Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Ասում են, «Եթե ուզում ես ճանաչել մարդուն` պաշտոն տուր նրան«, կամ. «Ուզում ես ճանաչել մարդուն` հետը երկար ճանապարհ գնա»…Այսպիսի մտքեր շատ կլինեք լսած: Հետաքրքիր է, թե ի՞նչ եք մտածում այս մասին: Ո՞րն է մարդուն հնարավորինս լավ ճանաչելու ուղիների ձե՛ր տարբերակը:իսկ գուցե ճանաչել մարդուն ընդհանրապես հնարավո՞ր չէ....
Մարդկանց ճանաչելու համար պետք է սիրել նրանց: Սա կարծեմ Ֆոյերբախն է ասել, կամ էլ Կարամզին: Որը ես համարում եմ ամենաճիշտ տարբերակներից մեկը, մարդուն ճանաչելու համար:


Ով չի ուսումնասիրել մարդուն իր մեջ, երբեք չի հասնի մարդկանց մասին խորը իմացության, Իսկ սա չգիտեմ ովա ասել, սակայն կրկին իմ կարծիքով ճշմարտությունա ասել: