Եվ ամեն տեղ շշեր, շշեր…
Շշեր այնտեղ,
Որտեղ դրանք ստեղծվում են,
Այնտեղ,
Որտեղ դրանք գուցե լվացվում են:
Դատարկ շշեր:
Լցվող շշեր:
Լիքը շշեր,
Որոնք արագ դատարկվում են:
Հնացած շշերի կույտեր,
Որոնք էլի կուտակվում են:
Ծերացած ու լքված շշեր:
Մի գիշերում խմված շշեր:
Շշեր այնտեղ,
Որտեղ դրանք վաճառվում են:
“Շիշը փող է”:
Բա փղն ի՞նչ է :
Փողն էլ ուրիշ շշի գին է:
Մի շիշը նոր, մեկը` հին է:
Մի շիշ ընկավ պատուհանից ու…
Կոտրվեց:
Լավ էր` մարդու գլխին չընկավ:
Մի շիշ ուժեղ խփվեց պատին ու…
Փշրվրվեց:
Մեկի մեջ դեղեր լցրեցին:
Մեկի մեջ փողեր լցրեցին:
Մեկի մեջ հողեր լցրեցին:
Մեկին մոռացան հողի մեջ:
Մեկի մեջ արյուն լցրեցին:
Մեկին թաղեցին արյան մեջ:
Մեկին սրտանց անիծեցին:
Մեկին մեռոնով օծեցին:
Մի շիշ ընկավ ճանապարհին,
Մի մարդ եկավ, ոտքով խփեց,
Մեկը տեսավ ու մոռացավ:
Մեկը մի օր շշին թքեց ու հեռացավ:
Ուր նայում ես` շշե~ր, շշե~ր…
Շշեր բոլոր սեղաններին:
Շշեր, որոնց մարդն է փշրել:
Շշեր, որոնք մարդ են փշրել:
Ավազի մեջ կիսաթաղված,
Բայց հայացքը երկինք պարզած,
Իրենց անցյալը մոռացած,
Իրենց ներկայով գոհացած,
Ֆիզիկապես... բարոյապես ու... հոգեպես…
Մաշված շշեր:
Ապակեձույլ ու լաքապատ,
Կավից սարքած,
Փայտից, քարից տաշված շշեր:
Շշերի մեջ մարդ է մեռնում,
Բայց շշերում մարդ չի ծնվի:
Շշերը փայլում են հեռվում:
Շշերը գոռում են, լռում:
Շշերը զնգում են, ստում:
Գլորվում են շշերը,
Վազում են:
Վիրավորվում են, մեռնում են:
Բայց էլի որտեղ էլ նայես`
Էլի լիքը շշե~ր, շշե~ր…
Մարդը շշում նավ է սարքել:
Շշում աշխարհ էլ կսարքի…
Շշերին ինչու՞ եմ հիշել:
Հիմարություն էր:
Մոռացիր:
2005 ապրիլ
Էջանիշներ