Ընկերնե՛ր, մեզ գցում են հոգեխանգարմունքի մեջ: Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում են ու ուղարկում մակդենալդսի համար առանձնակի դաժանությամբ մեռնելու՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Չկարդա՛ք, թե չէ վաղը-մյուս օրը թերթերում սենց բաներ կլինեն. «Բռունցքներով զինված ցուցարարները առանձնակի դաժանությամբ հարձակվել են տանկերում հանգիստ նստած միկիմաուսների վրա: Կան տուժածներ: Միկիմաուսները ստացել են կյանքի հետ անհամատեղելի, ծանր բարոյական վնասվածքներ: Ցուցարարները ազատվել են թեթև մահվամբ»: