Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Ասում են, «Եթե ուզում ես ճանաչել մարդուն` պաշտոն տուր նրան«, կամ. «Ուզում ես ճանաչել մարդուն` հետը երկար ճանապարհ գնա»…Այսպիսի մտքեր շատ կլինեք լսած: Հետաքրքիր է, թե ի՞նչ եք մտածում այս մասին: Ո՞րն է մարդուն հնարավորինս լավ ճանաչելու ուղիների ձե՛ր տարբերակը:
իսկ գուցե ճանաչել մարդուն ընդհանրապես հնարավո՞ր չէ....
Ես կավելացնեի նաև հետը առևտուր արա

Ասեմ, որ բոլոր գրառումները չեմ կարդացել, կարող է կրկնվեմ, բայց ամեն մարդ ինքն իրեն մինչև վերջ ճանաչել չի կարող, ինչ մնաց` ուրիշին: Ցանկացած մարդու մեջ կան չբացահայտված հատկանիշներ, որոնք դրսևորվում են ու երբեմն մարդուն զարմացնում, որ մինչև էդ պահը ինքն իրեն չի ճանաչել