User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Դետեկտիվ գրականություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ AgaTa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դետեկտիվ գրականություն

    Ինձ շատ են հետաքրքրում ակումբցիների կարծիքները այս թեմայով, ես ինքս դետեկտիվ ժանրի մոլի երկրպագու եմ, հատկապես, այս ժանրի դասականների`1.Ագաթա Քրիստի, 2.Արթուր Կոնան Դոյլ,3. Միկկի Սպիլլեյն և այլն:
    Շատերը` նույնիսկ լուրջ գրականագետներ, այս ժանրին պատկանող ստեղծագործությունները համարում են ոչ լուրջ գրականություն. ես համաձայն չեմ: Ինչ կասեք դուք....
    Դետեկտիվի սիրահարներ, միացեք....

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվի ժանրը` լուրջ գրականություն, թե թեթև ժանր

    Շատ, ահավոր, ես կասեի՝ ԲԵՍԱՄԹ լուրջ գրականություն ա: Մանավանդ՝ Ժորժ Սիմենոնը: Իսկ էդ գրականագետների ասած «լուրջ» Դոստոևսկիներից ու Տոլստոյներից աչքս կպնում ա:
    DIXI
    carpe noctem

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դետեկտիվի ժանրը` լուրջ գրականություն, թե թեթև ժանր

    Լուրջ էլ կա, անլուրջ էլ
    Բայց էդ տերմինոլոգիան դուրս չի գալիս: Երևի ավելի ճիշտ է ասել թույլ գործեր էլ կան, ուժեղներ էլ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվի ժանրը` լուրջ գրականություն, թե թեթև ժանր

    Մեջբերում AgaTa-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերը` նույնիսկ լուրջ գրականագետներ, այս ժանրին պատկանող ստեղծագործությունները համարում են ոչ լուրջ գրականություն. ես համաձայն չեմ: Ինչ կասեք դուք....
    Կասեմ, որ էշ էշ խոսում են… բանի տեղ մի դիր:
    Օրինակ Շերլոկենց Հոմսին անլուրջ վերաբերվե՞ս: Դա էշություն չի՞

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրված է, քանի որ դետեկտիվ ժանրի՝ միայն լուրջ կամ թեթև լինելու մասին քննարկումը չափազանց նեղ է, և դժվար թե այս թեմայում սահմանափակվենք միայն այդպիսի գնահատմամբ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Ագաթա Քրիստիին լուրջ չեմ վերաբերվում. թինեյջերական գրականություն: Ու ինչ-որ մի տարիքից հետո` խիստ անհետաքրքիր, նույնիսկ ձանձրալի
    Կոնան Դոյլ
    ու ասեմ, որ սովետական դրա ֆիլմաշարը ուղղակի գլուխգործոց ա - և դերասանները, և անտուրաժը… Անտուրաժը՝ հատկապես, իսկ Լիվանովի տիպաժից հետո ուրիշ ոչ մի Հոլմս չի նայվում

  7. #7
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ագաթա Քրիստիին լուրջ չեմ վերաբերվում. թինեյջերական գրականություն: Ու ինչ-որ մի տարիքից հետո` խիստ անհետաքրքիր, նույնիսկ ձանձրալի
    Կոնան Դոյլ
    Ան ջան, կներես էլի, բայց դու լրիվ թարս ես, իմ բարեկամ Հեռու չէ այն որը, երբ մենք քեզնից կլսենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` Պլիսեցկայան պարել չգիտի, իսկ այ Վոլոչկովան Կամ ասենք` սենյակի պատերի սպիտակ գույնը տրտմություն է առաջացնում մեջս, իսկ այ բորդոն :


    Թեմայի մեջ: Մի հատ կասես, թե ինչն ա Ագաթա Քրիստիի գրականության մեջ թինեյջերականը? ՈՒ եթե հնարավոր է, թվարկես, թե ինչ ես կարդացել այդ դպորցական բարձր տարիքի համար նախատեսված գրականությունից Ես գրեթե վստահ եմ, որ դու համեմատության մեջ ես դնում Դեւիդ Սուշեյով ու Լիվանովով ֆիլմաշարերը ու ըստ այդմ եզրակացություն կազմում Քրիստիի ու Դոյլի (որն, ի դեպ, իրոք թինեյջերական գրականություն ա) ստեղծագործությունների համեմատական բնութագրի մասին?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #8
    Սկսնակ անդամ Մանգո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Ես հեղինակին չեմ կարողանում մտաբերել, կներեք, սակայն գլխավոր հերոսը շատ լավ տպավորվել է՝ Նեռո Վուլֆ: Դետեկտիվ գրականության գիտակ չեմ, բայց մի քանի վեպ կարդացել եմ ու ասեմ, որ ամենալավը հենց սա էր ինձ համար: Շատ լավ հումոր կար մեջը, Վուլֆն էլ ընտիր կերպար էր: Ֆիլմ էլ կա, կարծեմ բազմասերիանոց, սակայն ֆիլմում Վուլֆի կերպարը չհամապատասխանեց իմ պատկերացումներին, գիրքն ավելի շատ սիրեցի: Եթե որևէ մեկը հիշում է հեղինակին, խնդրում եմ, ասեք, գրքերն իմը չէին, հիմա ուզում եմ վերընթերցել, գնամ գտնեմ:

  9. #9
    Սկսնակ անդամ AgaTa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրված է, քանի որ դետեկտիվ ժանրի՝ միայն լուրջ կամ թեթև լինելու մասին քննարկումը չափազանց նեղ է, և դժվար թե այս թեմայում սահմանափակվենք միայն այդպիսի գնահատմամբ։
    <Դետեկտիվ գրականություն> թեման խիստ ընդհանրացված և անորոշ է: Ես թեման ներկայացրեցի իր նախկին տեսքով` նպատակ ունենալով զրույցը տանել ավելի նեղ ուղիով. ինձ հետաքրքիր էին մասնակիցների կարծիքները կապված այն բանի հետ, թե արդյոք իրենք դետեկտիվն ընդունում են որպես իսկական գրականություն, թե ոչ, բայց ոչ թե ծավալել լայն քննարկումներ ընդհանրապես դետեկտիվ ժանրի գրականության մասին: Կարծում եմ` ուղղակի <դետեկտիվ գրականություն> թեմայի ներքո կարելի է խոսել բավականին երկար ու շոշափել շատ ու շատ ենթաթեմաներ:
    Եվ երևի թե ակումբցիները, անդրադառնալով այս թեմային, դժվար, թե սահմանափակվեին միայն գնահատմամբ:

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    հմ.. Երևի ամենից շատ այս ժանրի գրականություն եմ ընթերցել: Կոնան Դոյլի մասին խոսք չկա, դե~ Արթուր ա վսյո տակի Բոգոմիլ Ռայնովի «Վատ եղանակից լավ բան չկա», լավն էր Զոդիակը, «Պարոն ոչ ոքը», Պեր Վալյոի «31 բաժնի կործանումը», ախր շատ լավ գործեր կան այս ժանրում, չի կարելի այն համարել ոչ լուրջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դետեկտիվ գրականություն

    Մենակ Ժորժ Սիմենոնի «Մեգրեյի ցասումն» եմ կարդացել մի 10 տարի առաջ , բայց հիմա բան չեմ հիշում ետ գրքից , բացի մի սպանությունից ,որը տպավորվել էր … Իբր մի մարդ մատանի ա ունենում ՝ վրան առյուծի գլուխ ,իսկ ատամի ծայրին թույն ա լինում , եթե մեկին ուզում ա սպանի , պտտումա մատանին թարս ու ձեռքով ողջունելուց թույնում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառք. Հոգևոր գրականություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.03.2015, 20:35
  2. Արաբական գրականություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.11.2014, 01:56
  3. Ինտերնե՞տ, թե՞ գրականություն
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 05.04.2013, 21:49
  4. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  5. Արձակ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)
    Հեղինակ՝ Nga, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.02.2012, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •