User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Դետեկտիվ գրականություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    հմ.. Երևի ամենից շատ այս ժանրի գրականություն եմ ընթերցել: Կոնան Դոյլի մասին խոսք չկա, դե~ Արթուր ա վսյո տակի Բոգոմիլ Ռայնովի «Վատ եղանակից լավ բան չկա», լավն էր Զոդիակը, «Պարոն ոչ ոքը», Պեր Վալյոի «31 բաժնի կործանումը», ախր շատ լավ գործեր կան այս ժանրում, չի կարելի այն համարել ոչ լուրջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Մենակ Ժորժ Սիմենոնի «Մեգրեյի ցասումն» եմ կարդացել մի 10 տարի առաջ , բայց հիմա բան չեմ հիշում ետ գրքից , բացի մի սպանությունից ,որը տպավորվել էր … Իբր մի մարդ մատանի ա ունենում ՝ վրան առյուծի գլուխ ,իսկ ատամի ծայրին թույն ա լինում , եթե մեկին ուզում ա սպանի , պտտումա մատանին թարս ու ձեռքով ողջունելուց թույնում…

  3. #3
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Բ. Ակունինի Ֆանդորինից ուշքս գնում է։ Բոլոր հատորները լավն են, նույնիսկ վերջինները։

    Ամենասիրածս գրական ժանրն է ընդհանրապես։ նույնիսկ անլուրջները սիրում եմ։

  4. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Ակունինից միայն «Ազազելն» եմ կարդացել, բնավ չի հուզել: Թույլ էր: Իսկ ինչ-որ մեկը ֆանտաստիկ դետեկտիվներ սիրու՞մ է: Օրինակ՝ Այզեկ Ազիմովի կամ Ուիլիամ Գիբսոնի գործերից: Ես վերջերս միայն դրանք եմ կարդում: Իսկ դասականներից ինձ համար լավագույնը մնում է Մեգերի կերպարը: Ծանրակշիռ ու շատ մարդկային: Ամենակարևորը՝ մարդկային: Մնացած կերպարներին մի տեսակ չես ուզում հավատաս (Պուարո, Մարփլ, Հոլմս և այլն):
    DIXI
    carpe noctem

  5. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Դետեկտիվ գրականություն շատ չեմ սիրում ու շատ բան չեմ կարդացել` Կոնան Դոյլ, մի քանի գործ Ագաթա Քրիստիից (ում էդքան էլ չսիրեցի) ու էլի մի քանի հեղինակներ: Բայց ամենատպավորիչը իմ համար Ումբերտո Էկոյի "Վարդի անունը" վեպն է եղել: Համանուն ֆիլմն էլ է շատ հաջողված
    I may be paranoid but no android!

  6. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Դե՜... «Վարդի անունը» դետեկտիվ համարելը նույնն ա, ոնց որ, ասենք, հեռախոսդ դնես սեղանի ոտքի տակ, որ չճոճվի: Էդ գիքը բացի դետեկտիվ լինելուց էնքա՜ն առավելություններ ու երեսներ ունի, որ... Էկոն նույն հաջողությամբ կարող էր դետեկտիվի փոխարեն սիրավեպի կամ տարեգրության կաղապարով գրել էդ գիքը, ու հաստատ էլի գլուխգործոց էր լինելու: Ամեն կարդալիս գլխիս մեջ սկսում էի լատիներեն ակապելլա ժամերգություններ ու զանգերի թնդյուն լսել...
    DIXI
    carpe noctem

  7. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե՜... «Վարդի անունը» դետեկտիվ համարելը նույնն ա, ոնց որ, ասենք, հեռախոսդ դնես սեղանի ոտքի տակ, որ չճոճվի:
    Լոլ, էս ինչ համեմատություն էր

    Դե "Վարդի անունը" կարելի է ասել դետեկտիվ պատմական թրիլլեր է
    I may be paranoid but no android!

  8. #8
    Սկսնակ անդամ AgaTa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Ավելացվել է 18 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    հմ.. Երևի ամենից շատ այս ժանրի գրականություն եմ ընթերցել: Կոնան Դոյլի մասին խոսք չկա, դե~ Արթուր ա վսյո տակի Բոգոմիլ Ռայնովի «Վատ եղանակից լավ բան չկա», լավն էր Զոդիակը, «Պարոն ոչ ոքը», Պեր Վալյոի «31 բաժնի կործանումը», ախր շատ լավ գործեր կան այս ժանրում, չի կարելի այն համարել ոչ լուրջ:
    Իսկ ինչ կասես ժանրի դասական Քրիստիի մասին, որը դեռ իր կենդանության օրոք համարվում էր դետեկտիվի արքա. ես իրեն ճանաչում եմ որպես մեկին, որը չգերազանցված հանճար է հանելուկային սպանություններ հորինելու, դրանք միմյանց հետ ամենաանսպասելի ձևով միահյուսելու և նույնչափ անսպասելի բացահայտելու հարցում, նույնիսկ Կոնան Դոյլը նրան չի հասնում, բայց իր համար դա արդարացված է, որովհետև նա հանդիսանում էր ժանրի հիմնադիրը և հենց սկզբից էլ չէր կարող ստեղծել այդ ժանրում բացարձակապես կատարյալ գրականություն, ինչպես Քրիստին. թեև այդ նոր ժանրի շրջանակներում Դոյլն իրեն դրսևորեց որպես պրոֆեսիոնալ հենց սկզբից:
    P.S.
    Քրիստիի հետ կապված իմ կարծիքը թող չդիտվի անհիմն. ես դա ասում եմ` ծանոթ լինելով նաև Կոնան Դոյլի, Սպիլլեյնի, Լե Կարրեի, Կրիզիի, Մակլեյնի, իսկ հիման նաև Մակդոնալդի գրականությանը:
    Վերջին խմբագրող՝ AgaTa: 04.09.2008, 06:17: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառք. Հոգևոր գրականություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.03.2015, 20:35
  2. Արաբական գրականություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.11.2014, 01:56
  3. Ինտերնե՞տ, թե՞ գրականություն
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 05.04.2013, 21:49
  4. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  5. Արձակ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)
    Հեղինակ՝ Nga, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.02.2012, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •