User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Աղոթքների շտեմարան

  1. #16
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթքների շտեմարան

    ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ

    Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին:
    Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն է փառքն, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։
    Ամեն:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #17
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.
    Ցանկութիւն չարեաց
    Ցանկալի դիմօք:
    Ցաւեցոյց զաչս իմ:
    Ւիւրաքանչիւրոց
    Ւիւսմամբ խուռն ախտից,
    Ւիւծեալ է հոգիս:
    Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.
    Փութացի’ր, անձն իմ,
    Փախչիլ ի չարեաց,
    Փափագիլ բարեաց:
    Քեզ միշտ մերձ ծանիր,
    Քուն մահու եկեալ,
    Քըննող դատաւոր:
    Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.
    Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.
    Յիշեա’, Տէր, եւ ողորմեա’:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. #18
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Տէր, տէր գթութեանց եւ Աստուած ողորմութեանց,
    Անուն մեծութեան, ձայն ահաւորութեան,
    Կոչումն սաստկութեան, լուր անհասութեան,
    Բարբառ դողութեան, հնչումն հիացման,
    Յուսադրութիւն բարերարութեան ամէնողորմ քաղցրութեան,
    Յորմէ երկուցեալ սասանին ամենայն բնութիւնք եղելոց:
    Ի քո սպառնալեաց ահիդ պակուցման
    Սաւառնին սերոբէք, ամփոփին քերոբէք,
    Պարուրին պարք լուսակերպիցն,
    Երկնչին հիացմամբ բոլոր պետութիւնք վերնոցն,
    Նոյնք ցնծան դողութեամբ մեծաւ ի մի նաւակատիս բերկրութեան,
    Զարհուրին դեւք, ընկրկին չարութեանցն գունդք,
    Պակասին խաւարասիրացն հոգիք,
    Անդնդոց մատնին հրեշտակք աւտարին,
    Կապին նշանաւ խաչին յարձակմունք դիմամարտին,
    Փակին ի ստորին բանտի քինաւոր ամաղեկացիքն,
    Անխզելի հանգուցիւք պաշարին խումբք հակառակորդին,
    Արգելին անզերծ զնդանաւ մահազինացն կաճառք,
    Պնդին ի մետաղս ահեղ հրամանիդ այսականացն գումարք,
    Պապանձին կարկեալ ընդդիմաբանիցն դասակցութիւնք,
    Պարաւանդին հիւծմամբ կորստեան աներեւութիցն ժողովք,
    Անլոյծ շղթայիւք նեղին առաքելութիւնք դերաքրիստոսին:

    ՆԱՐԵԿԱՑԻ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #19
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.
    Փութացի’ր, անձն իմ,
    Փախչիլ ի չարեաց,
    Փափագիլ բարեաց:
    Քեզ միշտ մերձ ծանիր,
    Քուն մահու եկեալ,
    Քըննող դատաւոր:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #20
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

    Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
    Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
    Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
    Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
    Որ յիմումս անձին ցուցանի,
    Խռովութիւնս ամբոխից`
    Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
    Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
    Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
    Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
    Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
    Աւրինակ առեալ զՄովսէս,
    ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:
    Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս իր ասէ,
    Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
    Եւ հեղեղատին Կեդրոնի`
    Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
    Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
    Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
    Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
    Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`
    Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`
    Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
    Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
    Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց
    Եւ այլոց բարբարոս ազգաց:
    Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
    Իսկ պատուհաս իմումս պարտուց
    Առանց աւարտման ունի զսահման:
    Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,
    Ըստ մարգարէին եւ առակողին,
    Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
    Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:
    Զոր միայն քո է հրաշագործել
    Պտուղս դեղոց ի հնարս կենաց`
    Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
    ովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
    Յաւիտեանս յաւիտենից:
    Ամէն:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #21
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի,
    Թող ամրապնդված հառնի վերստին
    Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ:
    Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի,
    Թող որ քարերով այս, շնորհաձիր
    Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ:
    Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի,
    Ամենակալիդ բարեհաճությամբ՝
    Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն:
    Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին,
    Թող որ սրանով, աղոթելով քեզ,
    Ստանա կյանքի հույս ու փրկություն:
    (ՆԱՐԵԿԱՑԻ)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #22
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ,
    Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու,
    Ըստ դավանության աստվածնորհի,
    Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի,
    Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ
    Ավարտի հասնի աղերսամատյանն
    Այս ողբերգական, որ սկսել եմ:
    Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին,
    Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ,
    Արցունքներով եմ խոսքս սերմանում,
    Երբ հասնի ժամը հնձի հավաքման,
    Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝
    Ընտիր խրձերի երջանիկ բերքով:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #23
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով. մեղայ Աստուծոյ:
    Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ. մեղայ Աստուծոյ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #24
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Ղարավաղցի տատի աղոթքը

    Վայ Աստված ես քեզ մատաղք ինիմ,
    Մատաղ ինիմ քեզ Աստուծ,
    Մի ծակ ծակի էս ժողովրդի յիրա,
    Սաղ ալամ աշխարհքի յիրա,
    Մի լուս նշան անես էս ժողովրդի յիրան,
    Նրանից հետո մեր տղաների յիրա,
    Մի օր, ապրուստ աշխարհքի յիրա,
    Նրանից հետո էլ մեր տղաների յիրա,
    Վայ աստուած քեզ մատաղք իլիմ,
    Ջանս քեզ մատաղ ինիմ,
    Աստուած քեզ մատաղ
    Տղեքիտ, ախչկանտ մատաղ
    Տանտ , դռանտ մատաղ
    Հանդիտ ու պոճախիտ մատաղ
    Ծեռքիս յեկածը այդ աղաչանքն ա, խնթրյում իմ հարգիս
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալիք (15.03.2012), Հայկօ (29.08.2009), Շինարար (23.09.2009)

  12. #25
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Թագաւո’ր փառաց,
    Թողութեանց տուող,
    Թո’ղ ինձ զյանցանս:
    Ժողովող բարեաց,
    Ժողովեա’ եւ զիս
    Ժողովս անդրանկաց:
    Ի քէն, Տէր, հայցեմ,
    Ի մարդասիրէդ,
    Ինձ բժշկութիւն:
    Լե’ր կեանք մեռելոյս,
    Լոյս խաւարելոյս,
    Լուծանող ցաւոյս:
    Խորհրդոց գիտող,
    Խաւարիս շնորհեա’
    Խորհուրդ լուսաւոր:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. #26
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Չարից պաշտպանվելու ընդհանրական աղոթք

    Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ, որ քո արյունով գներցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ, քո սուրբ անունով կնքված տաճարս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ ինձ, քո արարածին:

    Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:

    Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:

    Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:

    Ամեն:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (26.09.2009)

  15. #27
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Տեր, առաջնորդիր քո ճամփաներով,

    Պինդ բռնիր ձեռքս, որ չսայթաքեմ:

    Տեր, կողքիս եղիր ամեն մի վայրկյան,

    Որ վստահ լինեմ ու չվախենամ:

    Տեր, լցրու հոգիս քո լույսով բարի,

    Որ անհետանա խավարն ինձանից:

    Տեր, առաջնորդիր, չէ որ քոնն եմ ես,

    Չէ որ առանց քեզ ես անզոր եմ,տես:

    Տեր, դու սեր տուր ինձ ու հավատ մի մեծ

    Ու հուսադրող անսպառ մի հույս,

    Որ կործանարար հիասթափության դեմ

    Ես միշտ ունենամ մի հակահարված,

    Որ կոչվում է ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ..
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (09.10.2009)

  17. #28
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ։
    Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա, օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա։
    Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա, եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա։
    Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի։
    Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրն արարիչն է երկնքի։
    Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ, սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում։
    Մատուցեցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ։
    Մատուցեցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան, ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա։
    Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից։
    Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ «Տէրը թագաւորեց, նա աշխարհն հաստատեց, որ չսասանուի, եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի»։
    Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ երկիրը, թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով։
    Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ, թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը
    Տիրոջ առջեւ, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը։
    Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ,եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ։

  18. #29
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա, 3ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։
    Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ, որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս։
    Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին։
    Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին,եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին։
    Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ։
    Տէրն իսպառ չի բարկանումեւ յաւիտեան ոխ չի պահում։
    Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։
    Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։
    Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից։
    Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։
    Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։
    Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ։
    Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ,եւ նրա տեղն իսկ չի երեւայ։
    Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ, որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք։
    Տէրն երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
    Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։
    Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր։
    Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տէրութիւնը նրա։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։

  19. #30
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղոթքների շտեմարան

    Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։
    Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան։
    Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։
    Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ, քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում։
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 10.10.2009, 00:43:

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.05.2011, 19:25
  2. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2010, 16:34
  3. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2010, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •