնասիրությամ մեջ հայտնում է այն կարծիքը որ Կիլիկիան «Տրոյական պատերազմի հայրենիքն է»:
Եվրասիական միֆոլոգիային և դիցաբանությանը վեաբերվող ակադեմիական գրա կանության մեջ վաղ ժամանակաշրջանի ցիվիլիզացիայի կենտրոնական աստված ների,դիցաբանական հերոսների, անունների ծագումնաբանությունները հետևողա կանորեն ներկայացվում են որպես այս կամ այն մշակույթի ինքնուրույն արդյունք, որը վերագրվում է Շումերական, Աքքադական, Եգիպտական, Ասսուրա-Բաբելո նական,Հաթթիթական, Հուրրիական, Հունա-Հռոմեական, Իրանական ,Հրեական մշակութային արժեքների հետ: Դեռևս այս միավորումների կողմից ստեղծված մշակութային արժեքները հետևողականորեն եւ որեւէ ձևով չեն կապվում Արմենոի դական մարդաբանական տեսակի կողմից ստեղծած համամարդկային մշակույթի հետ և այդ մշակույթի հիմարար արժեքների ստեղծման առանցքային մասնակից և պահապան հանդիսացող հայկական էթնոսի հետ:
Շատ ուսումնասիրություններ, որոնք վերաբերվում են մարդաբանությանը,հնդ-եվ րոպական ընդհանրության ծագումնաբանությանը,նրա ստեղծած դիցաբնությանը, աստվածաբանությանը և պատմական,առասպելական դեպքերի մեկնաբանություն ներին արված են որոշակի մտածածին տեսանկյունից:Նոր գիտական ուսումնասի րությունների և մեկնաբանությունների գերակշռող մասը իրականացվում են հայտ նի բանաձևների շրջանակներում, որոնք վաղուց արդեն բարոյապես հնացած են:
Կապված մի շարք գաղափարական խնդիրների հետ «Արմենոիդ» մարդաբանա կան տեսակի և նրա կողմից ստեղծված մշակույթը Հայագիտության հիմնական տեսադաշտից դուրս է մնացել: Առհասարակ տարածաշրջանի բոլոր ավանդապա տումներում գերիշխում է պատմողի ներքին կողմնորոշվածությունը,սակայն այն չի փոխում ավանդապատման ընդունված ընթացքը ,նա կարողանում է միայն լրացու ցիչ դիցական երանգներ տալ ավանդապատման իր հերոսին և այլն:
Մի շարք ավանդապատումների վերլուծությունները բերում է այն եզրակացության որ գոյություն է ունեցել մոնոմշակույթ և նախա էթնոս:Նախա էթնոսը որը կանգնած էր զարգացման որակական այլ աստիճանի վրա այսօր մեզ հայտնի է որպես «արմե նոիդ» տեսակ, մոնոմշակույթի տրոհվելուց հետո «արմենոիդ» տեսակը և նրա հիմնական հետևորդը մշտապես փորձեր է կատարել պահպանել մշակութային ամ բողջականությունը: Հայագիտությանը վերաբերվող չբացահայտված կամ անպա տասխան մնացած հիմ նարար հարցադրումների, ինչպես նաև նոր ծագած խնդիր ների, պատասխանների որոնումները հնարավոր չէ իրականացնել առանց վերջին հարյուր տարվա ընթացքում ձևավորված հայեցակետի լուրջ վերանայման և փո փոխության:
(հատված)
Էջանիշներ