Շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին նախ և առաջ: Այս օրը նրանց կյանքում իրոք հիշարժան և հուզիչ է: Ես ինքս շատ լավ հիշում եմ, թե որքան ոգևորիչ ու լավ օր էր, և ինչպես մեզ դիմավորեցին 10-րդցիները, ուղեկցեցին դասարան, նվերներ տվեցին, մաղթանքներ ասացին և այլն, և այլն

Եվ իհարկե հիշում եմ առաջին ուսուցչուհուս

Ընկեր Սահակյանին..
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել նաև առաջին կուրսեցիներին.. նրանք նոր կյանք են սկսում, որը շատ կարևոր քայլ է նրանց կյանքում.. դրվում է նրանց ապագայի հիմնաքարը, քանի որ սկսում են պաշարել մասնագիտական գիտելիքներ և դառնալ մասնագետներ; Բացի այդ, ուսանողական կյանքը բազմաթիվ լավ հուշերով լի մի շրջան է, երբ կատարվում են շրջադարձներ մեր կյանքում, իսկ շատ-շատերը նաև կյանքի ընկերներ են ձեռք բերում այս փուլում

Եվ, իհարկե, շնորհավորում եմ բոլո՜ր-բոլոր նրանց, ովքեր հաճախելու են դպրոց,քոլեջ, բուհ եվ այլ ուսումնական հաստատություններ:
Գիտելիքը ձեր զենքն է, պայքարեք հանուն գիտելիքի


Էջանիշներ