User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 85 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Աղոթքների շտեմարան

  1. #76
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճանապարհի համար աղոթք
    Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը և ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամիներից և խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:

  2. #77
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկոյան աղոթք
    Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

    Առավոտյան աղոթք
    Գոհանում եմ Քեզանից,
    Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
    Եվ օրհնում ու փառավորում
    Քո սուրբ անունը,
    Որ պահեցիր այս գիշեր
    Քո անարժան ու մեղավոր ծառային
    Բոլոր վտանգներից ու փորձություններից,
    Խաղաղությամբ հասցնելով
    Առավոտյան այս ժամին
    Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
    Քո ողորմության լույսը:
    Ամեն:

  3. #78
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաբաթվա յուրաքանչյուր օրվա աղոթք
    Երկուշաբթի օրվա աղոթք
    Աշխարհաբար
    Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեցինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որնրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ ևմիշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  4. #79
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղոթք ընտանիքի
    Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:
    Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:
    Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:
    Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:
    Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:
    Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն:

  5. #80
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զղջման աղոթք
    Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:
    Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով):
    Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, անհոգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ:

  6. #81
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաղաղության աղոթք
    Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

    Աղոթք ռազմական հերթապահության ժամանակ
    Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել են ինձ:
    Արի Տեր, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել են ինձ հետ:
    Դու մեղավորների ատամները կփշրես:
    Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի (Սաղմոս 3:7-9):
    Փառք Ամենասուրբ Երրոդությանը՝ Հորը, Որդուն և Ս. Հոգուն. Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  7. #82
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոր աղոթքը
    Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:
    Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:
    Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից:
    Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:
    Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:
    Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ. հավիտյանս հավիտենից: Ամեն:

  8. #83
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանուկների համար աղոթք
    Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ:
    Ուղղիր նրանց քայլերը, Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց, և իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով. Ամեն:

  9. #84
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղոթք ճանապարհ գնալուց առաջ
    Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով.
    Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդի՛ր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին
    գնալ արդարության ճանապարհով դեպի հավիտենական կյանք: Ամեն:

  10. #85
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    674
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաւատոյ Հանգանակ
    Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից:
    Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն Ինքն ի բնութենէ Հօր, Որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք:
    Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով: Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք:
    Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ. ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։
    Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալն եւ բնակեցաւ ի սուրբսն։
    Հաւատամք եւ ի մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։
    Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:
    Ւ յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:
    Ւսկ որք ասեն՝ էր երբեմն, յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն, յորժամ ո չ էր Սուրբ Հոգին, կամ թէ՝ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։
    Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրպագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն:

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.05.2011, 19:25
  2. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2010, 16:34
  3. nkar.at.ua - նկարների շտեմարան
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2010, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •