Քուչի տղեքից ա պետք կուռսվել![]()
Քուչի տղեքից ա պետք կուռսվել![]()
Այնքան դժվար չի մարդուն ճանաչեը… Սովորաբար, եթե մարդը մեկ անգամ վատ արարք է արել, ուրմեն` էլի է անելու…
Ավելի դժվար է, այդ վատ արարքը տեսնելուց հետո այդ մարդուց հեռու մնալը… Կան մարդի, ով վատություն են անում ու գալիս էնպիսի օձի լեզուն են թափում, որ տեսածիդ չես հավատում, լսածիդ ես հավատում, ու նորից է հետո մի վատ բան անում: Կան մարդիկ, որ առաջին անգամից էլ դասը քաղում են, կան, որ նորից են շանս տալիս ու պատժվում…
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Գեղեցիկը… Գեղեցիկը, դա կատարյալն է…
…
Ափսոս… ափսոս, որ մենք "դաստիրակվել" ենք: ամենամեծ վախը ՝ դա դաստիրակությունն է: էտ վախը մինչև կյանքիտ վեջը քո հետ է: Ձևափոխել, խեղել, հարմարեցնել, նորմավորել շնչավոր բայց անփորձ գոյին:
Այ ասա Բարեկամ: Ինչպե՞ս ազատվել հասուն տարիքում դրանից: Անհնարին է չէ՞
Սիրելի ու անհասկանալի քաղաքակրթություն…Ճապոնիա: Այնտեղ մարդկանց դաստիրակում են, բայց և չեն դաստիրակում: Անհասկանալի, բայց հիասքանչ մի երաժշտությա նման մի բան է ճապոնական քաղաքկարթությունը… ուևեմն Մարդը դա կարող է…![]()
Իսկ պե՞տք է ճանաչել մարդուն, պե՞տք է իզուր տանջվել ինչ-որ անտեսանելի պարիսպներ քանդելու համար, որոնք իրականում լրիվ ուրիշ տեղում են:
Իմ համեստ կարծիքով վատ մարդիկ չկան: Նրանք կարող են գողանալ, սպանել, սիրել քեզ կամ ատել, հասկանալ կամ ոչ, բայց երբեք վատը չեն:
Լավ մարդիկ էլ չկան: Դու տեսնում ես «վատ» մարդուն, գիտես, որ նա «վատն» է, իսկ երբ տեսնում ես «լավին», նա իրականում լավը չէ, այլ հմտորեն թաքցնում է իր՝ «վատ» մարդ լինելը:
Դրա համար ես նախընտրում եմ վայելել շփումս մարդկանց հետ առանց փորձելու ճանաչել նրանց. հետո հարվածներն էլ հեշտ կտանեմ:Ես փորձում եմ միայն հասկանալ մարդկանց, և դա ավելի հետաքրքիր է, ավելի հեշտ: Եվ հնարավոր է առանց նրանց ճանաչելու:
Դե բժիշկ-պացիենտ հարթությունն ուղղակի դրա փորձն է տալիսՄյուսների համար էլ է հնարավոր, բայց շատ ավելի բարդ է:
Կարևոր չի մարդուն միչև վերջ ճանաչել: Որքան հասկացել եմ պետքա է ճամաչես այնքան, որքան, որ քեզ ձեռք է տալիս, ուղղակի ճանաչես ու տեսնես այն գծերը, որ վստահելու դեպքում պետք կգա: (թեմայի հարցմանը այդքան էլ համապատասխան տողեր չէին)
Որքան էլ, որ ուզենաս կարճ ժամանակում չես կարող մարդուն ճանաչել:
Ժամանակ է պետք ու դեպքեր, թե՞ լավ և թե՞ վատ:
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Շատ հաճախ, ես կասեի հիմնականում չեմ փորձում մինչև վերջ կամ ընդհանրապես ճանաչել մարդուն: Որովհետև չգիտեմ ինչի ինձ թվում է , որ ես միևնույն է գիտեմ արդյունքը: Երևի էությունիցս է, բայց ես ընդհանրապես բաց չեմ մարդկանց համար ու շատ հաճախ ինձ հետ շփվելուց մարդիկ չեն կարողանում ինձ ճանաչել, որովհետև երևի ես չեմ թույլ տալիս, իհարկե արդյունքում լինում է այն, որ ասում են.
- Քեզ դեռ չեմ բացահայտել....Ինչ արած այդպիսին եմ ես:
Ուղղակի մարդ էակը, ինչ ուզում եք ասեք, կանխատեսելի է...![]()
Անձամբ ինչ-որ արտասովոր միջոցների չեմ դիմում մարդուն ճանաչելու համար, ուղղակի փորձում եմ սովորական շփվել, կարծում եմ ինչ-որ տեստեր անելով կամ հոգեբանական հարցեր տալով չես կարող ճանաչել, որովհետև մարդ արարածն ավելի բարդ է քան մենք կարծում ենք, ուստի ժամանակ է հարկավոր, երկա՜ր ժամանակ, դրանում արդեն հասցրել եմ համոզվել: Ժամանակի ընթացքում ես սկսում ճանաչել, ուրախ և տխուր պահերին... Թե չէ <<լավ ընկեր>> կա, որ, երբ զգում ես նրա պահանջը... տեսնում ես էլ չկա, այդպիսի ընկերներ շատ կան...
Սա էլ իմ տեսակետն է![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ես ոչ մեկի չեմ ճանաչում![]()
Հատուկ ոչինչ չեմ անում մարդուն ճանաչելու համար, ուղղակի երբեմն դեպքերը այնպես են դասավորվում, որ այս կամ այն արարքով տվյալ մարդը կարող է իմ մոտ ձևավորել դրական կամ բացասական կարծիք// իհարկե կարծիքս աշխատում եմ մի երկու անգամվա «փորձությունների» հիման վրա չկազմել//:Բայց կարծիքս էլ դեռ շատ քիչ է, որպեսզի կարողանամ ասել թե ճանաչում եմ մարդուն:
Քո կարծիքով դա ավելի ճի՞շտ էStrangeLittleGirl-ի խոսքերից
Դրա համար ես նախընտրում եմ վայելել շփումս մարդկանց հետ առանց փորձելու ճանաչել նրանց. հետո հարվածներն էլ հեշտ կտանեմ:![]()
Կարծում եմ, որ ինչքան շատ ճանաչես մարդուն, այնքան ավելի հեշտ կտանես հարվածները, քանի որ, դու արդեն կարող ես պատրաստ լինել նրա հարվածներին.
Շատ ավելի ներողամիտ կգտնվենք ուրիշների շատ ու շատ զանցանքներին, եթե լավ ճանաչենք ինքներս մեզ:
Եթե ցանկություն ունես ճանաչելու մարդկանց, սկսիր քեզանից, փորձիր սկզբից ինքդ քեզ ճանաչել, ապա կհամոզվես որ դու արդեն գրեթե ճանաչում էս շատ շատերին:
Մարդիկ իրարից այդքան էլ չեն տարբերվում, բոլորը գրեթե նույնն են, ունեն նույն հիմնական զգացմունքները որով առաջնորդվում են իրենց ողջ կյանքի ընթացքում:
Պարզապես մեկի մոտ ավելի ցայտունա արտահայտված լինում այդ զգացմունքները ( լինի դա նախանձ, սեր, ատելություն, բարություն, գոռոզություն, հպարտություն, ...) իսկ միուսի մոտ քիչ ավելի սակավ խորությունա ունենում նույն այդ զգացմունքները, կախված միջավայրից, շրջապատի ազդեցությունից և մարդու ներքին բարոյական կերպարից:
Այնպես որ, երբ ինքդ քեզ լավ ճանաչես, կարող էս հաշվել որ դու շատերին արդեն գիտես:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Չուզեցի նոր թեմա բացել. կարծում եմ քննարկումներն այս հարցի շուրջ նույնպես այս թեմայի շրջանակներում կլինեն:
Ասացվածքն ասում է. «Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»: Արդյո՞ք միշտ է այս ասացվածքը ճշմարիտ՝ մարդուն ճանաչելու կամ նրա հետ ընկերանալու համար: Անձամբ ես մարդկանց ընդունում եմ այնպիսին՝ ինչպիսին կան: Ու կարծիքս տվյալ մարդու մասին երբեք չեմ ստեղծում նրա մասին այլ կարծիքներով կամ նրա ընկերների մասին դատելով: Իսկ դու՞ք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ