User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Աղոթքների շտեմարան

  1. #31
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Աղօթք Դաւթի.
    Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ։
    Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն։
    Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց։
    Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին։
    Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի։
    Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը։
    Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց,որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ։
    Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիներն ինձ պաշարեցին՝ խիստ պարարտացան եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց։
    Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետին տապալել։
    Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում։
    Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից։
    Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց։ Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց, յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին։
    Իսկ ես արդարութեամբ կ՚երեւամ քո առաջ, կը յագենամ՝ տեսնելով փառքը քո։
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 10.10.2009, 00:50:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (10.10.2009), Ավետիք (05.10.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Սաղմոս Դաւթի
    Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։
    Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։
    Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։
    Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։
    Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։
    Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (05.10.2011)

  5. #33
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Տեսա այս թեման. տեղադնում եմ միայն կայքն, քանզի ռուսերեն է և բնույթով տարբեր. ուստի ընթերցողը թող ինքն այցելի ու որոշի, թե որն է հարազատ իր հոգուն ու սրտին
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (11.10.2009)

  7. #34
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս աղոթքը նիրված է Միհր Աստծուն նրա հայերեն տարբերակը չկա:
    պատկանում է մթա առաջին դարին:

    Mihras pater te
    precor quaesoque
    Uti sies volens
    propitius mihi
    domo familiaeque
    meae
    quoius rei ergo
    agrum terram
    fundumque meum
    uti tu morbos
    visos invisosque
    viduertatem
    vastitudinemque
    calamitates
    intemperiasque
    prohibessis
    defendas
    averruncesque;
    Բառացի թարքմանություն իմ կողմից

    Միհր հայր, աղոթում եմ քեզ
    և խնդրում եմ,
    որ դու լինես բարի խոնարհումով:
    Եվ ներողամիտ լինես իմ տան և տան
    անդամների նկատմաբ:
    Հանուն ինչի, ես պահանջեցի
    Շքերթով պտտվես իմ դաշտով,
    հողով և կալվածքով:
    Նրա համար, որ դու
    պահպանես բերքին,
    տեսանելի և անտեսանելի
    երաշտից և փոթորիկներից:
    Եվ վատ եղանակից
    պահես և պահպանես:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.10.2009), Շինարար (18.10.2009)

  9. #35
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Մոդերատորական. Թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջված են: Թեման նախատեսված է աղոթքներ տեղադրելու համար: Մեկնաբանությունները, քննարկումները, վերլուծությունները այս թեմայում չպետք է տեղ գրավեն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #36
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազմաողորմ Աստված:
    Ինչպես քո ծառաներին խոստացար` ասելով.
    -ԻՆչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ, այս պահին շնորհիր և իրենց բարի կատարման հասցրու քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետև քեզ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարիր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի արքայությանդ հասցրու, որպեսզի ամենասուրբ Երրորդությունդ փառաբանվի և պատվի,
    Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ԱՄԵՆ
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անտիգոնե (23.09.2010)

  12. #37
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    ԱՂՈԹՔ` ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ

    Քո խաչը թող ապավեն լինի, Տեր Հիսուս,
    Երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա:
    Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:
    Օգնիր մեզ Տեր, օգնիր, ով մեր փրկիչ Աստված, Քո մեծ անվան փառավորության համար, Տեր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը, Քո սուրբ անվան համար:
    Սուրբ և պատվական խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին:
    Փրկիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ հոգու հետ միասին, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից

    Ա Մ Ե Ն
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  13. #38
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ

    Տե'ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50,17):

    Գոհանում եմ Քեզանից , ով Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից` խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անտիգոնե (23.09.2010)

  15. #39
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Պայծառացման աղոթք

    Աստվա՛ծ, ինձ
    համբերություն տուր՝
    ընդունելու այն, ինչ ես
    չեմ կարող փոխել:

    ուժ՝ փոխելու այն,
    ինչ կարող եմ,

    իմաստություն՝
    տարբերելու
    առաջինը երկրորդից:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (26.12.2009)

  17. #40
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ,եթե կարող եք «Փառք ի բարձունս» շարականը տեղադրեք հա, շատ ման եկա չգտա

  18. #41
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ,եթե կարող եք «Փառք ի բարձունս» շարականը տեղադրեք հա, շատ ման եկա չգտա
    Խնդրեմ.
    «Փառք ի բարձունս Աստուծոյ. եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն եւ
    օրհնութիւն քեզ ի բարձունս: Օրհնեալ ես, Տէր Աստուած մեր, օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ,
    խոստովանիմք, Տէ’ր, զքեզ եւ երկիրպագանեմք քեզ, փառաւորեմք զքեզ, գոհանամք Տէր զքէն
    վասն մեծի փառաց քոց: Տէր թագաւոր սուրբդ երկնային, Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ
    Որդի Հօր միածին Յիսուս Քրիստոս եւ սուրբ Որդի. Տէր Աստուած, Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր,
    որ առեր զմերս ի կուսէն, ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի եւ արդ ընկա’լ զաղաչանս մեր:
    Սուրբդ որ նստիս ընդ աջմէ Հօր, ողորմեա’ց մեզ: Զի դու միայն սուրբ, դու միայն բարձրեալ ես, դու
    միայն Տէր մեր Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ սուրբ որ ի փառս Աստուած ընդ Հօր. Ամէն:
    Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ Տէր եւ գովեմք զանուն սուրբ քո յաւիտեան եւ յաւիտեանս
    յաւիտենից: Արժանի արա’, Տէ’ր, զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա’ զմեզ:
    Օրհնեալ ես, Տէր Աստուած հարցն մերոց. գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո յաւիտեանս.
    Ամէն:
    Օրհնեալ Տէր, ուսո’ ինձ զարդարութիւնս քո (երիցս կրկնեա’): Տէր ապաւէն եղեր մեր յազգէ
    յազգ: Ես աղաչեմ, Տէ’ր, ողորմեա’ ինձ եւ բժշկեա’ զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցո’յց մեզ Տէր
    զողորմութիւնս քո, եւ զփրկութիւնս քո տո’ւր մեզ: Տէ’ր, ողորմութիւն քո յաւիտեան, զգործըս
    ձեռաց քոց մի’ անտես առներ: Տէ’ր իմ, զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո’ ինձ առնել զկամս քո. զի
    դու ես Աստուած իմ: Ի քէն է, Տէ’ր, աղբիւր կենդանութեան եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս:
    Ծագեա’ զողորմութիւնս քո, որք ճանաչեն զքեզ Տէր»:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Benadad (19.09.2010)

  20. #42
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ.
    «Փառք ի բարձունս Աստուծոյ. եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն եւ
    օրհնութիւն քեզ ի բարձունս: Օրհնեալ ես, Տէր Աստուած մեր, օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ,
    խոստովանիմք, Տէ’ր, զքեզ եւ երկիրպագանեմք քեզ, փառաւորեմք զքեզ, գոհանամք Տէր զքէն
    վասն մեծի փառաց քոց: Տէր թագաւոր սուրբդ երկնային, Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ
    Որդի Հօր միածին Յիսուս Քրիստոս եւ սուրբ Որդի. Տէր Աստուած, Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր,
    որ առեր զմերս ի կուսէն, ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի եւ արդ ընկա’լ զաղաչանս մեր:
    Սուրբդ որ նստիս ընդ աջմէ Հօր, ողորմեա’ց մեզ: Զի դու միայն սուրբ, դու միայն բարձրեալ ես, դու
    միայն Տէր մեր Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ սուրբ որ ի փառս Աստուած ընդ Հօր. Ամէն:
    Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ Տէր եւ գովեմք զանուն սուրբ քո յաւիտեան եւ յաւիտեանս
    յաւիտենից: Արժանի արա’, Տէ’ր, զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա’ զմեզ:
    Օրհնեալ ես, Տէր Աստուած հարցն մերոց. գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո յաւիտեանս.
    Ամէն:
    Օրհնեալ Տէր, ուսո’ ինձ զարդարութիւնս քո (երիցս կրկնեա’): Տէր ապաւէն եղեր մեր յազգէ
    յազգ: Ես աղաչեմ, Տէ’ր, ողորմեա’ ինձ եւ բժշկեա’ զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցո’յց մեզ Տէր
    զողորմութիւնս քո, եւ զփրկութիւնս քո տո’ւր մեզ: Տէ’ր, ողորմութիւն քո յաւիտեան, զգործըս
    ձեռաց քոց մի’ անտես առներ: Տէ’ր իմ, զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո’ ինձ առնել զկամս քո. զի
    դու ես Աստուած իմ: Ի քէն է, Տէ’ր, աղբիւր կենդանութեան եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս:
    Ծագեա’ զողորմութիւնս քո, որք ճանաչեն զքեզ Տէր»:
    Շաաաատ շնորհակալություն Մոնկ եղբայր, շաաատ շաաատ, իսկ այս շարականը միայն Առավոտյան Ժամերդություններում է օգտագործվու՞մ:

  21. #43
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    Շաաաատ շնորհակալություն Մոնկ եղբայր, շաաատ շաաատ, իսկ այս շարականը միայն Առավոտյան Ժամերդություններում է օգտագործվու՞մ:
    Նաև թաղման արարողության ժամանակ է երգվում: Շարական չէ, փառաբանական երգ է:
    Բենադադ ջան, եթե էլի հարց ունենաս, թեմայից դուրս գրառումների համար համապատասխան թեմա կա, այնտեղ տուր:

  22. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

    ԱՂՈԹՔ

    "Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
    Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
    Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
    Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
    Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
    Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
    Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
    Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
    Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

  23. #45
    Սկսնակ անդամ Ալիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Հասցե
    ՀՀ, ք. Աբովյան
    Գրառումներ
    61
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տե'ր իմ, ողորմիր ինձ....
    "Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
    Линней

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.05.2011, 19:25
  2. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2010, 16:34
  3. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2010, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •